CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо изменений Делегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБР Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности В результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены здания Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер Аветисян Армения и Великобритания обсудили вопросы диверсификации услуг и производства В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов 

Մեր հասարակությունը նման է նարկոզի մեջ գտնվող անձի, ով ցավ չի զգում կամ գրեթե չի զգում, իրականության զգացողությունը կորցրել է. Ղազարյան

Блогосфера

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Չգիտեմ, թե ինչպես է դա բացատրվում բժշկության մեջ, բայց ես գիտեմ այդ երևույթի առօրյա բացատրությունը. երբ մարդը ծանր վնասվածք է ստացած լինում, բայց ցավ չի զգում, իր հետ կատարվածի ողջ ծավալը, ծանրությունը ու հետևանքները չի զգում։ Մարդիկ այդ դեպքում ասում են․ տաք է եղել չի զգացել, ասում են՝ շոկի մեջ էին, բան չէին հասկանում։

Ես իրոք, երբեք չէի մտածել, որ նշված արտահայտությունները հավասարապես կարող են վերաբերել ինչպես կոնկրետ մարդու, այնպես էլ՝ մի ողջ հասարակության կամ առնվազն դրա գերակշիռ մասին։

Հայաստանի հասարակությունը, բացառությամբ դեռ մնացած մի քանի սթափ մարդկանց, կարծում եմ, հենց այդ վիճակում են՝ տաք են, չեն զգում ցավը, կորստի ծավալը, արհավիրքի մասշտաբը. ողջ հասարակությունը շոկի մեջ է։

Այն, ինչ տեղի ունեցավ ու տեղի է ունենում մեր իրականության մեջ, վատ երազ անգամ չէր կարող լինել, ամենավատ սցենարների պարագայում անգամ, այս վիճակը դժվար էր կանխատեսել ։

Մեր հասարակությունը նման է նարկոզի մեջ գտնվող անձի, ով ցավ չի զգում կամ գրեթե չի զգում, իրականության զգացողությունը կորցրել է։

Ցավազրկված։ Գիտեք, բժիշկները ասում են, որ ցավազրկողը չի բուժում, ցավի աղբյուրը չի վերացնում, կա ցավը, կա վերքը, պարզապես դու այն չես զգում։ Ավելին, դրա առկայությունը կարող է խիստ վտանգավոր լինել իրական խնդրի վեր հանման և լուծման հարցում։

Մեր դեպքում ցավազրկողի ազդեցությունը ուր որ է կանցնի ու մենք կմնանք մեր ցավերով, մեր դարդերով, կմնանք արհավիրքի հետևանքների հետ մեն մենակ, կմնանք մեր 4750 զոհերով, կորցրած10000 քառակուսի կիլոմետրով, 100000 տեղահանվածով, 10000 վիրավորով, կորացած մեջքով, կորցրած արժանապատվությամբ, հայրենազրկված։
Ձեզանից յուրաքանչյուրը հաստատ կյանքում, ինչ-որ բան կորցրել է. փոքր իր, դրամապանակ, ինչ-որ զարդ, կորցրել ու չի գտել։ Հիշեցի՞ք ձեր ապրումները, դժվար էր չէ՞։

Ձեզանից յուրաքանչյուրը հաստատ մի հարազատի հողին հանձնել է. տարիքով, կյանք ապրած, մի գուցե՝ ոչ այնքան տարիքով։ Հիշեցի՞ք, ես հիշեցի, սրտերդ լցվե՞ց, իմը՝ հա, սառը դող անցավ չէ՞, իմով՝ այո։

Ձեզանից յուրաքանչյուրի տանը ինչ-որ բան կոտրվել է. դուք եք կոտրել, երեխան, հարևանը, կարևոր չէ, կամ հարևանը ջուր է լցրել ձեր գլխին՝ խոնավացնելով առաստաղը, տանիքն էր ջարդուփշուր արել և այլն։ Հիշեցի՞ք ձայնը գլուխը գցած ձեր կնոջ ձայնը, հարևանի ձայնը, թե բա սա պետությո՞ւն է, ոչ մի աջակցություն չի տալիս, բա կոտրված տանիքս, բա կորցրած բերքս։

Հիշեցի՞ք, ապրեցի՞ք այդ զգացողությունը։

Դե հիմա փակեք ձեր աչքերը ու պատկերացրեք, որ դուք, ոչ թե դրամապանակն եք կորցրել կամ ինչ-որ այլ իր, այլ այն ամբողջը, ինչը ձեռք եք բերել ողջ կյանքում՝ ձեր տունն ու տեղը, կահ կարասին, ավտոմեքենան, բակի անասուներին ու հավերին, կորցրել եք ամեն ինչ, անգամ այն, ինչ ստացել եք ժառանգություն հորից ու պապուց։

Պատկերացրեք 19 տարեկան, դեռ մի աղջկա չհամբուրած, չգրկած ձեր լուսավոր զավակի կորուստը։

Պատկերացրեցի՞ք։ Հիմա պատկերացրեք, որ ընտանիքից երկու հոգի են զոհվել 19 ու 25 տարեկան, հայր ու տղա են զոհվել, պատկերացրեք, որ մի եղբայրը ապրիլյանին էր մահացել, մյուսը՝ հիմա, պատկերացրեք որ հայրը առաջին Արցախյանին էր մահացել, որդին՝ հիմա, պատկերացնո՞ւմ եք, որ հարյուր հազարավոր մարդիկ էլ ծնողների գերեզմանին չեն կարողանալու գնալ, հասկանո՞ւմ եք, որ այնտեղ, ուր ծնկի եկած աղոթել են, որի համար ցեղասպանության են ենթարկվել, այդտեղ թշնամին վաղը ոչխար է պահելու։ Պատկերացրեցի՞ք, ցավին դիմացա՞ք, չէ-չէ դիմանալու չի, մի փորձեք։

Գիտե՞ք, կա մի բան, որը պատկերացնելու համար անգամ վառ երևակայություն ունենալը անգամ քիչ է։

Ոչ ոք չի էլ նկատում դա։ Փոխվել է ուրախանալու առիթը։

Եկեք նայենք։ Մարդը ինչի՞ց է ուրախանում, ինչի՞ց է երջանկանում. ասենք, երբ երեխա է ծնվում, նոր բնակարան ու մեքենա է գնում, ճամփորդում է, երբ բուհ է ընդունվում, երբ աշխատանքի է ընդունվում, երբ սիրած աղջկան է տեսնում, երբ ընկերների հետ կենաց է բարձրացնում, թոռան հետ քայլում, երբ իր ազգային հավաքականը գոլ է խփում, կամ էլ ասենք մանր մունր լիքը բաներ։

Ժողովուրդ, իսկ հիմա գիտե՞ք մարդիկ ինչի համար են ուրախանում, ինչի՞ համար են երջանիկ։

Ուրախանում են, որ զինվոր տղան չի մահացել այլ ընդամենը երկու ոտքն է կորցրել, ուրախանում են, որ զինվոր տղան մահացել է, այլ ոչ թե գերեվարվել, ուրախանում, որ տղայի դին գտել են, հասկացա՞ք, չէ չհասկացա՞ք, մարդը, հայ մարդը սկսել է ուրախանալ, որ տղան պրծել է երկու ոտքը կորցնելով, չե չէ, հասկանում ե՞ք, հայ մարդը սկսել է ուրախանալ, որ զավակը զոհվել է, այլ ոչ թե գերեվարվել։

Հա, մեկ էլ, քարվաճառցին ուրախանում է, որ ի տարբերություն հադրութցու ինքը կարողացավ տունը վառի ու թուրքին չթողնի, շուշեցին, ի տարբերություն հադրութցու, ուրախանում է, որ կարողացավ տանից մի երկու իր հանել։ Լաչինցին գրեթե երջանիկ է, որ մինչև դեկտեմբերի մեկը ժամանակ ունի եղած չեղածը հանելու։

Դուք ողբերգության ծավալը հասկացա՞ք, դուք հասկացա՞ք, թե մենք ի՞նչի համար ենք ուրախանում, դուք ողբերգության ու արհավիրքի ծավալը հասկացա՞ք, դուք հասկացա՞ք այն ծնողի հոգեվիճակը, որը դիահերձարանի առաջ իր որդու դին գտնելու լուրը ընդունում է գրեթե այնպես, ինչպես իր զավակի ծնվելու լուրն է ընդունել 19 տարի առաջ։

Կարո՞ղ էիք մտածել, որ երբևէ, որևէ տեղ, սեփական տունը սեփական ձեռքով վառելը ուրախություն կլիներ, այն տունը, որը օջախ է, այն տունը, որի վրա դեռ պապդ է աշխատել, որտեղ քո առաջնեկն է ծնվել, որտեղ ամեն անկյուն հիշողություն ունի։

Դժվարա չէ՞։

Հասկացա՞ք, որ հազարավոր մարդիկ Դեր զորի ճամփան դարձած Քելբաջարի ճանապարհով գալիս են Հայաստան ու իրենք երջանիկ են։

Դուք երբևէ մեջքի ցավ ունեցել ե՞ք, դուք գիտե՞ք, որ այսուհետ դուք միայն այդպես եք քայլելու, մեջքը ծուռ, հայացքը շաղ։

Չէ, դուք ցավը հասկանո՞ւմ եք։ 4750 զոհ։ Մի պահ բոլորին կանգնեցրեք իրար կողք. մեկը մյուսից սիրուն, խելոք, հայրենասեր, ամեն մեկը մի տան ճրագ, մի աղջկա սեր, մի տան սյուն, երեխաների հայր։ Ու դուք պատրաստվում եք շարունակել ապրել այնպես, կարծես ոչինչ չի ՞ եղել, պատրաստվում եք ապրել այնպես, ինչպես մինչ այս արհավի՞րքը։

Չէ տղերք, չեղավ։ Դա մեծ ցավ է, որի անունն է ազգային արժանապատվության կորուստ։Այդ ցավը կրկնապատկվում է, երբ պարզվում է, որ այդ արժանապատվությունը«յան» ազգանունով մի ստահակ է վաճառել։ Մեր ազգը արժանապատիվ մեռնելը գերադասել է անարժանապատիվ ապրելուց, բայց մի ստահակ, կիսագրագետ բանսարկու, մի քաջ նազար, ծախեց մեր ազգային արժանապատվությունը։

Հասկացա՞ք։ Ասածս ինչ է, դե հիմա հերթով հիշեք, ի՞նչ կանեիք ձեր դրամապանակը գողացողի, ձեր տունը քանդողի հետ, ձեր որդուն սպանողի հետ, ի՞նչ կանեիք ձեր արժանապատվությունը նվաստացողի հետ, ի՞նչ կանեիք ձեր հավատքը, սրբությունները անարգողի հետ, ի՞նչ կանեիք։ Մտածեցի՞ք, որոշեցի՞ք, հիմա ձեր մտածածն ու որոշածը բազմապատկեք, բազմապատկեք 4750-ով, բազմապատկեք 10000 քառակուսի կիլոմետրով, բազմապատկեք ու բազմապատկեք։

Կարդացի՞ք սա, հիմա անջատեք համակարգիչը, ու հանկարծ չփորձեք մտածել, որ այս ամբողջը կանցնի, որ այն ձեզ հետ չի կապված։ Իմացեք, որ այդ ամենը հենց Ձեզ հետ է եղել, այդ տունը կորցրածը դուք եք, այն որդի կորցրածը դուք եք, դիահերձարանի դիմաց քնող, որդու դիակը գտնելով ուրախացողը դուք եք, գերի ընկածը կամ նրա ծնողը դուք եք։
Հայրենիք կորցրածը բոլորս ենք, արժանապատվությունը կորցնողը բոլորս ենք։

Հա, ինչ էի ասում. Դուք ի՞նչ կանեք այն մարդու, մարդկանց հետ, ովքեր այս ամբողջը արել են. շատերը միգուցե մտածեն ֆիզիկական հաշվեհարդարի մասին։ Չէ, դա չեմ ուզում, ուզում եմ, որ դուրս գաք փողոց, ասեք, որ համաձայն չեք ձեր երջանկության օրակարգը փոփոխած ու ձեզ ծնկի բերած դավաճանների հետ, ասեք, որ հայրենիքը թանկարժեք ժամացույց կամ այլ իր չէ, որ դրա կորուստը տանելի չէ, քանզի մենք ունենք ազգային արժանապատվություն, կորացած մեջքը ուղղելու կամք, շենացած հայրենիք կառուցելու երազանք ու պարտականություն»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо измененийАрхиепископ Баграт Галстанян обратился к властям РА: Говорю вам на вашем языке: ведите себя хорошо, покайтесьДелегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБРВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 5 МАЯДвижение, возглавляемое архиепископом Багратом, принимает участие в Святой Литургии в Ахарцине Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компанииАлексей Навальный будет удостоен Дрезденской премии мира: награду получит его вдоваВолочкова ответила Кудрявцевой: «Просекко не пью уже давно»Новое поколение Nintendo Switch сможет работать в режиме 240 FPSВ результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены зданияВ Гюмри сгорел дом: обнаружены тела детей 5-и и 3-х летВ «Зените» оценили возможность подписания НеймараНазваны необычные симптомы инсульта у женщинВ Ереване затопило ряд районов: жертв и пострадавших, по предварительным данным, нетToyota представила два новых электрокроссовераВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 4 МАЯВС Азербайджана не обстреливали армянские позиции: МО АрменииТрамп лидирует согласно последним опросам избирателей В ЕС предупредили Грузию о возможности упустить «шанс на евроинтеграцию»Боррель назвал срок окончания конфликта на Украине без поставок западного оружияSkoda показала внешность спортивной версии кроссовера Enyaq
Самое популярное