Նախագահը ստորագրել է Գուրգեն Դալլաքյանին ՀՀ ոստիկանության պետի տեղակալի ԺՊ-ի պաշտոնից ազատելու հրամանագիրը
ОбществоՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Գուրգեն Դալլաքյանին Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու հրամանագիրը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի.
Գուրգեն ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: