Փողոցները բացվեցին. ոստիկանները ցրեցին ցուցարարներին (թարմացվող)
Видео12:50
Այս պահին Երևանի բոլոր փողոցները բաց են: Ոստիկանները ցրեցին Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին: Կաթվածահար եղած երթևեկությունը վերականգնվեց:
12:45
Ոստիկանները խմբերով այցելում են փողոցներ փակած հատվածներ և ցուցարարներին հորդորում բացել ճանապարհը: «Ռազմական դրության պայմաններում հավաքներ անցկացնելը հակասում է օրենքին: Բոլորդ դուրս եք գալիս ճանապարհից»,- ասաց ոստիկանը՝ մեքենաներով ճանապարհ փակած վարորդներին:
Վիճաբանություն սկսվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների և աջակիցների միջև: Սակայն ոստիկանության ներկայացուցիչները հանդարտեցրին բոլորին:
12:30
Ոստիկանները բերման ենթարկեցին ճանապարհ փակած կանանց: «Ամո՛թ է, ամո՛թ, Նիկոլի ենթականեր»,- բղավում էին կանայք:
Ակցիայի մասնակիցները փակել են Մյասնիկյան պողոտան, Իսակովի պողոտան, Բրազիլիայի հրապարակը և մի շարք այլ փողոցներ:
«2 րոպե ժամանակ, ով մնաց բերման է ենթարկվելու: Գնա՛ց ժամանակը», - հայտարարեց ոստիկանը՝ հորդորելով բացել փողոցները:
12:25
Քաղաքացիները փակել են նաև Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկը: Նրանք պնդում են՝ ճանապարհը չեն բացելու մինչև «հողեր հանձնող Նիկոլը» հեռանա:
12:16
Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Երևանի տարբեր փողոցները:
Այս պահին, բողոքող քաղաքացիների մի մասը փակել է Մաշտոցի պողոտան՝ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը: Երթևեկությունը կաթվածահար է եղել:
Վարորդներից մեկը արագ վարելով մեքենան վրաերթի ենթարկեց ճանապարհը փակած աղջիկներից մեկին: