Բաքուն Ղարաբաղում դիտորդներ տեղակայելու դեպքում իր պայմանները կառաջադրի, իսկ ինքնորոշման հանրաքվե չի լինի․ Ալիև
ForeignԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, որ ինքը դեմ չէ Ղարաբաղում դիտորդների և խաղաղապահների տեղակայմանը, բայց Բաքուն այդ դեպքում առաջ է քաշելու իր պայմանները: «Սկզբունքորեն, մենք (դիտորդների և խաղաղախահների տեղակայումը չենք մերժում: Այնուամենայնիվ, մենք, անշուշտ, մեր պայմանները կառաջադրենք, երբ գա ժամանակը», - ասել է Ալիևը ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում ինքնորոշման հանրաքվե չի անցկացվի: «Ոչ, իհարկե ոչ: Լեռնային Ղարաբաղում հանրաքվե չի լինի: Մենք դրան համաձայն չենք: Մենք դրան համաձայն չէինք բանակցությունների ընթացքում, և այժմ նույնպես դա բացառվում է», - ասել է Ալիևը։