ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ
ПолитическиеՀՀ ազգային ժողովը շարունակում է կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին գումարված արտահերթ նիստը: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն և կքվեարկեն նախորդ օրն ընդունված օրինագծները:
Ներկայացված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով կարգավորվում են ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները:
«Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթըով ստեղծվում է աշխարհազոր ու սահմանվում է այդ եզրույթը:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով ռազմական դրության, պատերազմի ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար սահմանվում են առավել խիստ պատժաչափեր: