Մարտունի քաղաքում վիրավորված 2-ամյա Արծվիկը վիրահատվել է․ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
Блогосфера«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։
Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է»: