Партия «Альянс» полностью поддерживает народное движение ААЦ возглавляемое Багратом Српазаном Это священное движение более 10.000.000 армян, которых объединяет общая мечта о сильной и большой Армении! Национальное движение «Единство» Министр территориального управления и инфраструктур Армении принял посла Бразилии ЕАЭС обеспечивает опережающее развитие странам-участницам: Дмитрий Песков Строительство участка Сисиан-Каджаран дороги Север-Юг планируется завершить к 2030 году Из Гюмри в Ереван стартовало шествие (прямой эфир) Архиепископа Аршака Хачатряна вновь вызвали в СНБ Вступило в силу соглашение о статусе миссии наблюдателей Евросоюза в Армении Ален Симонян и Ивана Живкович обсудили процесс нормализации армяно- азербайджанских отношений Пашинян и Путин обсудят вопросы двусторонней и многосторонней повестки 

Թավշյա պաշտոնյաներից ովքեր են հայտնվել դատական հայցերի թիրախում

Аналитический

Երեկ հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը բավարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Իգոր Սարգսյանը դիմել էր դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել իրեն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի 2019թ. հոկտեմբերի 23-ի որոշումը: Դատարանը որոշել է վարչապետին պարտավորեցնել Իգոր Սարգսյանին վերականգնել նախկինում զբաղեցրած՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում: Հայաստանի Հանրապետության վարչապետին պարտավորեցնել Իգոր Սարգսյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: 


Սա առաջին դեպքը չէ: ՀՀ քաղաքացի Խաչատուր Ղալեչյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Քաղաքացու պահանջն է Նիկոլ Փաշինյանին ստախոս ճանաչելը, ինչպես նաեւ ներողություն խնդրելը եւ բարոյական վնասի փոխհատուցումը: Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, մերժել է քաղաքացու միջնորդությունը, քանի որ հայցը ներկայացված է թերություններով: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ մայիսի երկուսին քաղաքացին կրկին նույն պահանջով նոր հայց է ներկայացրել, որը մայիսի երեքին կրկին մերժվել է: Նիկոլ Փաշինյանին դատի է տվել նաև Ռոբերտ Քոչարյանը, Կոնստանտին Օրբելյանը, Հրայր Թովմասյանը: Կառավարությունում վերջերս պաշտոնանկ արված Հայկ Այվազյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցապահանջով դատարանը պիտի վիճարկի Տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավարին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին վարչապետի արձակած հրամանի իրավաչափությունը: Հայցում Հայկ Այվազյանը միանգամից երեք պահանջ է ներկայացրել կառավարության դեմ. նա ցանկանում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի հրամանը, վերականգնվել աշխատանքի, և, որ իրեն փոխհատուցեն ապօրինի հրամանի հետևանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար:  Սեպտեմբերի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանն էլ բավարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի՝ Հատուկ քննչական ծառայության դեմ բերված բողոքը։ Ղազինյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու առիթով, որի հիմքն այն էր, որ ՀՀ կառավարության կողմից մարտի 16-ի որոշման մեջ պանդեմիայի օրը մարտի 11-ի փոխարեն գրվել էր մարտի 13-ը։ ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործի հարուցումը։ 

Երկրորդ պաշտոնյան, ով նույնպես հաճախ է հայտնվել դատական քաշքուկների մեջ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն է: Քաղաքապետի պաշտոնը ստանձնելուն պես մայրաքաղաքում ապօրինի շինությունների ապամոնտաժման ցավոտ գործընթացը սկսելուց հետո Հայկ Մարությանի դեմ դատական հայցեր են հարուցվել, մի քանիսն էլ ճանապարհին են։ Առաջին «ծիծեռնակը» մեծ աղմուկ-աղաղակով Նոր Նորք համայնքում ապամոնտաժված շինության գործն է, որի սեփականատերը քաղաքապետի դեմ վարչական դատարան հայց է ներկայացրել։ Քաղաքացի Դավիթ Ահարոնյանը պահանջում է չեղարկել քաղաքապետի որոշումը և վարչական տույժ սահմանել շինությունն ապամոնտաժողների նկատմամբ։ 


Քաղաքապետարանի դեմ դատական հայցերը այնքան շատ են, որ բոլորին անդրադառնալ հնարավոր չէ: Նշենք մի քանիսի բովանդակությունն ու էությունը: Քաղաքացի Տաթևիկ Մուրադյանը դիմել է դատարան պահանջելով անվավեր ճանաչել թիվ Վ-0476554 որոշումը: Գևորգ Խալաթյանը դիմել է դատարան թիվ 0482057 արձանագրության հիման վրա կայացված թիվ Վ-0462260 որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Լաուրա Կիրակոսյանը դիմել է դատարան պահանջելով անվավեր ճանաչել . թիվ Վ-0480057 որոշումը: Լուսինե Բաղդասարյանը դիմել էր դատարան պահանջելով թիվ Վ-0367906 որոշումն անվավեր ճանաչել՝ դատարանը բավարարել էր Երևանի քաղաքապետարանից հօգուտ Լուսինե Բաղդասարյանի բռնագանձվել է 10.240 ՀՀ դրամ՝ որպես հայցվորի ներկայացուցչի վճար Լիլիթ Հարությունյանը դիմել էր դատարան Թիվ Վ-0442488 որոշումը անվավեր ճանաչելու հայցով: «Երևանի պաշտպանության ճակատը» դատի է տվել Երևանի քաղաքապետարանին, քանի որ քաղաքապետարանը հրաժարվել է տրամադրել «Սանիթեքի» հետ կնքած պայմանագիրը: 

Երրորդ պաշտոնյան ով նույնպես հաճախ է հայտնվում դատական քաշքշուկներում, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է: Ամիսներ առաջ վերաքննիչ քաղաքացիական դատարանը Թորոսյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանից: Թորոսյանը իր հերթին «դուխով» հայտարարեց, որ չի պատրաստվում կատարել դատարանի որոշումը, քանի որ ինչպես ինքը, այնպես էլ ժողովրդի մեծամասնությունը, չի վստահում Հայաստանի դատական համակարգին։ Դատալեքս համակարգում Արսեն Թորոսյանի որոշումները վիճարկողների թիվը նույնպես ռեկորդներ է խփում: Ահա դրանցից մի քանիսը. «Առգո-Ֆարմ ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության՝ ՀՀ առողջապահության նախարարի 04.09.2020 թվականի թիվ 3038-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին: «Պրոֆարմ» ՍՊԸ-ն 22.05.2019 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան (ստացվել է 23.05.2019 թվականին) ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարի` վարչական ակտն անվավեր ճանաչելու և բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին: «Վագա-Ֆարմ» ՍՊ ընկերության անունից տնօրեն Ա. Գրիգորյանը 08.11.2018թ. հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի «Հայաստանի Հանրապետություն «Ացետիլսալիցիլաթթու դեղահատեր 500մգ; (10) բլիստերում, «Պապալոլ դեղահատեր 30մգ+30մգ; (10/1x10), ստրիպում» դեղերի ներմուծումը մերժելու մասին» 11.09.2018թ. թիվ 2323-Ա հրամանը` «Ացետիլսալիցիլաթթու դեղահատեր 500մգ; (10) բլիստերում» դեղի ներմուծումը մերժելու մասով, վերացնելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` բարենպաստ վարչական ակտ` «Ացետիլսալիցիլաթթու դեղահատեր 500մգ; (10) բլիստերում» դեղի ներմուծման հավաստագիր, տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Գագիկ Տատուրյանը, դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է պարտավորեցնել պատասխանողին իր հետ կնքել աշխատանքային պայմանագիր 2018 թվականի սեպտեմբերի 4-ից` հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության անցկացրած 2018 թվականի օգոստոսի 28-ի մրցույթի և 2018 թվականի սեպտեմբերի 3-ի հանձնաժողովի կողմից ընդունված որոշումը: Անհատ ձեռնարակատեր Նարինե Հովսեփյանը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության 22.02.2017 թվականի թիվ 010 որոշումը և 23.02.2017 թվականի «Ա/Ձ Նարինե Հովսեփյանին առաջադրանք տալու մասին» Կարգադրագրի 2-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ 

Ինչպես երևում է՝ թավշյա պաշտոնյաները աննախադեպ են նաև իրենց ընդունած ապօրինի որոշումների քանակով: Դեռևս երբեք նորանկախ Հայաստանի պատմության մեջ գործող պաշտոնյաների դեմ այս չափով հայցադիմումներ չեն ներկայացվել, ինչը ինքնին խոսուն հանգամանք է: Պարզապես զարմանալի է, որ նման քանակի ապօրինի որոշումների բեռ շալակած պաշտոնյաները պնդաճակատորեն շարունակում են մնալ կառչած իրենց աթոռներից… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Партия «Альянс» полностью поддерживает народное движение ААЦ возглавляемое Багратом СрпазаномЭто священное движение более 10.000.000 армян, которых объединяет общая мечта о сильной и большой Армении! Национальное движение «Единство»Служба национальной безопасности Украины заявила о предотвращении покушения на Зеленского: DWFreedom House признали «нежелательной организацией» в РоссииСША наказали Huawei новыми санкциямиГрузинская епархия ААЦ выразила поддержку движению «Тавуш во имя Родины»Представлена новая версия легендарного телефона Nokia 3210Автодорога Степанцминда-Ларс открыта для всех типов транспортных средствЭкс-глава МИД Армении: Азербайджан завтра сам может стать жертвой большой экспансииЗвезда «Пианистки» возглавит жюри Венецианского кинофестиваля в 2024 годуНикол Пашинян поблагодарил российскую сторону за теплый прием и прекрасную организацию заседания ВЕЭСПутин поздравил Пашиняна и АлиеваСтраны ЕС намерены согласовать 14-й пакет санкций против России до июля: EUobserverШествие во главе с предстоятелем Тавушской епархии доходит до города АбовянВ Москве проходит юбилейное заседание ВЕЭСК Тавушскому движению присоединился и блок «Эчмиадзин»Apple ввела в заблуждение покупателей во время презентации iPad ProПервопрестольный Святой Эчмиадзин: Мы не отвечаем на нецензурные суждения в адрес священнослужителейВ посольстве Франции в Армении отметили годовщину победы над нацизмомМинистр территориального управления и инфраструктур Армении принял посла БразилииПогода в Армении Максим Галкин* и его повзрослевший сын снялись с голым торсом: «К летнему сезону готовы»Президент Казахстана прибыл в МосквуСаммит НАТО пройдет 9-11 июля в ВашингтонеСтуденты Ереванского госуниверситета организовали акцию протеста у здания парламента АрменииАрхиепископ: Католикос всех армян благословил движение, а не возглавил егоCorriere della Sera: НАТО собирается прописать в декларации отказ от отправки войск в УкраинуАнна Винтур запретила подавать эти три продукта на Met GalaСтартовали съемки второго сезона сериала «Уэнсдей»В Германии запретили Z-символику и георгиевские ленты на 9 маяЕАЭС обеспечивает опережающее развитие странам-участницам: Дмитрий ПесковЧалабян: Миссия и цель народного марша выходят за пределы Тавуша, даже за пределы АрменииНикол Пашинян прибыл в МосквуЗахарова: Москва приветствует встречу глав МИД Армении и АзербайджанаПутин поздравил лидеров стран СНГ с Днем ПобедыВ Сюникской области Армении построят таможенный и логистический центрЛидер движения и партии «Всеармянский Фронт» Аршак Карапетян выступил с обращениемИзраиль открыл контрольно-пропускной пункт Керем-Шалом для ввоза гуманитарной помощи в сектор Газа«Грапарак»: Жителей Киранца обманули или на них надавили?Строительство участка Сисиан-Каджаран дороги Север-Юг планируется завершить к 2030 годуМинистр иностранных дел Сербии с оптимизмом смотрит на перспективы сотрудничества с АрмениейAl Jazeera: в Газе результате удара израильских ВВС погибли минимум семь человекПредстоятель Ширакской епархии: Демаркацию нельзя проводить посредством угрозы войны и шантажаВ апреле Армению посетили 163 970 туристовАрарат Мирзоян поздравил министра иностранных дел Сербии с назначениемПремьер-министр Армении выехал с рабочим визитом в МосквуПротив односторонних уступок: Автоколонна двинулась из Гюмри в Абовян, чтобы присоединиться к маршу на ЕреванС аукциона продадут редкую модель Lamborghini JalpaИз Гюмри в Ереван стартовало шествие (прямой эфир)Архиепископа Аршака Хачатряна вновь вызвали в СНБ
Самое популярное