ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանը ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է.
«ԱԻ նախարարի պաշտոնը ստանձնել եմ մեր երկրի համար այս բարդ և օրհասական պահին՝ ելնելով բացառապես հայրենիքին ծառայելու և այն հզորացնելու մղումից։ Իհարկե, տասնյակ անգամ հեշտ է այս ծանրագույն բեռը թոթափել ուսերից, սակայն, եթե յուրաքանչյուրն առաջնորդվի պատասխանատվությունից խուսափելու սկզբունքով, ապա բոլորիս սիրելի հայրենիքն ի վերջո կհայտնվի կործանման եզրին։ Երբեք չեմ հարել որևէ քաղաքական ուժի և չեմ առաջնորդվել քաղաքական շահերով։ Այժմ էլ հայրենիքի շահն ինձ համար բացարձակ արժեք է։ Կոչ եմ անում հայ ժողովրդին համախմբվել՝ անկախ քաղաքական կողմնորոշումից, և չնսեմացնել բազում արժանավոր մարդկանց վաստակը»։