Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества США, Великобритания и Канада ввели новые санкции против Ирана Министр финансов Армении принял посла ЕС Василиса Марагоса Большая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС 

Ստի 44 օրերը. ինչպես էին մոլորեցնում «հպարտ» քաղաքացիներին

Аналитический

Սյսօրվա իր ուղիղ եթերի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիմանեց քաղաքացիներին՝ պաշտոնական լրատվությանը չվստահելու համար: Վարչապետը պնդեց, որ պատերազմի օրերին հանրությանը մատուցվել է միայն ու միայն ճիշտը՝ պարզապես դա արվել է պատերազմական լեզվով: Այլ կերպ ասած` Փաշինյանը հասկացնում է՝ մեղավորը հասարակությունն է, որ չի հասկացել պաշտոնական խողովակներով եկող մեսիջները:

Մինչդեռ ակնհայտ է, որ պաշտոնական զեկույցները հակասության մեջ էին և մեջ են հաղորդակցման անկախ ալիքների հետ, որոնք այժմ հասանելի են յուրաքանչյուրին:

Երկար ժամանակ հանրությանը մոլորեցնում էին հաղթելու ենք հեշթեգով և ընդամենը մեկ գիշերվա մեջ կանգնեցրին հայրենիքը կորցնելու փաստի առջև: Օրինակ՝ պատերազմից հետո հայտնի դարձավ, որ Շուշին ընկել էր նոյեմբերի 7-ին: Նոյեմբերի 9-ի երեկոյան այդ մասին հայտնեց Արցախի նախագահի խոսնակը, սակայն ՊՆ-ն հերքեց՝ ՊԲ խոսնակը նույն այդ օրը ասուլիսի ընթացքում հայտարարում էր մեր բանակի հաջողությունների մասին, իսկ վարչապետ Փաշինյանը գրառում էր անում, որ Շուշիի համար համառ մարտերը շարունակվում են: Սա էր պաշտոնական տեղեկատվությունը, որը հետագայում, ինչպես տեսանք, հերքվեց: 

Նույն վարչապետ Փաշինյանը հայտարարել էր՝ բանակցությունների ընթացքում հանգել էին մի կետի, որ ցանկացած պարագայում Շուշին պետք է հանձնվեր: Փաշինյանի այս հայտարարությունը սկզբում հերքեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, ով հստակ գրառում արեց՝ հայտարարելով, որ բանակցությունների և ոչ մի փուլում Շուշին զիջելու հարցը չի քննարկվել: Այնուհետև Փաշինյանին էլ ավելի լուրջ քաղաքական ապտակ հասցրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով փաստացի հաստատեց՝ Շուշին հանձնելը եղել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշումը: 

Պատերազմի օրերին վարչապետը հայտարարում էր՝ տասնյակ հազարավոր կամավորներ են ցուցակագրվել ռազմաճակատ մեկնելու համար: Պատերազմից հետո սկսեց խոսել մոբիլիզացիոն խնդիրների մասին, այն մասին, որ փաստացի չեն գնացել, չեն կռվել և դա է նաև պարտության պատճառներից մեկը: 

Ակնհայտ է, որ կոպիտ մանիպուլյացիաներ են տեղի ունեցել նաև զոհերի իրական թվերը ներկայացնելիս: Միքայել Մինասյանի հայտնի գրառումից հետո առողջապահության նախարարությունը մեկ գիշերվա մեջ 1000-ով ավելացրեց հայկական կողմի զոհերի թիվը` այսպիսով մատնելով այն թվային մանիպուլյացիաները, որոնք իրականացվել են և փաստացի հանրությունից թաքցվել է մեր կորուստների իրական պատկերը և ցուցակները այդպես էլ չեն հրապարակվում: 

Ջաբրայիլի, Ֆիզուլիի և Հադրութի անկման մասին լուրերը ՊՆ ներկայացուցիչը համառորեն հերքել է ՝ ընդ որում, հումորային ոճով դիմել Իլյուշին, մինչև մարտական գործողությունների քարտեզի հրապարակումը: Չնայած, բազմաթիվ էին վկայությունները, որ առնվազն այս հարցում ադրբեջանական կողմը չի ստում և այս տարածքները այլևս չեն գտնվում մեր վերահսկողության տակ: 


Պատերազմի օրերին տված իր հարցազրույցներում Փաշինյանը պնդում էր, որ չի գնա այնպիսի զիջումների, որոնք կարող են կասկածի տակ դնել Արցախի կամ Հայաստանի ժողովրդի անվտանգությունը: Սա հավաստիացում էր, որ տրվում էր սեփական ժողովրդին, սակայն ստորագրված փաստաթուղթը ուղղակի հարված է այդ անվտանգությանը:


Փաշինյանը պնդում է, որ ռազմական գործողությունները դադարեցնելու առավել ընդունելի տարբերակ չի եղել, բոլոր առաջարկները ենթադրում էին 7 շրջանների հանձնում` ներառյալ Շուշին: Օրեր առաջ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել է մեկ այլ փաստաթուղթ, որը Փաշինյանը, ըստ էության, չի համաձայնել ստորագրել և գնացել է ավելի մեծ կորուստների և տարածքային զիջումների: 


Պատերազմի ընթացքում Փաշինյանը հայտարարում էր, որ բոլոր քաղաքական ուժերը՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, տեղյակ են ընթացիկ իրավիճակից, ծանոթ են ստեղծված դրությանը: Ինչպես հետագայում պարզվեց՝ անգամ սեփական թիմակիցները տեղյակ չեն եղել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունից: 


Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին 44 օրվա ընթացքում ստելն ու մամուլի հրապարակումները հերքելը նույնպես դաս չեղան, ժանրի կանոններին համապատասխան նա շարունակում է հերքել նույնիսկ այն, ինչը հաստատում են տեսանյութերն ու ՏԻՄ ղեկավարները։ Մասնավորապես, Մանե Գևորգյանը հերքել էր լուրը, որ ադրբեջանցի զինվորականները Սոթքի հանքում են գտնվում։ Գևորգյանը նախ ասել է, որ լուրը իրականությանը չի համապատասխանում, ապա նշել, որ Գեղարքունիքի մարզպետից պարզաբանման է սպասում։ Փաստորեն վարչապետի խոսնակը ամեն դեպքում հերքում է՝ չունենալով ոչ մի ինֆորմացիա, իսկ մինչ նա սպասում էր Գեղարքունիք մարզպետի պարզաբանումներին, համացանցում արդեն տարածվեց տեսանյութը, իսկ Սոթքի համայնքապետը հաստատեց ողջ տեղեկությունը։ 

ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտնի հայտարարություններից հետո ՊՆ տարածած ռելիզում ասվում էր, որ Հակոբյանի հայտարարությունները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլ նաև պետական գաղտնիք են պարունակում: Հետևությունները թողնում ենք ձեզ… 

Ինչո՞ւ պետք է հանրությունը այսքանից հետո վստահություն տածի պաշտոնական տեղեկատվության հանդեպ, եթե այդ նույն պաշտոնական տեղեկատվությամբ հանրությանը 44 օր շարունակ ստել են և կերակրել հաղթանակի մասին ստահոդ միֆերով և հույսերով: Ինչո՞ւ պետք է հանրությունը վստահի այն աղբյուներներին, որոնց հայտնած տեղեկություններից և ոչ մեկը իրականությանը չի համապատասխանել: Ստացվում է, որ Հայաստանում ճիշտ խոսում են միայն պաշտոնյաները և պետական կառույցների խոսնակները՞, իսկ Պուտինը և հասարակույան լայն շերտերը, Արցախում իրենց գործունեությունը ծավալած օտարերկրյա լրագրողները, մեր նախկին բարձրաստիճան զինվորականները ձայն ձայնի տված ստում են և մոլորեցնում են հանրությանը… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Франция безоговорочно поддержит Армению: посол на мероприятии в Монтевидео по случаю годовщины Геноцида армянУкраина вернула тела 140 погибших военнослужащихНа границе Армении и Азербайджана установлено 28 пограничных столбовБузова рассказала, как операция повлияла на ее отношение к людям В Армении с 1 мая вводится обязательная маркировка бутылированной питьевой водыМы решаем вопрос существования Армении в ближайшие десятилетия: ПашинянБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против КитаяZivert вернется на сцену уже в сентябре после творческой паузыАрмения и Италия обсудили вопросы военного сотрудничестваОкампо прочел доклад «Международно-правовые аспекты насильственной депортации армян Нагорного Карабаха»В Испании изъяли 25 тонн гашиша на €50 млнРазъяснение депутата от правящей партии: Может ли Армения отказаться от российского газа, предпочтя азербайджанский? С 1 января 2026 года в Армении в налоговом документообороте будет внедрена QR-кодовая системаСША, Великобритания и Канада ввели новые санкции против ИранаХристианские лидеры Британии призвали правительство признать Геноцид армянГраждане машинами перекрыли трассу Гюмри – ВанадзорУтвержден список кандидатов, выдвинутых Арменией на должность судьи ЕСПЧСкончался журналист, редактор Айк ДжанполадянМинистр финансов Армении принял посла ЕС Василиса МарагосаNikkei: Токио, Рим и Лондон хотят создать прототип новейшего истребителя к 2026 годуРазъяснения экс-омбудсмена Армении: Что произойдет в результате изменений границы на Тавушском участке?В Эчмиадзине граждане проводят акцию в поддержку жителей приграничных сел Тавушской областиАлиев и Шольц обсудят вопросы, связанные с внешней политикой, экономикой и энергетикойНефть Brent подорожала до $89,35 за баррельВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больницеСовместный российско-турецкий мониторинговый центр в Агдаме закрытБольшая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ученики школы села Киранц объявили забастовкуЕреван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и АзербайджанаСуд оставил Мамикона Асланяна под арестомВ исследованиях по строительству новой АЭС в Армении участвуют и американские организации: замминистра ТУИPolitico: США могут в пятницу объявить о пакете помощи Украине на 6 млрд долларов. Но придет он очень нескороВ разных частях Еревана граждане проводят акции неповиновенияВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 26 АПРЕЛЯКарт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодаютВ рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмомДорога Баганис-Воскепар вновь перекрыта патрульнымиИндия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Гегам Манукян: В Армении нет закона, есть Никол ПашинянЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»
Самое популярное