Գրիգորի Սահակյանի` հայրենիքի հանդեպ մատուցած ռազմական բնույթի ծառայություններն արժանի են միայն բարձր գնահատականի. Պողոսյան
Blogosphere«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ
Հանրապետության նախագահի՝ այսօր ուղիղ եթերով հանդես գալուց հետո որոշ լրատվականներ Գրիգորի Սահակյանի մասին նախագահի խոսքը լուսաբանել են հակառակ՝ բացասական ընկալմամբ: Պատերազմի առաջին օրերից սկսած՝ հայրենիքի հանդեպ նրա մատուցած ռազմական բնույթի ծառայություններն արժանի են միայն բարձր գնահատականի, և պատահական չէ, որ վերջինս նախագահի կողմից հատուկ խրախուսանքի է արժանացել:
Խնդրում եմ շտկել»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: