Կիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ) Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել 

Խաժակյանը պարզաբանում է, թե ինչո՞ւ է ԼՀԿ-ի թեկնածուն Մարուքյանը, ոչ թե Վազգեն Մանուկյանը

Բլոգոսֆերա

Երևանի ավագանում «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ մանրամասնելով, թե ինչու ԼՀԿ-ն չի միացել 16 ընդդիմադիր կուսակցությունների միասնական թեկնածուի առաջադրմանը և ներկայացրել է իր թեկնածուին:

«Երեկ 16 քաղաքական ուժերը հայտարարեցին, որ իրենց միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն է։ Սա ներքաղաքական գործընթացների տրամաբանական շարունակությունն է, երբ իշխանափոխությանը զուգընթաց ուժերը ներկայացնում են վարչապետի իրենց թեկնածուներին։

Համաձայն ՀՀ սահմանադրության թե՛ իմպիչմենտի, թե՛ վարչապետի հրաժարականի դեպքում նոր՝ անցումային վարչապետին ընտրելու է խորհրդարանը։ Միանշանակ է, որ «Իմ Քայլը» կորցրել է հասարակության վստահությունը և բնական է, որ սպասվելիք ընտրություններում այս պահին խորհրդարանում եղած ուժերից զատ մասնակցելու և որոշակի հաջողություն են գրանցելու նաև խորհրդարանից դուրս եղած այլ ուժեր։ Միանշանակ է նաև, որ խորհրդարանում չեն լինելու հասարակության շրջանում ճանաչում չունեցող, կամ խիստ բացասական ընկալում ունեցող ուժերը։ Առնվազն առաջիկա մեկ տարվա ընթացքում քաղաքական քարտեզը շատ հստակ է։

Այս գործընթացներում իր դերակատարումն ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ ԼՀԿ-ն ունեցել և պաշտպանել է իր տեսլականը նախկին իշխանությունների օրոք և ներկայացված եղել խորհրդարանում։ ԼՀԿ-ն, ի պատասխան իմքայլական իշխանությունների ձախողումների, ծավալել է ընդդիմադիր գործունեություն նաև այս խորհրդարանում և ենթարկվել խուլիգանական հարձակման, ենթարկվել հետապնդումների։ Նոյեմբերի 9-ին ստորագրված դժբախտաբեր հայտարարությունից հետո ԼՀԿ-ն հայտարարել է, որ Փաշինյանը պետք է հեռանա, ընտրվի անցումային նոր վարչապետ և անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Ինձ համար, որպես ԼՀԿ հիմնադիր անդամի առնվազն անհասկանալի կլիներ, եթե կուսակցությունը չունենար սեփական վարչապետի թեկնածուն և սատարեր, օրինակ, նախկին կամ գործող ուժերից մեկի ղեկավարին։ Միևնույն ժամանակ իր գործունեության ընթացքում որքան էլ առճակատվել է իշխանական հին ու նոր ուժերին, այդուհանդերձ երկրի ներսում թշնամիներ չի փնտրել և ի տարբերություն շատ ու շատ ուժերի՝ ունի երես մրցակիցների աչքերի մեջ ուղիղ նայելու։

Ես հարգանքով եմ վերաբերվում բոլոր այն ուժերին և մարդկանց, ովքեր այս բախտորոշ շրջանում պատրաստ են սպասվելիք բարդ ու ծանր որոշումների պատասխանատվությունը վերցնել։ Ես հարգանքով եմ վերաբերվում Հայաստանի բոլոր նախագահներին, որոնցից յուրաքանչյուրը (ամուր թե փուխր) մի քար է դրել մեր պետականության կայացման համար։

Այս ճամփաբաժանին, որպես նորանկախ պետության քաղաքացի, ես նայում եմ առաջ։ Առջևում ես տեսնում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի,Վազգեն Մանուկյանի ու էլի շատերի ավանդը, բայց չեմ տեսնում իրենց՝ որպես պետության ղեկավարների, լինի անցումային, թե հիմնական։

Էդմոն Մարուքյանն է վարչապետի մեր թեկնածուն։ Այո՛, նա չունի ժողովրդի 80 տոկոսի վստահությունը, և տա Աստված, որ Հայաստանում այլևս ոչ ոք այդպիսի վարկանիշ չունենա, դա աղետաբեր է։ Այո՛, նա չունի մեդիահոլդինգներ, որպեսզի կարողանա իր գործունեությունը պատշաճ լուսաբանել, կամ ներկայացնել իր թեկնածությունը այնպես, ինչպես հիմա ներկայացվում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Փոխարենը նա ունի կուռ թիմ և ջանասիրություն, որոնցով կոմպենսացվում է այդ բացը։ Այո՛, թիմը մեծ չէ, բայց ո՞վ է ասում, թե Հայաստանում որևէ ուժ կարող է առանց ներառական քաղաքականության հաջողել։ Տեսանք «պոլի փետ լինի, մերը լինի» քաղաքականության պտուղները։

Երբ ես որոշում եմ կայացրել միանալ Մարուքյանին և ստեղծել Լուսավոր Հայաստանը, դա արել եմ տեսնելով իր շրջահայացությունը, սկզբունքայնությունը և պայքարելու հաստատակամությունը: Այդ օրվանից երկրում շատ բան է փոխվել, բայց չեն ճկվել Մարուքյանի մոտեցումները` անձնվեր աշխատելու, ներսում թշնամիներ չփնտրելու և ողջամիտ ու քաղաքակիրթ պայքար մղելու մասով:

Կարծում եմ, որ երբ գործընթացները հասնեն թեկնածուների առաջադրումներին, Լուսավոր Հայաստանը կառաջադրի Էդմոն Մարուքյանին, ով համոզված եմ խորհրդարանի մյուս ուժերի մասնակցությամբ կընտրվի որպես անցումային և արտահերթ ընտրությունները հավուր պատշաճի կազմակերպող վարչապետ:

Այս աղետի հետևանքները պետք է հաղթահարվեն, երկիրը պետք է ԱՌԱՋ շարժվի»,-գրել է Խաժակյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Մի հատ ֆռա, դեմքդ տեսնի հայ ժողովուրդը, ում ես ասում, որ կսպանեմ». պատգամավորը՝ ոստիկանին (տեսանյութ)Ոստիկանները հրահանգ են կատարում, հողերն ու երկիրը հանձնելը դավաճանություն է. ցուցարար (տեսանյութ)Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ոստիկանները հարձակվեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանի վրա Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ակցիաները շարունակվում են․ իրավիճակը լարված է Ստամբուլում կինը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. ՇոլցԱղդամցի Ալենի պատվի և արժանապատվության կորսված լինելու հարցը դեռևս օդում կախված է. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերումԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՏանը խելոք չենք նստելու ու մորթվենք, զենքերը վայր դնել պետք չէ, պայքար է պետք. բողոքի ակցիա (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով կեղծ հայտարարություն է տարածվումՎահագն Խաչատուրյանն ընդունել է նախարար Նարեկ ՄկրտչյանինԿիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ վարչապետ (տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանԳյուղը փակուղու մեջ կհայտնվի, ամեն օր գնալու՞ ենք սահմանապահի մոտ ստուգման, որ էրեխուն հաց առնենքԱյսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՄոսկվայում ցուցադրել են ռազմավարը՝ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի զինտեխնիկան (լուսանկարներ)Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակումԹուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, մենք պիտի մեր հայրենիքը պահենք ու խափանենք հող տալու գործընթացը (տեսանյութ)Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՄհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքըԱրցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. պահանջում են Փաշինյանի հրաժարականը ««Ժողովուրդ, դուք 3 մլն վարչապետ եք», վստահ եմ, չհավատացիք այս խոսքերին, հավատացե՛ք անմահությանը» (տեսանյութ)Երկրի ղեկավարը գոյություն չունի էս երկրում ով իր սեփական ժողովրդին մատնել է տեռորի (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն ՄելիքյանՄինսկն այսուհետ ռազմական օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ երկրներին. Բելառուսը նոր դոկտրին է հաստատելԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը (տեսանյութ)Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստանին զենք մատակարարելու առթիվ քննադատությանըԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)
Ամենադիտված