Փենսիլվանիայի Գերագույն դատարանը մերժել է Թրամփի աշխատակազմի հայցը
USAՓենսիլվանիայի Գերագույն դատարանը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի հայցը, որում ասվում էր, որ Ֆիլադելֆիան սահմանափակել է դիտորդների՝ ձայների հաշվարկը վերահսկելու հնարավորությունը: Այս մասին նշված է դատարանի փաստաթղթում:
«Դատարանը ողջամիտ համարեց ընտրական հանձնաժողովի դրույթները, քանի որ դրանք թեկնածուների ներկայացուցիչներին թույլ էին տալիս դիտարկել, թե ինչպես է հանձնաժողովը կատարում իր գործունեությունը ընտրական օրենսգրքին համապատասխան»:
Ավելի վաղ ԱՄՆ-ի երրորդ շրջանային վերաքննիչ դատարանը մերժել էր Թրամփի աշխատակազմի հայցը՝ Փենսիլվանիա ուշ ժամանած գրեթե տասը հազար քվեաթերթիկ անվավեր ճանաչելու մասին: Թրամփը բազմիցս պահանջել է անվավեր ճանաչել Ֆիլադելֆիայում և Պիտսբուրգում տրված ավելի քան 600,000 քվե:
20 ընտրող ունեցող Փենսիլվանիան այն հիմնական նահանգներից է, որը կարող է որոշել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքը, քանի դեռ այնտեղ որևէ մեկը հաղթող չի հայտարարվել: