«Այս իշխանությունը հոգեվարքի մեջ է». ընդդիմության ավտոերթն ավարտվեց Հանրապետության հրապարակում Ավտոերթին մասնակցելու համար բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը Ոստիկանությունը տուգանային հրապարակ է տանում ավտոերթին մասնակցող մեքենաները Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Մանե Թանդիլյանի, Հայաստանից և Արցախից մի շարք պաշտոնատար անձանց հետ Եռաբլուրում եմ, անմահության շունչ կա այստեղ. Սենոր Հասրաթյան Արցախի նախագահն ընդունել է ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների Երեւանում ավտոմեքենա է այրվել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 127 նոր դեպք. մահացել է 9 մարդ Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի են 32-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կամրջի ճաղավանդակին և 4,5 մետր բարձրությունից ցած ընկել. նա հիվանդանոցում մահացել է 

«Ազնավուր» հիմնադրամը 35 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան

Հասարակություն

«Ազնավուր» հիմնադրամի և վերջինիս գործընկերների միջոցով Ֆրանսիայում և Շվեյցարիայում հավաքվել է ավելի քան 35 տոննա մարդասիրական օգնություն՝ Հայաստան ուղարկելու համար: 

«Ազնավուր» հիմնադրամը տեղեկացնում է, որ այս օգնության մի մասը կուղարկվի նոյեմբերի 27-ին՝ Ֆրանսիայի կառավարության վարձակալած ինքնաթիռով՝ որպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարած մարդասիրական աջակցության մաս:

«Հայաստանը միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Շառլ Ազնավուրի սրտում: Նա դարձել է Գյումրիում երկրաշարժը վերապրածների խորհրդանիշը՝ մշտապես լինելով հայ ժողովրդի կողքին, և՛ ամենաերջանիկ, և՛ տխուր պահերին: «Ազնավուր» հիմնադրամը շարունակում է կյանքի կոչել արտիստի մարդասիրական առաքելությունն ու տեսլականը. մենք նույնպես այս դժվարին ժամանակներում կանգնած ենք հայ ժողովրդի կողքին: Իր ընկերների և գործընկերների ջանքերի շնորհիվ հիմնադրամը հավաքել է 35 տոննա մարդասիրական օգնություն, որը Ֆրանսիայի նախագահի և կառավարության աջակցությամբ  կուղարկվի Հայաստան»,- նշել է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը։

«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը նույնպես կմեկնի Հայաստան՝ հիմնադրամի թիմի հետ կանոնակարգելու օգնության բաշխման գործընթացը: Ֆրանսիայում և Շվեյցարիայում բազմաթիվ կազմակերպություններ, ինչպես նաև շուրջ հարյուր կամավորներ մասնակցել են մարդասիրական այս լայնածավալ օգնության հավաքագրմանը:

«Ազնավուր» հիմնադրամը, հավատարիմ մնալով իր հիմնադրի տեսլականին, շարունակում է Հայաստանին իր աջակցությունը: Պատերազմի առաջին իսկ օրվանից ապագա «Ազնավուր» կենտրոնի տարածքը ծառայում է որպես օգնության բաշխման միասնական շտաբ, որտեղից «ՎԻՎԱ. բժիշկներ և կամավորներ՝ հանուն Հայաստանի» հիմնադրամի գործընկերների հետ աջակցություն է ցուցաբերվում հիվանդանոցներին ու բժիշկներին: Ոլորտին ուղղված աջակցության շրջանակներում ձեռք է բերվել նաև շտապօգնության մեքենա՝ կահավորելով անհրաժեշտ սարքավորումներով ու պարագաներով։

«Միաժամանակ համագործակցում ենք Առողջապահության, Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների և այլ գերատեսչությունների հետ Հայաստանում և Արցախում՝ փորձելով արագ արձագանքել ոլորտներում առաջացող կարիքներին:  Սերտորեն համագործակցում ենք նաև սփյուռքի կազմակերպությունների հետ՝ աջակցելով հումանիտար օգնության հավաքագրմանն արտերկրում և համակարգելով ՀՀ տեղափոխման աշխատանքները։ Մասնավորապես, ի հավելումն նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին ուղարկվելիք 35 տոննա բեռին, մենք արդեն իսկ օգնել ենք Ֆրանսիայից և այլ երկրներից Հայաստան տեղափոխել մի քանի տասնյակ տոննա դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ։ Այս ընթացքում սննդով և հիգիենայի պարագաներով ենք ապահովել Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված հարյուրավոր ընտանիքների։ Մեր աջակցությունն ենք, իհարկե, հայտնել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին` փոխանցելով մեր հանգանակությունը պատերազմի առաջին իսկ օրերին:  Պատերազմի օրերին մենք որոշում կայացրինք չհանրայնացնել մեր աշխատանքը՝ ելնելով անվտանգության նկատառումներից, ինչպես նաև կենտրոնացնելով մեր ողջ ներուժը կարիքավորներին աջակցություն տրամադրելու գործի վրա: Այնուամենայնիվ, քանի որ հաշվետվողականությունը մեր գործունեության կարևորագույն առանցքներից է, այժմ կցանկանայինք շնորհակալություն հայտնել մեր բոլոր նվիրատուներին, ընկերներին և կամավորներին՝ մեզ հետ և, այսինքն, Արցախի՛ հետ լինելու համար: Այսուհետ հանրությանը կներկայացնենք մեր նորությունները և աշխատանքային առօրյան սոցիալական ցանցերում՝ «Ազնավուր» հիմնադրամի էջի միջոցով»,- ասված է հաղորդագրությունում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Երազեք առանց վախի»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել «Այս իշխանությունը հոգեվարքի մեջ է». ընդդիմության ավտոերթն ավարտվեց Հանրապետության հրապարակում Վահան Քերոբյանը հանդիպել է Իրանի արդյունաբերության նախարարի և ԿԲ նախագահի հետԱվտոերթին մասնակցելու համար բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը Ոստիկանությունը տուգանային հրապարակ է տանում ավտոերթին մասնակցող մեքենաները 24 ժամ ջուր չի լինի Արագածոտնի, Վայոց ձորի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Առանց շպարի․ Դիանա Մալենկոյի բնական կերպարը Հայ ժողովուրդը Նիկոլին հեռացնելով կարող է ինքն իրեն փրկել պետականության կորստից ու ոչնչացումից. Անդրանիկ Թեւանյան Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Մանե Թանդիլյանի, Հայաստանից և Արցախից մի շարք պաշտոնատար անձանց հետ Եռաբլուրում եմ, անմահության շունչ կա այստեղ. Սենոր Հասրաթյան Հայաստանից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 5 600 մարդԱրցախի նախագահն ընդունել է ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների Ավտոերթ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ուղիղ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներԵրեւանում ավտոմեքենա է այրվել «Անտանելի ցավ է»․ Էլինա Ջանիբեկյանը Դադիվանքից արխիվային լուսանկար է հրապարակելՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 127 նոր դեպք. մահացել է 9 մարդ Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի ենՀանդիպում ունեցանք Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ. Մեսրոպ Առաքելյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 32-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կամրջի ճաղավանդակին և 4,5 մետր բարձրությունից ցած ընկել. նա հիվանդանոցում մահացել էՎթար՝ Երեւան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժած ՌԴ-ում հարսանիքի ժամանակ սպանել են ազգությամբ հայ փեսացուին ու նրա եղբորը Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը ՔՊ-ական է Որոշ ակտիվիստներ Պուտինին հավատարմության կոչերի տեղատարափ են տարածում. Դանիել Իոաննիսյան Ողբերգական ավտովթար` Վայոց ձորի մարզում. վարորդի 5-ամյա տղան տեղում մահացել է Մի՛ հավատացեք այն ամենին, ինչ կարդում կամ լսում եք համացանցում. Լևոն ՔոչարյանԿառավարությունը դարձյալ դժվարանում է պարտք վերցնել նույնիսկ բարձր տոկոսներով. գյուղատնտեսության նախկին նախարարԱննա Հակոբյանը վերադարձել է ՀայաստանԱդրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին. Արսեն Ղուկասյան (տեսանյութ) Քայլի Ջենները` բարեմասնություններն ընդգծող լողազգեստով (լուսանկարներ)«Դարի դավաճանությունը. ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Շուշին»Ռուսաստանի տարբեր քաղաքներում ձերբակալել են բողոքի ակցիաների 2000-ից ավելի մասնակցի Ինչ են ակնկալում ամերիկահայ կառույցները Բայդենի վարչակազմից Լիլիթ Կարապետյանը` լանջաբաց զգեստով (լուսանկար)ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսում կա կուտակված 760 բեռնատար Ողբերգական ավտովթար` Սյունիքի մարզում. կա 2 զոհ, 1 վիրավորԱրարատ Միրզոյանի թիկնազորը քառապատկվել է. Hraparak.amՍանկտ Պետերբուրգում ոստիկանը ոտքով հարվածել է տարեց կնոջ որովայնին (տեսանյութ) Եթե հրաժարական չեն տալի՞ս` ինչպե՞ս պիտի դրսևորվի քաղաքական պատասխանատվությունը. Ռուբեն ՄելիքյանՅուլյա Նավալնայային ազատ են արձակել ոստիկանության բաժանմունքիցԵրասխավան գյուղում հրդեհ է բռնկվել, այրվել է 50 հավ Դերասան Գնել Սարգսյանն ընտրվել է ՔՊ-ի խորհրդի անդամ Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 3 վիրավորներից 2-ը երեխաներ են Ռուսաստանը իմունիտետ ունի, որ պետության քանդում թույլ չտա տեղական նիկոլ նավալնիի ձեռամբ. Հովհաննիսյան«Այդ օրը նրա ձայնի մեջ անհանգստություն նկատեցի»․ անհետ կորած զինվորական Իրինայի հարազատները սպասում են նրա վերադարձին Մեր հաղթանակից հետո 30 տարի մենք ոչինչ չէինք անում. ԱրմինկաՓաշինյանն օրակարգ է բերում «մերժվածների» նախագծերըԵԽ-ն խստորեն դատապարտում է Թուրքիայի կործանարար դերակատարումը Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում
Ամենադիտված