«Ասացին, որ թողնեք՝ աշխատենք, ավելի շուտ կհասնենք արդյունքի». անհետ կորածների հարազատները հանդիպում ունեցան ՊՆ ներկայացուցչի հետ
Society2 ժամից ավելի ՊՆ-ի դիմաց անցկացնելուց հետո անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում ունեցան գեներալներից մեկի հետ, որն էլ նրանց փոխանցեց, որ անհետ կորածներին գտնելու աշխատանքները շարունակում են տարվել. «Ասացին, որ դուք թողնեք մենք աշխատենք, ավելի շուտ կհասնենք արդյունքի: Ասացին, որ իրենց իրարանցման մեջ ենք գցում, անընդհատ հավաքներ ենք իրականացնում, ինչն էլ խանգարում է իրենց աշխատանքին: Եթե առաջ մեզ ասում էին՝ 2 օրից պատասխան կտան, այս անգամ հստակ օր չնշեցին, միայն ասացին՝ այս քանի օրվա ընթացքում հստակ պատասխաններ կունենանք արդեն»,- ասաց անհետ կորած զինծառայողի մայրը:
Վերջինս նշեց, որ այսօր կավարտեն իրենց բողոքի ակցիան՝ վստահ լինելով, որ մոտակա օրերի ընթացքում իրենց ձեռքի տակ կլինեն բոլոր հարցերի պատասխանները: