Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց
БлогосфераԴատարանը ազատ է արձակել «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանին: Այդ մասին հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք՝ Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել գիշերը, ապա ձերբակալվել է: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով: Օրենքն այս տարվա ապրիլի 15-ին է ընդունվել: