«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ» Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» «Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն «Երբեք չէի լսել, որ Երևանում մեքենաներ մնան անձրևաջրերի տակ» (լուսանկարներ) «Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» «Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 

Մեր տան արևն էր Արենը (տեսանյութ)

Հասարակություն

Արենն է, ով բանակ էր զորակոչվել, ընդամենը, 2 ամիս առաջ, մարտի դաշտում ընկավ հերոսաբար:

Արենն իրենց տան ուրախությունն էր, պայծառ ու լուսավոր. «Արենս  լավ ընկեր էր, լավ որդի, լավ զրուցընկեր: Իր չափը ամեն տեղ գիտեր, մեծերի հետ հարգանքով, իմ Արևն էր»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արեն Հովհաննիսյանի մայրը՝ Մելինե Հակոբյանը:

Արենն Արարատի մարզից էր, 18 տարեկան: Սովորում էր Երևանի մշակույթի պետական քոլեջում: Փոխադրվելու էր չորրորդ կուրս ու երկար ժամանակ երկմտում էր՝ տարկետում վերցնի՞, թե՞ գնա ծառայի ու հետ գա, բայց հայրենիքի հանդեպ պարտքը կատարելն ավելի զորեղ էր:

Տիկին Մելինեն պատմում է, որ Արենը քոլեջի ուրախությունն էր, ուներ բարձր առաջադիմություն, հասցրել էր ունենալ մի քանի ներկայացում ու սիրվել հանդիսատեսի կողմից:

Ուրախ ու կատակասեր Արենի ամենասիրած բառն արևն էր, իսկ ընտանիքում հենց Արենն էր արևը:

«Իր բանակ զորակոչվելուց հետո ընկերները, որ հավաքվում էին բակում, այնքան տխուր էին, մի տեսակ լուրջ, կարծես, շունչ չլիներ այդ միջավայրում, բայց որ Արենս իրենց հետ էր, բակում ծիծաղ, ուրախություն էր տիրում: Արենս որտեղ կար, այնտեղ ուրախություն էր:  Շրջապատում աչքի ընկնող, դասախոսների կողմից սիրված էր Արենը: Մի անգամ ռուսերենի դասախոսը զանգեց, ճիշտն ասած, վախեցա, բայց զանգել էր Արենի համար շնորհակալություն հայտնելու»,- վերհիշում է Արենի մայրը:

Ծնողներն Արենի համար գունավոր ապագա էին պլանավորել: Ցանկանում էր ընդունվել Երևանի  թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ:

«Առավոտյան միասին սուրճ էինք խմում, միասին գնում էինք՝ ինքը քոլեջ, ես՝ աշխատանքի: Ընկերների հետ հաճախ էր լինում իմ աշխատավայրում, զրուցում էինք, հետո գալիս էինք տուն, դաշնամուր նվագում ու վիդեոներ նկարում: Մամ բառն այնքան շատ էր ասում: Գնում-գալիս՝ պաչիկ էի անում, ասում էր՝ մամ, գիտես, որ չեմ սիրում: Մենք շատ կապված ենք եղել, ինձ հետ շատ էր կիսվում Արենս, սիրում էր տատիկի հետ նստել, երկար խոսել, ամեն ինչ իրեն հետաքրքրում էր»,- պատմում է տիկին Մելինեն:

Արենը բանակ գնալուց առաջ բոլորին հրաժեշտ էր տվել, ընկերուհիներին՝ առաձնահատուկ ու հետո մայրիկին պատմել է, թե ինչպես էին լաց լինում իր համար:

«Ինքը, չգիտես ինչու, անընդհատ շտապում էր, ինչ-որ չհասցնելու մտավախություն ուներ, երևի զգում էր. միշտ մեկ քայլ առաջ էր: Ասում էինք՝ Ար ջան, դե համբերի, կգնաս, կգաս, հետո կանես, իսկ ինքը միանգամից մի քանի բան էր ձեռնարկում»:

Արենը մեկ քույր ունի, տիկին Մելինեն ասում է, որ հիմա աղջիկն է իրենց հույսը:

«Ընկերուհի ուներ Արենս ու միշտ, մեր աղջիկներին նայելով, ասում էր՝ շատ լավն են մեր հայ աղջիկները: Համեստ աղջիկների էր շատ սիրում, ընկերներում շատ աղջիկ ընկերներ ուներ»,- նշեց Արենի մայրը:

Երևանի մշակույթի պետական քոլեջում հերոս Արենի  անվան լսարան է բացվելու:

Արփինե Հակոբյան

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն ԴանիելյանըՈսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն«Երբեք չէի լսել, որ Երևանում մեքենաներ մնան անձրևաջրերի տակ» (լուսանկարներ)«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԵթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԲիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»«Ուրարտուի» 37-ամյա խաղացող Գլուշակովը ծանր վնասվածք է ստացել ԱՄՆ կոնգրեսականը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք ստանալու մեջՇառլ Միշելը զգուշացրել է ՎրաստանինՏեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆԱռանց արևմտյան զենքի մատակարարումների՝ Ուկրաինան երկու շաբաթից կապիտուլյացիայի կենթարկվի․ ԲորելՓաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ)«Երևան, հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել Խորենացի փողոցը հեղեղվել է հորդառատ անձրևից հետո (տեսանյութ)Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ–ի գործունեությանըԵթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան (տեսանյութ)Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներին ավելի քան 4600 հանդիսական է հետևել (տեսանյութ)Իսրայելը ժամանակ է տվել ՀԱՄԱՍ–ինՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Իտալիա Պուտինը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարըՎիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոց. Shamshyan.comԵրգչուհի Շերը բացատրել է, թե ինչու է հարաբերությունների համար ընտրում ավելի երիտասարդ տղամարդկանցՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Ռուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջ«Ծառ եմ տնկում. համ ըրեխանցը ապահով կլնի, համ էլ թուրքը պապուս տանձը կուտի»․ քաղաքացի (տեսանյութ)Մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ․ ՀԺՄ Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ (լուսանկարներ)Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրաԱդրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներըԴավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ (տեսանյութ) Երևանում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների բացման պաշտոնական արարողությունը Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետԲեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարան, թունավոր ծխի տարածման վտանգ կա (տեսանյութ) Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցությունԿենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավարն «իրական և տեսանելի փոփոխություններ» է խոստանումԱյստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետության անկումը․ Սուրեն ՊետրոսյանԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված դեպքի մասին (տեսանյութ) Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր
Ամենադիտված