Թրամփի շտաբը դատական հայց կներկայացնի Նևադա նահանգում գրանցված ընտրակեղծիքների վերաբերյալ
USAԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչները մտադիր են չորեքշաբթի դատական հայց ներկայացնել Նևադա նահանգում ընտրությունների արդյունքների հարցով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է շտաբի փաստաբաններից մեկը՝ Ջես Բինալը:
«Պատրաստվում ենք ապացույցներ ներկայացնել քվեարկության ժամանակ տեղի ունեցած խախտումների մասին, կեղծիքների հազարավոր դեպքեր են գրանցվել միայն Նևադայում: Օրինակ, մենք փաստեր ունենք, որ ավելի քան 40 հազար մարդ կրկնակի է քվեարկել: Դա իսկական կեղծիք է»,- ասել է փաստաբանը:
Բացի այդ, նրա խոսքով՝ կան մարդիկ, որոնք նշված են փոստով քվեարկածների ցուցակում, սակայն նրանք անգամ քվեարթերթիկ չեն ստացել և չեն քվեարկել ընդհանրապես: