Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС Россия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосе Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата 

Ես գնահատում եմ այն, ինչ անում են նախագահ Վլադիմիր Պուտինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը. Արմեն Սարգսյան

Политические

Հայտնի վերլուծաբան Բեն Յուդահը զրուցել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ինչպես  հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,

նա POLITICO պարբերականում անդրադարձել է այդ հարցազրույցին՝ հոդված հրապարակելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Այն թարգմանաբար, մասնակի կրճատումներով ներկայացվում է ստորև.

Հայաստանի նախագահ Ամեն Սարգսյանն ասում է, որ Կովկասում Անկարայի գործողությունները սպառնալիք են ներկայացնում նաև Եվրամիության համար:

Հայաստանի նախագահը պատասխաններ է ակնկալում ՆԱՏՕ-ից՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմին Թուրքիայի ներգրավման առնչությամբ: Արմեն Սարգսյանն ասում է, որ պատրաստ է մեկնել Բրյուսել՝ Կովկասում Անկարայի գործողությունների շուրջ տրանսատլանտյան դաշինքին դեմ առ դեմ ասելու և Եվրամիությանը նախազգուշացնելու այն սպառնալիքի մասին, որ դրանք ներկայացնում են դաշինքի անվտանգության համար:

«Եթե գնամ Բրյուսել, կցանկանամ խոսել ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ, թե ինչո՞վ է պայմանավորված այս շատ տարօրինակ իրավիճակը, երբ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ Թուրքիան ներքաշվում է մի պատերազմի մեջ, որը ոչ մի կապ չունի ՆԱՏՕ-ի հետ: Ինչպե՞ս է պատահում, որ ՆԱՏՕ-ի անդամը գործում է այդքան ազատ, իսկ ՆԱՏՕ-ն ոչինչ չի ձեռնարկում: Արդյո՞ք սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն նրա առաջ կանաչ լույս է վառել»,- ասաց Հայաստանի նախագահը POLITICO-ին տված հարցազրույցում:

Թուրքիան աջակցեց իր ավանդական դաշնակից Ադրբեջանին, երբ անցյալ ամիս Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը սրվեց: Մարտերը հարյուրավոր կյանքեր են խլել, երկու կողմերը միմյանց մեղադրել են խաղաղ բնակիչների սպանության մեջ:

Հայաստանը մեղադրում է Թուրքիային՝ Ադրբեջան կործանիչներ ու սիրիացի վարձկաններ ուղարկելու/բերելու մեջ: Անկարան հերքել է դա, չնայած մամուլում մի շարք հոդվածներ փաստել են սիրիացի զինյալների և F-16- ների առկայությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ իր երկրում կան F-16 ինքնաթիռներ, բայց պնդել է, թե դրանք չեն օգտագործվել մարտերում:

Սարգսյանը նշեց, որ ցանկանում է այցելել Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան՝ «բացատրություններ ստանալու», թե ինչու են «հսկայական քանակությամբ թուրքական զենքեր, դրոններ և F-16 ներառված հայ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու գործընթացում: Դրանք ՆԱՏՕ-ի արտադրության զենքեր են. շարժիչներն Ավստրիայից են, ավիացիոն ռադիոտեխնիկան՝ Կանադայից, հրթիռային մասերը՝ Բրիտանիայից և այլն»:

Սարգսյանը նաև նշեց, որ պատրաստ է մեկնել Փարիզ, Լոնդոն և Բեռլին՝ Հայաստանի դիրքորոշումը Եվրոպայի ղեկավարներին ներկայացնելու համար. «Պատրաստ եմ Անգելա Մերկելին ասել, որ ես հասկանում եմ՝ Եվրոպան զբաղված է այլ գործերով, որ բոլորը զբաղված են COVID-19- ով, բայց, հարգելի տիկին կանցլեր, այն, ինչ դուք, հավանաբար, պարզ չեք տեսնում, Կովկասից դեպի ձեզ եկող մեկ այլ աղետ է, որը ոչ թե կենսաբանական, այլ անկայունության և պատերազմի վիրուս է»:

Սարգսյանն ասաց, որ ցանկանում է, որ հասկանալի լինի. «Թուրքիայի և Ադրբեջանի հրահրած պատերազմը մեկ այլ Սիրիա ստեղծելու վտանգ է պարունակում: Կամ՝ Թուրքիան Եվրոպայի էներգետիկ ճգնաժամի ստեղծող և կառավարող է դառնում»: (ԵՄ-ի համար կարևոր նշանակություն ունեցող էներգետիկ խողովակաշարերը մոտ են գտնվում Լեռնային Ղարաբաղին):

Միևնույն ժամանակ, նա անհրաժեշտություն չի տեսնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հիշեցնել հակամարտության հնարավոր աշխարհաքաղաքական ճյուղավորումների մասին. «Կարծում եմ՝ Մակրոնը հասկանում է, որ Կովկասում անկայունությունը հարվածելու է տարածաշրջանի ավելի հեռու հատվածներին, իսկ հետո ազդեցություն կունենա Արևմտյան Եվրոպայի վրա,- ասաց Սարգսյանը: -Նա հասկանում է, որ Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանում նշանակում է, որ Հարավային Եվրոպան և Կենտրոնական Ասիան կախվածություն մեջ կլինեն Թուրքիայից, և Թուրքիան կդառնա տարածաշրջանային գերտերություն: Դա հենց այն է, ինչին ցանկանում է հասնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը»:

Ֆրանսիայում, որտեղ բնակվում են բավականին մեծ թվով հայեր, օրինագիծ է ներկայացվել խորհրդարան՝ Արցախի Հանրապետությունը կամ Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ակնկալում է, որ Ֆրանսիան ճանաչի Լեռնային Ղարաբաղը, բայց այն (օրինագիծը) ընդունելու հավանականությունը փոքր է:

Սարգսյանն ասում է, որ շատ ուրախ կլինի, եթե Ֆրանսիան ճանաչի առանձնացած տարածաշրջանը. «Մենք՝ հայերս, մշտապես հավատացել ենք, որ խնդրի լուծման պետք է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով, և իրավիճակն ավելի չբարդացնելու նպատակով մինչև հիմա զերծ ենք մնացել Արցախի Հանրապետությունը ճանաչելուց»: Նա ավելացնում է. «Բայց իհարկե, եթե չտեսնենք լույս թունելի վերջում, մենք կճանաչենք Լեռնային Ղարաբաղը»:

Հայաստանը փորձում է ներկայիս պատերազմը Բրյուսելին ներկայացնել որպես Թուրքիայի աճող ինքնահաստատման մի մաս, որն Անկարային ԵՄ անդամ պետությունների հետ հակամարտության մեջ է դրել ողջ տարածաշրջանում: Լիբիայում Թուրքիան միջամտել է ՄԱԿ-ի աջակցությունն ունեցող կառավարության անունից՝ ընդդեմ Ֆրանսիայի աջակցությունն ունեցող ռազմական առաջնորդ Խալիֆա Հաֆթարի, իսկ Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրքական նավերն էներգետիկ աղբյուրներ են որոնում այն ջրերում, որոնց նկատմամբ պահանջ ունեն Հունաստանը և Կիպրոսը:

«Այնպիսի տպավորություն է,- ասում է Սարգսյանը, -որ Էրդողանն իր շուրջն ամենուր անկայունություն է ստեղծում և ջարդում է ստատուս քվոն: Այս անկայունության ծովում Թուրքիան կարծես բավական հանգիստ լողում է, քանի որ դա նրան հնարավորություն է տալիս խաղալ բոլորի հետ»:

Սարգսյանն ասում է, որ տպավորությունը, թե Եվրոպան և ՆԱՏՕ-ն չեն կարողանում ազդեցություն գործել Անկարայի վրա, ռիսկի տակ է դրել այդ կառույցների վստահելիությունը. «Ես կոչ եմ անում Բրյուսելում բոլորին՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Նախ և առաջ, նրանք պետք է որոշեն, թե ինչն է ընդունելի, քանի որ թուրքական գործողությունները վնասելու են ՆԱՏՕ-ին, նրա հեղինակությունն ու հիմնարար գաղափարը, թե այն դաշինք է, որը գոյություն ունի թշնամուց պաշտպանվելու համար»:

Նա նշում է, որ հավատացած է՝ թուրքական միջամտությունն այսուհետ կվերափոխի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունն՝ Ադրբեջանը դարձնելու պլացդարմ դեպի ավելի լայն տարածաշրջան և նրա առանցքային խողովակային ցանցի վրա թուրքական ազդեցության համար:

Նա նաև նախազգուշացրեց, որ սիրիացի վարձկանները կարող են դառնալ տարածաշրջանում երկարաժամկետ ապակայունացման գործոն. «Նրանք այստեղ կստեղծեն մեկ այլ անկայունության գոտի, որը սպառնալու է Ադրբեջանին, Ռուսաստանին, Հայաստանին և Իրանին»:

Սարգսյանը ցավով է նշում, որ Եվրոպայից դուրս՝ երկրները զբաղված են այլ հարցերով, ինչպես՝ ԱՄՆ ընտրությունները:

Հայաստանի դաշնակից Ռուսաստանը, որն անցյալում զենքեր է մատակարարել նաև Ադրբեջանին, մինչև հիմա նախընտրել է ռազմական աջակցություն չցուցաբերել Երևանին: Այդուհանդերձ, Կրեմլը վերջին շաբաթների ընթացքում եղել է հակամարտության մեջ առաջատար դիվանագիտական ուժը, որը բանակցություններ էր վարում հրադադարի շուրջ, որը չի հաջողվել:

«Ես գնահատում եմ այն, ինչ անում են նախագահ Վլադիմիր Պուտինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը»,- ասում է Սարգսյանը:

Հայ պաշտոնյաները պարբերաբար ասել են, որ հակամարտությունը դիտարկում են ոչ միայն որպես տարածքային վեճ, այլև որպես 1915 թվականի Հայոց ցեղասպանության շարունակություն, որի ժամանակ Օսմանյան կայսրությունում սպանվեցին ավելի քան 1.5 մլն հայեր:

Սարգսյանը պնդում է, որ Թուրքիան ցանկանում է «ոչ միայն դաս տալ Հայաստանին և ասել, թե ինչ է տեղի ունեցել 105 տարի առաջ, այլև ասել՝ «ինչո՞ւ չեք լռում, հայեր, դուք ևս մեկ ցեղասպանության կենթարկվեք 2020 թվականին, և դա կարող է տեղի ունենալ միջազգային հանրության աչքերի առաջ»:

Թուրքիան և Ադրբեջանն ասում են, թե Բաքվի պատերազմը միտված է ազատագրելու օկուպացված տարածքները, որոնք միջազգայնորեն Ադրբեջանի մաս են ճանաչված:

Այդուհանդերձ, Սարգսյանը պնդում է. «Նրանք պատերազմ են մղում էթնիկ զտում իրականացնելու նպատակով՝ այդ տարածքը հայերից մաքրելու համար»: 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодаютВ рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмомДорога Баганис-Воскепар вновь перекрыта патрульнымиИндия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Гегам Манукян: В Армении нет закона, есть Никол ПашинянЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Левон Кочарян: Нахожусь в отделе полиции ВедиБлинкен прибыл в ПекинФранция подтверждает свою поддержку Армении: Габриэль Атталь выступил на мероприятии в память Геноцида армянПо всей Армении проходят акции неповиновения: полицейские подвергают граждан приводусАспрам Крпеян: Полицейские обязаны служить Армении, а не интересам Азербайджана и ТурцииЗахарова заявила, что трехстороннее заявление от 9 ноября остается актуальнымСпикер парламента Армении: Покупка газа у Азербайджана – очень хороший вариантРоссия поддерживает регулирование всех без исключения вопросов между Арменией и Азербайджаном исключительно дипломатическими методамиГарник Даниелян доставлен в Ноемберянскую больницуАнаит Аванесян заверила в своей готовности разделить с Николом Пашиняном ответственностьПапа Римский снова высказался о войнах в мире, упомянув УкраинуАнанян: Запад дал понять, что режим может пробыть у власти в Армении максимум до 2026 годаВ Кении погибли около 40 человек из-за наводненияВ Ереване граждане перекрыли перекресток улиц Хоренаци и ЗакиянаЗахарова: В России всегда воспринимали Геноцид армян как собственную боль и бедуВ Армении полицейские подвергли приводу нескольких граждан, перекрывших автодорогу Ереван-МегриПравительство предоставило паралимпийской сборной Армении 12,5 млн. драмовВ Буэнос-Айресе было организовано шествие, посвященное 109-й годовщине Геноцида армянГраждане перекрыли также автодороги Ереван-Мегри и Ереван-СеванПресс-секретарь спикера: Национальное Собрание Армении не получало никакого письма из РоссииПравительство Армении приняло решение об открытии генерального консульства в ТебризеВ Армении школьные выпускные экзамены станут вступительными экзаменами в вузыПо случаю годовщины Геноцида армян в Вашингтоне прошел ежегодный Марш справедливостиМИД Кувейта приветствует соглашение, достигнутое между Арменией и Азербайджаном о делимитации границThermonator: В США начались продажи мечущего пламя робота։ Для чего он будет использоваться? В Армении 29 апреля начнется летний призыв в армиюМы должны действовать сейчас, чтобы привлечь Азербайджан к ответственности: Роберт Кеннеди-младшийАрмения стоит, она пишет свое будущее и будущее своего народа: Габриэль АттальРоссия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосеАрцахские учителя могут повторно воспользоваться программой поддержки в случае досрочного прекращения договораТавушцы перекрыли мост КиранцаВ Ереване при невыясненных обстоятельствах погиб мотоциклист«Тавуш во имя Родины»: Школьники приграничного с Азербайджана села Баганис устроили забастовкуПремьер-министр Испании приостановил исполнение своих обязанностей из-за обвинений в адрес супруги
Самое популярное