Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda US State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off 

Իսպանացի գրող, ԵՊՀ պատվավոր դոկտոր Գոնսալո Գուարչի բաց նամակը ԱՀ նախագահին

Foreign

Իսպանացի գրող, ԵՊՀ պատվավոր դոկտոր Գոնսալո Գուարչը բաց նամակ է հղել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին:

«Ձեզ գրում եմ մի հեռավոր և միևնույն ժամանակ մոտ վայրից՝ Իսպանիայից:                 

Թեև Դուք ինձ կասեք, որ այդ երկրի կառավարությունն ավելի քան մեկ դար անց դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն Ղարաբաղի Հանրապետության բնակիչները պետք է իմանան, որ Իսպանիայի բազմաթիվ քաղաքացիներ այս օրերին իրենց կողքին են: Մեզ միավորում է քրիստոնեությունը: Նույնիսկ նրանք, որոնք չեն հետևում եկեղեցու բոլոր ծեսերին, գիտակցում են, որ մենք քրիստոնեական համընդհանուր մշակութային ժառանգության կրողներն ենք, որ մեզ միավորում է մի երկարատև պատմություն, որի ընթացքում երկու ժողովուրդները պայքարել են նույնանման արժեքների համար, մեզ միավորում են կյանքն ընկալելու արևմտյան մոտեցումը, նույն ընտանեկան արժեքները և համանման ինքնատիպ գծեր: Մեզ այնքան շատ բան է միավորում, որ նույնիսկ կարելի է ասել, թե հայերն ու իսպանացիները, որոնք միմյանց այդչափ նման ժողովուրդներ են, կարող են համարվել մեկ ընտանիքի անդամներ դեպի ապագան տանող ճանապարհին, որը մեր երկու ժողովուրդները տակավին պիտի անցնեն միասին:

Ահա թե ինչու կցանկանայի, որ Դուք՝ որպես փոքր և, միևնույն ժամանակ, մեծ Ղարաբաղի Հանրապետության առաջնորդ, իմանաք, որ այս խավար, այսքան դժնդակ ու դժվար օրերին, երբ այդքան մարդկային էակներ սպանվում են դաժան մարտերում Հայաստանի և հայերի թշնամիների կողմից, նրանք են սանձազերծել, ովքեր չեն հանդուրժում ձեր գոյությունն այդտեղ՝ Լեռնային Ղարաբաղում՝ բարձր պահելով հայ և քրիստոնյա ժողովրդի անկախության դրոշը, որն այդտեղ է վաղնջական ժամանակներից և առհավետ:

Որովհետև մեծ խաբեություն է ներկայացնել Ղարաբաղի ժողովրդին՝ փորձելով հավատացնել աշխարհին, թե իբր՝ հայ ժողովուրդը ադրբեջանցիներին վտարել է այդ լեռներից, երբ ակնհայտ և ապացուցելի ճշմարտությունն ամբողջովին հակառակն է: Իրականում հայերն էին վտարվել Ադրբեջանի գյուղերից և քաղաքներից, նաև Հայոց ցեղասպանության ժամանակ, որը հայ ժողովրդի դեմ իրագործել էին թուրքերը, ապա նաև հույն քրիստոնյաների, սիրիացի քրիստոնյաների, կայսրության բոլոր քրիստոնյաների դեմ՝ Փոքր Ասիան և Կովկասը ամեն գնով թուրքացնելու և իսլամացնելու բացահայտ մտադրությամբ, անգամ՝ քրիստոնյա ժողովուրդների ֆիզիկական բնաջնջմամբ, որոնք, սակայն, չհնազանդվեցին, մինչև իսկ իրենց բնաջնջման սպառնալիքի ներքո: Բայց աշխարհը գիտակցում է, որ Լեռնային Ղարաբաղը միշտ հայկական հող  է  եղել, որովհետև քարերը համառ են, և այնտեղ շատ աճյուններ կան, որոնք ապացուցում են, որ այդ լեռները պատկանել են ժամանակակից հայերի նախնիներին դեռևս նեոլիթյան ժամանակաշրջանում: Այս ամենը հավաքագրված և փաստագրված է Հայաստանի պատմության թանգարանում:

Ղարաբաղի հայ ժողովուրդը շարունակում է ապրել այդ նույն լեռներում, այդ նույն հովիտներում և շարունակում է լսել լեռներից իջնող գետակների կարկաչյունը ամենավաղ ժամանակներից ի վեր, առհավետ: Դեռևս հնագույն ժամանակներում այդտեղ՝ Արցախում, նրանք առևտուր էին անում Բաբելոնի, Շումերների երկրի, Պարսկական կայսրության հետ:

Այժմ Հայաստանի թշնամիները հավակնում են ոչնչացնել հնագույն խաղաղասեր մի ժողովրդի՝ Լեռնային Ղարաբաղի հայերին, կեղծ պատրվակով, իբրև դրանք Ադրբեջանի հողերն են, այնինչ շատ լավ գիտեն, որ այդ հողը միշտ եղել է հայկական հող, քրիստոնեական հող մեր թվագրության IV դարի սկզբներից ի վեր: Նրանք այդ ամենը գիտեն, և միակ բանը, որին հավակնում են, մի քաղաքակրթություն ոչնչացնելն է, որովհետև հայկական քաղաքակրթություն է, և գիտեն նաև, որ բացառությամբ սակավաթիվ դեպքերի՝ ադրբեջանցիները երբեք չեն ապրել այդ երկրում և երբեք էլ չեն ապրի: Նրանք միայն բուռն ցանկություն ունեն աշխարհին ապացուցելու, որ կարող են ոչնչացնել բոլոր նրանց, ում իրենց դարավոր թշնամին են համարում, չհասկանալով, որ ամենախոհեմը, ողջամիտը, քաղաքակիրթը կլիներ մոռանալ անիմաստ ատելությունը և ընտրել շատ տարբեր մի այլ ճանապարհ:

Պարո´ն նախագահ Հարությունյան, ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ Լեռնային Ղարաբաղի հայերը միայնակ չեն: Իսպանիան, Եվրոպան և Արևմուտքը գիտեն իրադրությունը. լավ գիտեն, թե ով է կանգնած այս դաժան հարձակման հետևում, ով է ուղարկել ինքնաթիռները, ծանր զինատեսակները, հրետանին, վերջին սերնդի անօդաչու սարքերը, ով է հազարավոր վարձկան ջիհադիստների ուղարկել այդ տարածաշրջան, որոնցից շատերը նույնիսկ հարկադրված են եղել, քանի որ  ցանկացել են մնալ ազատության մեջ, մյուսները՝ Արևմուտքի և քրիստոնյաների նկատմամբ ատելությամբ լի՝ որպես կամավորներ  եկել՝ այդ գարշելի գործն իրագործելու, ինչպես նույնը ողբերգական ձևով տեղի ունեցավ վերջին տարիներին Սիրիայում, իսկ հիմա՝ փորձելով ահաբեկել մի ժողովրդի, որն իր երկարատև պատմության ողջ ընթացքում կրել է ճակատագրի շատ վայրիվերումներ, բայց երբեք վախ չի ունեցել, թե ինչ է պատահելու իրեն: Վարձկաններին ուղարկողները կարծես թե չգիտեն, որ Մարդկությունը պատերազմ չի կամենում, այլ՝ ժողովուրդների միջև խաղաղություն, նաև չգիտեն, որ այս հակամարտությունից  հայերը նորից դուրս կգան հաղթանակած, քանի որ նրանց թշնամիներին երբեք չի հաջողվի հաղթել հայ ժողովրդին, քանզի նրանցն է պատմության, բանականության և ճշմարտության ուժը:

Պարո´ն նախագահ Հարությունյան, այսօր հայերը պահանջում են, որ և´ Աշխարհը, և´ Եվրոպան, և´ Իսպանիան իրենց չմոռանան, քանի դեռ դիմակայում են իրենց դեմ սանձազերծված անարդար պատերազմին: Երբ ավարտվեց Մեծ պատերազմը՝ Առաջին համաշխարհային պատերազմը, ԱՄՆ նախագահ Վիլսոնը, քաջատեղյակ լինելով հայերի դեմ իրագործված ցեղասպանությանը, որոշում ընդունեց Սևրի պայմանագրով (1920 թ.) Փոքր Ասիայի և Կովկասի արդար բաժանում կատարել, որին ընդդիմացան թուրքերը՝ Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ, պայմանագիր, որը չեղյալ հայտարարվեց 1923 թ. Լոզանի պայմանագրով, որում դաշնակիցները, կուշտ լինելով պատերազմից, անտարբերության մատնեցին այս ամենը: Այդժամ տեղի ունեցավ պատմական կեղծիք, և հայերը ստացան Սևրի պայմանագրով համաձայնեցված տարածքների նվազագույն մասը: Բայց նրանք չստորագրեցին Լոզանի պայմանագիրը, հետևաբար՝ պատմականորեն շարունակում են պաշտպանել վիլսոնյան Հայաստանը: Սա է դիվանագիտական ճշմարտությունը, թեև ոմանց կարող է դուր չգալ լսել այդ մասին:

Ճշմարտությունն այն է, որ այսօր հայ երիտասարդներն են նահատակվում անարդար պատերազմում, մինչդեռ ջիհադիստ ահաբեկիչներ են ուղարկվում տարածաշրջան՝ փորձելով ապակայունացնել Հայաստանը, մինչդեռ մի ռազմական գերտերության գերժամանակակից ինքնաթիռները ռմբակոծում են Արցախի Հանրապետության լեռների փոքրիկ բնակավայրերը, որտեղ ապրում են խաղաղասեր մարդիկ, քրիստոնյաներ, որոնք միայն ցանկանում են շարունակել ապրել այն տարածքում, որն արդեն իսկ իրենցն էր, երբ Նոյն առաջին անգամ տրորեց խաղողի ողկույզը: 

Պարո´ն նախագահ Հարությունյան, հայերը երբեք մենակ չեն լինի, մենք՝ միլիոնավոր կանայք ու տղամարդիկ, ձեզ հետ ենք, որովհետև դուք գտնվում եք բանականության, արդարության և ճշմարտության հովանու ներքո:                                              

Ջերմ ողջույններ եմ Ձեզ հղում այդքան հեռավոր ու այդքան մոտիկ Իսպանիայից»,- 1lurer.am-ի հաղորդմամբ՝ գրել է նա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
How redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in KazakhstanArmenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10
Most Popular