Բայրամյանի դուբլի շնորհիվ «Ռոստով»-ը հաղթեց «Ռուբին»-ին
СпортՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը դարձել է դուլբի հեղինակ ակումբի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում «Ռոստով»-ը հյուրընկալվել էր Կազանի «Ռուբին»-ին: Խաղի 55-րդ րոպեին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Խորեն Բայրամյանը բացեց խաղի հաշիվը: Նույն Բայրամյանը 76-րդ րոպեին դարձավ նաև դուբլի հեղինակ: «Ռուբին»-«Ռոստով»` 0:2:
Այս հաղթանակից հետո «Ռոստով»-ը մրցաշարային աղյուսակում բարձացավ 5-րդ հորիզոնական և ունի 26 միավոր: Առաջատարը 32 միավորով ԲԿՄԱ-ն է: