Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off Armenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10 Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze 

Խաժակյանը պարզաբանում է, թե ինչո՞ւ է ԼՀԿ-ի թեկնածուն Մարուքյանը, ոչ թե Վազգեն Մանուկյանը

Blogosphere

Երևանի ավագանում «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ մանրամասնելով, թե ինչու ԼՀԿ-ն չի միացել 16 ընդդիմադիր կուսակցությունների միասնական թեկնածուի առաջադրմանը և ներկայացրել է իր թեկնածուին:

«Երեկ 16 քաղաքական ուժերը հայտարարեցին, որ իրենց միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն է։ Սա ներքաղաքական գործընթացների տրամաբանական շարունակությունն է, երբ իշխանափոխությանը զուգընթաց ուժերը ներկայացնում են վարչապետի իրենց թեկնածուներին։

Համաձայն ՀՀ սահմանադրության թե՛ իմպիչմենտի, թե՛ վարչապետի հրաժարականի դեպքում նոր՝ անցումային վարչապետին ընտրելու է խորհրդարանը։ Միանշանակ է, որ «Իմ Քայլը» կորցրել է հասարակության վստահությունը և բնական է, որ սպասվելիք ընտրություններում այս պահին խորհրդարանում եղած ուժերից զատ մասնակցելու և որոշակի հաջողություն են գրանցելու նաև խորհրդարանից դուրս եղած այլ ուժեր։ Միանշանակ է նաև, որ խորհրդարանում չեն լինելու հասարակության շրջանում ճանաչում չունեցող, կամ խիստ բացասական ընկալում ունեցող ուժերը։ Առնվազն առաջիկա մեկ տարվա ընթացքում քաղաքական քարտեզը շատ հստակ է։

Այս գործընթացներում իր դերակատարումն ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ ԼՀԿ-ն ունեցել և պաշտպանել է իր տեսլականը նախկին իշխանությունների օրոք և ներկայացված եղել խորհրդարանում։ ԼՀԿ-ն, ի պատասխան իմքայլական իշխանությունների ձախողումների, ծավալել է ընդդիմադիր գործունեություն նաև այս խորհրդարանում և ենթարկվել խուլիգանական հարձակման, ենթարկվել հետապնդումների։ Նոյեմբերի 9-ին ստորագրված դժբախտաբեր հայտարարությունից հետո ԼՀԿ-ն հայտարարել է, որ Փաշինյանը պետք է հեռանա, ընտրվի անցումային նոր վարչապետ և անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Ինձ համար, որպես ԼՀԿ հիմնադիր անդամի առնվազն անհասկանալի կլիներ, եթե կուսակցությունը չունենար սեփական վարչապետի թեկնածուն և սատարեր, օրինակ, նախկին կամ գործող ուժերից մեկի ղեկավարին։ Միևնույն ժամանակ իր գործունեության ընթացքում որքան էլ առճակատվել է իշխանական հին ու նոր ուժերին, այդուհանդերձ երկրի ներսում թշնամիներ չի փնտրել և ի տարբերություն շատ ու շատ ուժերի՝ ունի երես մրցակիցների աչքերի մեջ ուղիղ նայելու։

Ես հարգանքով եմ վերաբերվում բոլոր այն ուժերին և մարդկանց, ովքեր այս բախտորոշ շրջանում պատրաստ են սպասվելիք բարդ ու ծանր որոշումների պատասխանատվությունը վերցնել։ Ես հարգանքով եմ վերաբերվում Հայաստանի բոլոր նախագահներին, որոնցից յուրաքանչյուրը (ամուր թե փուխր) մի քար է դրել մեր պետականության կայացման համար։

Այս ճամփաբաժանին, որպես նորանկախ պետության քաղաքացի, ես նայում եմ առաջ։ Առջևում ես տեսնում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի,Վազգեն Մանուկյանի ու էլի շատերի ավանդը, բայց չեմ տեսնում իրենց՝ որպես պետության ղեկավարների, լինի անցումային, թե հիմնական։

Էդմոն Մարուքյանն է վարչապետի մեր թեկնածուն։ Այո՛, նա չունի ժողովրդի 80 տոկոսի վստահությունը, և տա Աստված, որ Հայաստանում այլևս ոչ ոք այդպիսի վարկանիշ չունենա, դա աղետաբեր է։ Այո՛, նա չունի մեդիահոլդինգներ, որպեսզի կարողանա իր գործունեությունը պատշաճ լուսաբանել, կամ ներկայացնել իր թեկնածությունը այնպես, ինչպես հիմա ներկայացվում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Փոխարենը նա ունի կուռ թիմ և ջանասիրություն, որոնցով կոմպենսացվում է այդ բացը։ Այո՛, թիմը մեծ չէ, բայց ո՞վ է ասում, թե Հայաստանում որևէ ուժ կարող է առանց ներառական քաղաքականության հաջողել։ Տեսանք «պոլի փետ լինի, մերը լինի» քաղաքականության պտուղները։

Երբ ես որոշում եմ կայացրել միանալ Մարուքյանին և ստեղծել Լուսավոր Հայաստանը, դա արել եմ տեսնելով իր շրջահայացությունը, սկզբունքայնությունը և պայքարելու հաստատակամությունը: Այդ օրվանից երկրում շատ բան է փոխվել, բայց չեն ճկվել Մարուքյանի մոտեցումները` անձնվեր աշխատելու, ներսում թշնամիներ չփնտրելու և ողջամիտ ու քաղաքակիրթ պայքար մղելու մասով:

Կարծում եմ, որ երբ գործընթացները հասնեն թեկնածուների առաջադրումներին, Լուսավոր Հայաստանը կառաջադրի Էդմոն Մարուքյանին, ով համոզված եմ խորհրդարանի մյուս ուժերի մասնակցությամբ կընտրվի որպես անցումային և արտահերթ ընտրությունները հավուր պատշաճի կազմակերպող վարչապետ:

Այս աղետի հետևանքները պետք է հաղթահարվեն, երկիրը պետք է ԱՌԱՋ շարժվի»,-գրել է Խաժակյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia and Hungary sign an agreement and a cooperation program7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan
Most Popular