Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества США, Великобритания и Канада ввели новые санкции против Ирана Министр финансов Армении принял посла ЕС Василиса Марагоса Большая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС 

Պահպանել միասնականությունը. Վեհափառ Հայրապետի խոսքը նահատակված հերոսների հիշատակի արարողությանը

Общество

Հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զավակների անձնազոհության ու վառ հիշատակի հանդիման հարկ ի վերա մեր կա պահպանել ﬔր ﬕասնականությունը, հեռու ﬓալ ատելություն ու թշնամանք հրահրող խոսքերից ու գործերից և զերծ պահել հայրենի մեր երկիրը նոր ցնցումներից ու վտանգներից։ Հայրենասիրության, միաբանության, համերաշխության ու հանդուրժողության ոգով պետք է լծվել արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Հայաստանի և Արցախի նոր կյանքի կերտմանը։ Այս մասին նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը՝ Արցախյան պատերազմում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի արարողության ընթացքում։

Վեհափառ Հայրապետն իր խոսքում ընդգծել է.

«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։

«Ես իսկ եմ հարություն և կյանք.
ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի»
(Հովհ. ԺԱ 25)։

Սիրելի հավատավոր զավակներ,

Առ Աստված աղոթքով համախմբվել ենք այսօր հարգանքի ու երախտիքի մեր տուրքը մատուցելու Արցախի ազատ ու անկախ կյանքի պաշտպանության համար զոհված մեր հերոսներին և խոնարհվելու նրանց լույս հիշատակի առջև:

Հայոց նոր գոյապայքարում նահատակված արիասիրտ մեր զինվորների ու զորահրամանատարների քաջագործությունները հավերժական վկայություններ են մեծ հայրենանվիրումի ու ազգասիրության։ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի նախաձեռնած պատերազմում, որ սանձազերծվեց Թուրքիայի սատարումով և վարձկան ահաբեկիչների ներգրավումով, մեր հերոս զավակները խիզախությամբ մարտնչեցին թշնամու անհավասար ուժի դեմ՝ ի գին իրենց կյանքի պաշտպանելով մեր հայրենիքը։

Այսօր մենք բոլորս սիրելի որդեկորույս ծնողների՝ սգակիր հայրերի ու մայրերի, այրիացյալ կանանց ու որբացած մանուկների հետ միասին մեր սրտերում կրում ենք մեր զոհված քաջորդիների կորստի մեծ վիշտը։ Այս անասելի ցավի հետ մեկտեղ նաև հպարտություն ենք ապրում նրանց անզուգական խիզախության, անօրինակ սխրանքների և պանծալի քաջագործությունների համար: Մեր հերոսները մարտնչեցին ամենայն անձնվիրությամբ, արցախահայության ազատ ապրելու արդար իրավունքի և Հայաստան ու Արցախ աշխարհի խաղաղ, ապահով կյանքի և բարօր առաջընթացի տեսիլքով։ Մեր նահատակների լույս հիշատակի առջև մենք այսօր կոչված ենք և պարտք ունենք արժևորելու և իրականություն դարձնելու նրանց նվիրական երազներն ու տեսիլքները։

Սիրելիներ, դարերի հոլովույթում մեր ժողովուրդը բազում անգամներ մահվան հովիտների միջով է անցել, տեսել է ավեր, կոտորածներ, ցեղասպանություն: Սակայն բոլոր փորձությունների մեջ կարողացել ենք հաղթել մահվանը՝ հավատալով հարուցյալ Հիսուս Քրիստոսին և նրա կենարար խոսքին. «Ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի»։ Աստծուն ապավինած՝ մեր ցավն ու վիշտը մենք վերածել ենք ուժի ու զորության, մեր կորուստն ու սուգը վերափոխել ենք կամքի ու վճռականության։ Անգամ ցեղասպանությունից հետո, երբ նահատակվեցին մեր ժողովրդի մեկ և կես միլիոն զավակներ և կորցրեցինք պատմական մեր հայրենիքի մեծագույն մասը, երբ եղեռնից մազապուրծ բազում հայորդիներ տարագրվեցին ու սփռվեցին աշխարհով մեկ, մենք կարող եղանք աննկուն ոգով արևելյան Հայաստանի այս փոքրիկ հատվածում վերակերտել մեր պետականությունը, շենացնել հայրենիքը, սփյուռքում գաղթօջախներ հիմնել և դրանք ծաղկեցնել կրթական, մշակութային, բարեսիրական ու ազգային հաստատություններով և եկեղեցիներով։

Այսօր` պատերազմի հետևանքով ունեցած ցավալի կորուստներով և ստեղծված ներքաղաքական բարդ պայմաններով, մեր երկիրը հայտնվել է ծանր ճգնաժամի առջև։ Այս դժվարին իրադրության մեջ, հայրենիքի գերագույն շահի առաջ պետք է խոնարհվեն անհատական և խմբակային բոլոր շահերն ու հավակնությունները։ Յուրաքանչյուրիս, ի մասնավորի պետական և քաղաքական գործիչների պարտքն է պատասխանատվության բարձր գիտակցությամբ հանձն առնել ամեն զոհողություն ստեղծված բարդ իրավիճակի հաղթահարման համար՝ հանուն մեր հայրենիքի կայունության, անվտանգության և վառ ու լուսավոր ապագայի։

Հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զավակների անձնազոհության ու վառ հիշատակի հանդիման հարկ ի վերա մեր կա պահպանել ﬔր ﬕասնականությունը, հեռու ﬓալ ատելություն ու թշնամանք հրահրող խոսքերից ու գործերից և զերծ պահել հայրենի մեր երկիրը նոր ցնցումներից ու վտանգներից։ Հայրենասիրության, միաբանության, համերաշխության ու հանդուրժողության ոգով լծվենք արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Հայաստանի և Արցախի նոր կյանքի կերտմանը։

Սիրելի հավատավոր զավակներ, այս պահին սրտաբուխ աղոթքը մեր շուրթերին, մեր գնահատանքը և մեր խոնարհումը բերենք հայրենիքի պաշտպանության սրբազան գործում անօրինակ սխրանքներ դրսևորած մեր բոլոր քաջարի զորահրամանատարներին, զինվորներին և աշխարհազորայիններին, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների արիասիրտ զավակներին։ Աղոթենք զոհված մեր հերոս որդիների հոգիների հանգստության համար՝ հայցելով Ամենազոր Սուրբ Հոգու մխիթարությունը նրանց ընտանիքներին, ծնողներին, հարազատներին և համայն մեր ժողովրդին: Հայրենյաց պաշտպան մեր նահատակները, իրենց անձերը զոհելով հանուն ազգի ու հայրենիքի, անմահացան և արժանի պիտի դառնան երկնային հավիտենական կյանքին՝ ըստ մեր Տիրոջ խոստման. «Ես իսկ եմ հարություն և կյանք. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի»։ Առ Աստված աղոթքով հայցենք բարվոք ապաքինում վիրավորված մեր զինվորներին, նաև Ամենակալ Տիրոջ խնամքն ու զորակցությունը գերեվարված մեր զավակներին՝ մաղթելով ազատություն և բարի վերադարձ հայրենիք։

Թող Աստծո սերը, շնորհները և օգնականությունը հովանի լինեն մեր հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին, այսօր և միշտ և հավիտյանս. ամեն»։

Օրեր առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես էին եկել կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր: Նախատեսվել էր այդ օրն աշխարհի հայկական եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Франция безоговорочно поддержит Армению: посол на мероприятии в Монтевидео по случаю годовщины Геноцида армянУкраина вернула тела 140 погибших военнослужащихНа границе Армении и Азербайджана установлено 28 пограничных столбовБузова рассказала, как операция повлияла на ее отношение к людям В Армении с 1 мая вводится обязательная маркировка бутылированной питьевой водыМы решаем вопрос существования Армении в ближайшие десятилетия: ПашинянБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против КитаяZivert вернется на сцену уже в сентябре после творческой паузыАрмения и Италия обсудили вопросы военного сотрудничестваОкампо прочел доклад «Международно-правовые аспекты насильственной депортации армян Нагорного Карабаха»В Испании изъяли 25 тонн гашиша на €50 млнРазъяснение депутата от правящей партии: Может ли Армения отказаться от российского газа, предпочтя азербайджанский? С 1 января 2026 года в Армении в налоговом документообороте будет внедрена QR-кодовая системаСША, Великобритания и Канада ввели новые санкции против ИранаХристианские лидеры Британии призвали правительство признать Геноцид армянГраждане машинами перекрыли трассу Гюмри – ВанадзорУтвержден список кандидатов, выдвинутых Арменией на должность судьи ЕСПЧСкончался журналист, редактор Айк ДжанполадянМинистр финансов Армении принял посла ЕС Василиса МарагосаNikkei: Токио, Рим и Лондон хотят создать прототип новейшего истребителя к 2026 годуРазъяснения экс-омбудсмена Армении: Что произойдет в результате изменений границы на Тавушском участке?В Эчмиадзине граждане проводят акцию в поддержку жителей приграничных сел Тавушской областиАлиев и Шольц обсудят вопросы, связанные с внешней политикой, экономикой и энергетикойНефть Brent подорожала до $89,35 за баррельВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больницеСовместный российско-турецкий мониторинговый центр в Агдаме закрытБольшая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ученики школы села Киранц объявили забастовкуЕреван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и АзербайджанаСуд оставил Мамикона Асланяна под арестомВ исследованиях по строительству новой АЭС в Армении участвуют и американские организации: замминистра ТУИPolitico: США могут в пятницу объявить о пакете помощи Украине на 6 млрд долларов. Но придет он очень нескороВ разных частях Еревана граждане проводят акции неповиновенияВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 26 АПРЕЛЯКарт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодаютВ рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмомДорога Баганис-Воскепар вновь перекрыта патрульнымиИндия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Гегам Манукян: В Армении нет закона, есть Никол ПашинянЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»
Самое популярное