Արցախյան խնդրի շրջանակում փորձում են միջազգային ահաբեկչության նոր հարթակ ձևավորել. Արցախի նախագահ
NKԱրցախի նկատմամբ լայնածավալ պատերազմ սանձազերծած Ադրբեջանը և նրան աջակցող Թուրքիան փորձում են Արցախյան խնդրի շրջանակում միջազգային ահաբեկչության նոր հարթակ ձևավորել:
Այս մասին հոկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Արցախում տեղի է ունենում մարդկության դեմ ամենամեծ ոտնձգությունը: Արցախյան խնդրի շրջանակում փորձում են միջազգային ահաբեկչության նոր հարթակ ձևավորել: Սա պետք է գիտակցեն բոլորը»,- ասաց Հարությունյանը: