Մեզ պետք է՝ սերտ աշխատել միայն Ռուսաստանի հետ, հնարավորություն ձեռք բերելու համար լուծելու Արցախի կարգավիճակը
БлогосфераԻրինա Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ուզում եմ Փաշինյանի ներկայացրած առաջիկա 6 ամիսների ճանապարհային քարտեզին առաջին կետին անդրադառնալ...
Այն որ ասում է՝
Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ:
Այստեղ ստոպ, բանակցային սեղան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հնարավոր չի, խելագարը զրոյացրել ամեն ինչ երկիրը հասցնելով տոտալ պարտության եւ կապիտուլյացիայի։ Մի տրվեք Փաշինյանի ստին։
Նիկոլը պարտված է, տապալված է, իր ներկայիս տեսլականը տանելու է փակուղի։
Մեզ պետք է՝ սերտ աշխատել միայն Ռուսաստանի հետ, հնարավորություն ձեռք բերելու համար լուծելու Արցախի կարգավիճակը, ամենակարեւորը հիմա կազմակերպել արցախցիների ապահով վերադարձը, ներկայացնել նոր ազգային օրակարգ ունեցող նոր կառավարություն, մի քանի ամսվա թափուր ծրագրով»։