Չկա որևէ մեկը, որ ինձ ուղղորդի. Արտակ Թովմասյանը՝ իր անձը տարբեր շրջանակների հետ կապելու մասին (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Արտակ Թովմասյանի մամուլի ասուլիսը Ծնվել է Արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին Հայաստանը կարևորում է Իրանի հետ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը. Այվազյան Դիմակավորված ավազակային հարձակում` Արարատի մարզում․ կապել են տարեց կնոջն ու հափշտակել գումար, ոսկյա զարդեր 3-ամյա որդուն պատանդ վերցրած անձը կրակոցներ է արձակել. մանրամասներ «Հաջորդ մասշտաբային զորավարժությունը տեղի է ունենալու Նախիջևանում, իսկ մենք ասում ենք՝ զորավարժություն ա էլի» Մտածում էի՝ չափազանցնում է, ասաց՝ կապրենք, կտեսնենք, փաստորեն, գեներալը ճիշտ էր․ փաստաբանը չակերտներ է բացում Կառավարությունը բալետի պարող Րաֆֆի Գալստյանին ազատեց պարտադիր զինծառայությունից Պաշտպանեք լրագրողի աշխատանքը պատգամավորների միջամտությունից․ Սամսոնյանը դիմել է Միրզոյանին 

Նետվել էր կյանքեր փրկելու, զոհվել թշնամու կրակոցից. մերօրյա հերոս Վահե Մելիքսեթյան

Բլոգոսֆերա

Վահեն պատերազմի առաջին իսկ օրվանից առանց երկմտելու մեկնել էր ռազմաճակատ՝ իր զինակից ընկերներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Հոկտեմբերի 8-ին՝ հերթական մարտի ժամանակ, անտեսելով վտանգը, նորից նետվել էր կյանքեր փրկելու, բայց զոհվել էր թշնամու մահացու հարվածից:

ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, հայցորդ Վահե Մելիքսեթյանը դեղագիտական ֆակուլտետի լավագույն, խոստումնալից շրջանավարտներից էր: Նոյեմբերի 5-ին, նա կդառնար 32 տարեկան… Չնայած երիտասարդ տարիքին, հասցրել էր մասնագիտական բեղուն ճանապարհ անցնել։ 2012թ. գերազանցությամբ ավարտել էր օրդինատուրան՝ ստանալով կլինիկական դեղագետի որակավորում: Կլինիկական օրդինատուրայում ուսումնառության տարիներին վերապատրաստման նպատակով մեկնել էր Իտալիայի Կամերինոյի համալսարան:

Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Նարինե Միրզոյանը Վահեի մասին առանձնակի ջերմությամբ է խոսում։ Պատմում է, որ Վահեի երազանքն էր Հայաստանում զարգացնել կլինիկական ֆարմացիան և այդ նպատակին հասնելու համար 2018 թվականին ընկերների հետ հիմնել էր «Կլինիկական դեղագիտության հայկական միություն» հասարակական կազմակերպությունը, որի նախագահը և համահիմնադիրն էր:

Կլինիկական օրդինատուրան գերազանցությամբ ավարտելուց հետո աշխատանքի անցել է ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնում և դասավանդել մինչև զորակոչվելը՝ 2018թ. դեկտեմբերը:

Վահե Մելիքսեթյանը, ամբիոնում դասավանդելուն զուգահեռ, զբաղվում էր նաև գիտական աշխատանքով և 2019 թ. պատրաստվում էր պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը։ Հեղինակ է տասից ավել գիտական հոդվածների, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր պարբերականներում։

Ամբիոնի լավագույն դասախոսներից էր․ուսանողները միշտ հիացմունքով են խոսել Վահեի մասին նրա մասնագիտական բարձր որակավորման և բացառիկ մարդկային հատկանիշների շնորհիվ: Նա գերազանց տիրապետում էր 3 օտար լեզվի՝ ռուսերենի, անգլերենի և իտալերենի։

«Միշտ մասնակցում էր բարեգործական տարբեր միջոցառումների: Հատկապես վերջին տարիներին զբաղվում էր վազքով. մասնակցում էր գրեթե բոլոր բարեգործական մարաթոններին: Ամեն անգամ բարեգործական վազքի մրցույթին պատրաստվում էր ամենայն պատասխանատվությամբ: Շատ էր սիրում դաշնամուր նվագել, ուներ երաժշտական միջնակարգ կրթություն, սակայն կատարում էր բարդ ստեղծագործություններ։ Սիրում էր Արամ Խաչատրյանի, Ռիչարդ Կլայդերմանի և Իռումայի ստեղծագործությունները»,- նշում է Նարինե Միրզոյանը:

Նրա բնորոշմամբ՝ իրենց հրաշալի Վահեն ինչպես մասնագիտական ասպարեզում, այնպես էլ ամենուր, ամեն ինչ ձգտում էր հասցնել կատարյալի:

«Եզակի մտածելակերպի տեր մարդ էր, յուրահատուկ խելացի, գիտեր հարգել դիմացինին անկախ ամեն ինչից, բարի էր, նախաձեռնող և առանձնահատուկ պատասխանատու, աշխատասեր, չափազանց ընկերասեր և լուսավոր մտքի տեր: Մարդ, ով միշտ պատրաստակամ էր օգնության հասնել: Առանց տրտնջալու միշտ հաղթահարում էր բոլոր դժվարությունները և պայքարում արդարության համար»,- նկատում է ավագ գործընկերը:

Վահեն պատերազմի առաջին իսկ օրվանից առանց երկմտելու մեկնել էր ռազմաճակատ՝ իր զինակից ընկերներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Զինակիցների խոսքով՝ անգամ մարտեր էր վարել, քաջալերել էր իր ընկերներին։ Պատերազմի ընթացքում վտանգելով իրեն՝ հերոսաբար փրկել էր մի քանի տասնյակ զինվորների: Հոկտեմբերի 8-ին՝ հերթական մարտի ժամանակ, անտեսելով վտանգը, նորից նետվել էր կյանքեր փրկելու, բայց զոհվել էր թշնամու մահացու հարվածից:

Ամբիոնի աշխատակիցների խոսքով՝ Վահե հետ ապրած յուրաքանչյուր պահն անգին է. մերօրյա հերոսը միշտ կմնա նրանց հուշերում…

Նշենք, որ ՀՀ նախագահի հոկտեմբերի 16-ի հրամանագրով Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար թիվ N զորամասի բուժկետի դեղագետ, բժշկական ծառայության լեյտենանտ Վահե Սամվելի Մելիքսեթյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պարոն Էրդողան, դու իսկապես պատրա՞ստ ես առերեսվել այդ դիմանկարի պատմության հետ․ ՓայլանՉկա որևէ մեկը, որ ինձ ուղղորդի. Արտակ Թովմասյանը՝ իր անձը տարբեր շրջանակների հետ կապելու մասին (տեսանյութ)Կրեմլը հայտնել է, թե ով կարող է լինել Գելենջիկի «պալատի» տերըՈՒՂԻՂ. Արտակ Թովմասյանի մամուլի ասուլիսըԾնվել է Արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին Հայաստանը կարևորում է Իրանի հետ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը. Այվազյան Դիմակավորված ավազակային հարձակում` Արարատի մարզում․ կապել են տարեց կնոջն ու հափշտակել գումար, ոսկյա զարդեր3-ամյա որդուն պատանդ վերցրած անձը կրակոցներ է արձակել. մանրամասներ «Հաջորդ մասշտաբային զորավարժությունը տեղի է ունենալու Նախիջևանում, իսկ մենք ասում ենք՝ զորավարժություն ա էլի»Մի՞թե մենք որոշել ենք մեր միջի տգետների ու կիսագրագետների պատճառով ինքնաոչնչացման գնալ. ՊՆ նախկին փոխնախարարՄտածում էի՝ չափազանցնում է, ասաց՝ կապրենք, կտեսնենք, փաստորեն, գեներալը ճիշտ էր․ փաստաբանը չակերտներ է բացում Կառավարությունը բալետի պարող Րաֆֆի Գալստյանին ազատեց պարտադիր զինծառայությունից Վարչապետի եւ Նախագահի կանանց անվանական հրավերներ չեն ուղարկվում. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի ատենապետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ասուլիսըՊաշտպանեք լրագրողի աշխատանքը պատգամավորների միջամտությունից․ Սամսոնյանը դիմել է ՄիրզոյանինԱրտակ Մանուկյանը դուրս է եկել COVID-19-ի քննիչ հանձնաժողովից, կփոխարինի Արման Եղոյանը Իր երեխային պատանդ վերցրած հետախուզվողը վայր է դրել զենքը և հանձնվել. նոր մանրամասներ 500 000 դրամ միանվագ աջակցություն կտրվի Արցախյան պատերազմում վիրավորում ստացածներին Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել Մարդիկ սոցիալական խնդիրների համար գրասենյակներ են գնում․ ամեն ինչը կկենտրոնացվի մի տեղում. Փաշինյան Արմեն Ղուլարյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահՀայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար. Արա Այվազյան Հետախուզվող քաղաքացին Երևանում երեխա է պատանդ վերցրել․ նրա հետ բանակցում է ոստիկանապետը Մարտունիում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում զինամթերք կոչնչացվի «Ճանապարհորդում եմ առանց քովիդ» ծրագրով կարելի է մեկնել ՌԴ․ օդային սահմանները բացվում են Կճանաչի՞ արդյոք Բայդենը Ցեղասպանությունը և ի՞նչ չպետք է անի Հայաստանի իշխանությունը․ Սուրեն Սարգսյան Մեկնարկել է կառավարության հերթական նիստըՄարուքյանը ընտրվել է ԵԽԽՎ մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 649 մարդ․ հաստատվել է վարակման 195 նոր դեպք Սահմանների որոշման գործընթացի արդյունքում արոտավայրերի ու ջրային պաշարների օգտագործումը անհնարին է դարձել. ՄԻՊ Պատարագ՝ Գանձասարի եկեղեցում. նահատակների հոգեհանգստի կարգին ներկա է եղել Արցախի նախագահըՎազգեն Մանուկյանը խոստովանեց այն, ինչ մինչև օրս չէր հաջողվել ապացուցել. Ալեն Սիմոնյան Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների առանձնազրույցը մեկնարկեցԱստղագուշակ՝ հունվարի 27-ի համար Վարդենյաց լեռնանցքը և Գորիս-Սիսիան ճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար ԱԱԾ-ն Արագածոտնի նախկին մարզպետի կողմից չարաշահումների դեպք է բացահայտելԼարսը բաց է, սակայն ռուսական կողմում դեռ 600 կուտակված բեռնատար կա Օրվա խորհուրդ«Ժողովուրդ». Ընդդիմության լիդերները եւ Ռոբերտ Քոչարյանը այլ մտադրություն ունեն«Ժողովուրդ». Մեծ բլեֆ «Իմ քայլի» կողմից«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն արջի ծառայությո՞ւն են մատուցում«Հրապարակ». Փաշինյանը քրեական գործ է նախապատրաստում Մարությանի դեմ․ Թեհմինա Վարդանյան«Հրապարակ». Տոնական միջոցառումների փոխարեն ըմբոստության ալիք«Հրապարակ». «Իմ քայլում» կարծիքները բաժանվել են«Ժողովուրդ». «Իմ քայլը» եւ Արդարադատության նախարարությունն աշխատում են հասնել Արման Թաթոյանի հրաժարականին«Հրապարակ». Մակունցն անձամբ է խնդրել Փաշինյանին՝ իրեն «դուրս գրել» ակտիվ քաղաքական պրոցեսներիցԽոշոր ավտովթար` Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է Վրաստանի ԱԳ նախարարը վարակվել է կորոնավիրուսով ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է փետրվարի 1-ից
Ամենադիտված