Հեռվում կանգնած այն կնոջ որդին դեռ տարիներ առաջ էր գերեվարվել ու սպանվել. Գայանե Աբրահամյան
БлогосфераԱսկերանի գյուղերից մեկն է, հեռվում կանգնած այն կնոջ որդին տարիներ առաջ էր գերեւարվել ու սպանվել, առանձնացած կանգնած էր, գրեթե չէր խոսում, անվերջ լացում էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել:
«Երբ մոտեցա, փորձեցի մխիթարանքի խոսքեր գտնել` ասաց. ես իմ տղու համար չեմ լացում, էս ջահել մայրերի համար եմ մտածում, իրանք էդ ցավին չեն դիմանա...
Մենք բոլորս այլոց ցավով ապրող ենք, չնայած աշխարհը միշտ էլ անտարբեր է եղել, երբեք էլ մեզ չեն կարեկցել, մենակ են թողել, բայց որքան էլ ծանր լինի, մենք այլոց ցավը չենք կարող ուրախությամբ ընդունել, պատերազմի օրերին ամենամեծ մարտահրավերը ՄԱՐԴ մնալն է»,-ընդգծել է պատգամավորը: