Ղարաբաղում հուշարձաններն ու սրբավայրերը պաշտպանելու հարցը շատ կարևոր է. ՌԴ նախագահ
ForeignՂարաբաղում հուշարձաններն ու սրբավայրերը պաշտպանելու հարցը շատ կարևոր է։ Ի լրումն ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ անհրաժեշտ է ներգրավել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ին այդ աշխատանքների մեջ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ես կցանկանայի հատկապես խոսել ռազմական բախումների սարսափից հետո պատմական հուշարձանների և կրոնական սրբավայրերի պահպանության մասին՝ ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական», - ասել է Պուտինը Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությանը վերաբերող հանդիպմանը: Նա հավելել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ցուցումներ ունի այս բոլոր ոլորտներում ակտիվ աշխատանքի համար: