Կարևոր պահ․ ՊԲ-ն Ադրբեջանի ԶՈՒ կազմում իսրայելական Sandcat զրահամեքենա է խոցել
BlogosphereԱրցախի Հանրապետության Պաշտպանության բանակն Ադրբեջանի Զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցող իսրայելական արտադրության Sandcat զրահամեքենա է խոցել: Այս մասին «Տելեգրամ»-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ներկայացնելով զրահամեքենայի լուսանկարը:
«Կարևոր պահ: Հայաստանի ռազմական փորձագետները նկատել են, որ տեսանյութում երևում է իսրայելական Sandcat զրահամեքենայի ոչնչացումը: Հաստատում ենք ասվածի իսկությունը»,- գրել է Ստեփանյանը: