«Յուվենտուսը» Կիևի «Դինամոյի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խաղում խոշոր հաղթանակ տարավ
SportԹուրինի «Յուվենտուսը» խոշոր հաղթանակ տարավ Կիևի «Դինամոյի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում:
Թուրինի G խմբի հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Գոլեր հեղինակեցին Ֆեդերիկո Կիեզան, Կրիշտիանու Ռոնալդուն և Ալվարո Մորատան:
Ֆրանսիացի մրցավար Ստեֆանի Ֆրապպարը դարձավ առաջին կին մրցավարը, որը Չեմպիոնների լիգայում խաղում էր որպես գլխավոր մրցավար: