Помощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в Армению CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо изменений Делегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБР Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности В результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены здания Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер Аветисян Армения и Великобритания обсудили вопросы диверсификации услуг и производства 

«Խմած ենք եղել, քույրս հեռուստացույցը ջարդեց, ես՝ աթոռները». կառավարության և ԱԺ շենքեր մտած անձինք ցուցմունք են տվել

Видео

ՀՀ  ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1-ին հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ  չորս տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից ներկայումս 10 անձի նկատմամբ խափանման միոջոց է ընտրվել կանալանավորումը, 5 անձ ձերբակալվել է, իսկ մնացած անձանց նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոցներ: Ընդ որում, նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված արդյունավետ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել և քրեական հետապնդումներ հարուցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրած, ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի շենքերում ջարդ կամ գույքի  ոչնչացում, վնասում իրականացրած, ՀՀ վարչապետին տրամադրված՝ Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող առանձնատնից գույքի բացահայտ հափշտակություններ կատարած անձանց նկատմամբ:

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզաբանվել են նաև  շուրջ յոթ տասնյակից ավելի անձանց ինքնությունը, ինչպես նաև ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալները, որոնց հայտնաբերման ուղղությամբ իրականացվում են որոնողական, փնտրողական աշխատանքներ:

Քրեական հետապնդումներ են հարուցվել և իրականացվել նաև սոցիալական ցանցերում լայն տարածում ստացած տեսագրություններում պատկերված անձանց գերակշիռ մասի նկատմամբ, այդ թվում՝ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում գույքի ոչնչացում կամ վնասում իրականացրած իգական սեռի երկու ներկայացուցիչների, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի նկատմամբ բռնություն գործադրած անձի, ՀՀ կառավարության շենքում՝ վարչապետի ընդունարանի դուռը վնասող, ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, ՀՀ Ազգային ժողովի շենքերում ջարդ, գույքի ոչնչացում կամ վնասում իրականացրած, «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակում զանգվածային անկարգության կազմակերպիչների, նույն վայրում բռնություն գործադրելու կոչ անող անձանց, որոնց գերակշիռ մասը վարույթն իրականացնող մարմնին տվել է խոստովական ցուցմունքներ և զղջացել կատարածի համար:

Միևնույն ժամանակ վարույթն իրականացնող մարմնի կողմից հետևողականորեն միջոցներ են ձեռնարկվել զանգվածային անկարգության կազմակերպիչներին կամ ղեկավարներին հայտնաբերելու ուղղությամբ, որի ընթացքում քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները, այդ թվում՝ զանգվածային անկարգությունների մասնակիցների, դեպքին ականատես անձանց հարցաքննություններով, դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերված տեսախցիկների զննությամբ արդեն իսկ ձեռք են բերվել փաստական տվյալներ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների, ունեցած դերակատարության և զանգվածային անկարգությունների մասնակիցների գործողությունները հենց դեպքի վայրում ղեկավարելու, ուղղորդելու վերաբերյալ: Մասնավորապես՝ քրեական գործով ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ զանգվածային անկարգությունների ընթացքում հատկապես հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների համախոհների ակտիվ դերակատարության վերաբերյալ, ովքեր աչքի են ընկել դեպքի վայրում գույքի ոչնչացում կամ վնասում իրականացնելու կամ նույնաբնույթ այլ ակտիվ վարքագծով:

Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ զանգվածային անկարգության կազմակերպիչների կամ մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Путин передал поздравления с Пасхой патриарху КириллуМинистры иностранных дел Турции и Ирана обсудили региональные события54-летняя Дженнифер Лопес вышла в свет в прозрачном костюмеПомощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в АрмениюДвижение «Тавуш во имя родины» продолжило свое шествие в ЕреванВ ЕС сообщили, что Россия готовит диверсию в Европе CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо измененийАрхиепископ Баграт Галстанян обратился к властям РА: Говорю вам на вашем языке: ведите себя хорошо, покайтесьДелегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБРВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 5 МАЯДвижение, возглавляемое архиепископом Багратом, принимает участие в Святой Литургии в Ахарцине Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компанииАлексей Навальный будет удостоен Дрезденской премии мира: награду получит его вдоваВолочкова ответила Кудрявцевой: «Просекко не пью уже давно»Новое поколение Nintendo Switch сможет работать в режиме 240 FPSВ результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены зданияВ Гюмри сгорел дом: обнаружены тела детей 5-и и 3-х летВ «Зените» оценили возможность подписания НеймараНазваны необычные симптомы инсульта у женщинВ Ереване затопило ряд районов: жертв и пострадавших, по предварительным данным, нетToyota представила два новых электрокроссовера
Самое популярное