Հայերը բողոքի ակցիա են իրականացնում Ստրասբուրգում
VideoՖրանսիայի Ստրասբուրգ քաղաքում հազարավոր հայեր բողոքի ակցիա են իրականացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիմաց: Նրանք միջազգային հանրությունից պահանջում են համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիային:
«Դադարեցրեք ահաբեկչությունը», «Կանգնեցրեք մարդասպան Էրդողանին», «Ձեր լռությունը հանցանք է», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Արթնացեք. ձեր լռությունը սպանում է իմ ժողովրդին», «Զոհվել չկա, տղերք». մասնակիցների ձեռքերում այսպիսի գրությամբ պաստառներ են:
Նրանք վանկարկում են «Հայաստան», «Արցախ», «Ալիև-Էրդողան տեռորիստ», «Ֆրանսիան հայերի բարեկամն է», «Հայ զինվոր» և այլն: