ՀԻՄԱ․ Կիրանցի ճանապարհը ոստիկանների կողմից դեռ փակված է մնում Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք. թիվը կարող է աճել. դատախազ Լոս Անջելեսում հանրահավաք է ի աջակցություն Տավուշի, ՀՀ գլխավոր հյուպստոսարանի դիմաց (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները Դուք ՔՊ-ի օմբուդսմենն եք. ձերբակալված տղային ստորացնում են, սեռական բռնության ենթարկում, լռում եք (տեսանյութ) ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը Ոստիկաններն անպատիվ օպերացիայի մասնակից են, բայց գիտակցում են քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը. Աբրահամյան 

Առաջնահերթ խնդիրն այս պահին երկրում իշխանության հաջորդայնության ապահովումն է. Հովհաննես Մանուկյան

Բլոգոսֆերա

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցնե՛ր

Հետպատերազմյան իրավիճակը օր օրի ավելի ակնհայտ է դարձնում այն իրողությունը, որ Հայաստանի քաղաքական համակարգը կոլապսի է ենթարկված, իսկ իշխող քաղաքական թիմի լիդերը պատերազմում պարտությունից և հայկական կողմերի համար ծայրահեղ ոչ ձեռնտու պարտվողական փաստաթուղթը ստորագրելուց հետո կորցրել է լեգիտիմությունը։ Հետևաբար, ընդամենը ժամանակի խնդիր է իշխանության լիակատար անգործունակությունը լեգիտիմության դեֆիցիտի հիմքով, ինչի անխուսափելի հետևանքն է լինելու նոր քաղաքական իշխանության ձևավորումը։

Բացառված չէ, որ քաղաքական մեծամասնությունը որոշակի եղանակներով փորձ կատարի գործող խորհրդարանի միջոցով վերարտադրվելու, կամ ժամանակի ընթացքում երկրի առերևույթ կարճաժամկետ կայունացման պատրանք ստեղծելու, սակայն ցանկացած պարագայում ներկա խորհրդարանն իր ոչ լեգիտիմ քաղաքական մեծամասնությամբ չի կարող սպասարկել ներքաղաքական և արտաքին քաղաքական սուր մարտահրավերները։

Արդյունքում քաղաքական նոր լեգիտիմ իշխանության ձևավորումն այլընտրանք չունի։

Այսինքն, Հայաստանում անխուսափելի են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

Առաջնահերթ խնդիրն այս պահին երկրում իշխանության հաջորդայնության ապահովումն է։

Ընդսմին, անհրաժեշտ է ձևակերպել քայլերի որոշակի հերթականություն, ինչը հնարավորություն կստեղծի գործող իշխանությունը չպարալիզացնելով ձևավորել նոր լեգիտիմ քաղաքական իշխանություն։

Հայրենիքի համար օրհասական այս օրերին բոլոր հիմնական դերակատարների պարտավորությունն է մի կողմ դնել մասնավոր և խմբային շահերը, բոլոր տեսակի ամբիցիաներն ու թշնամանքը և լծվել մեր պետության ու ժողովրդի համար առաջացած գոյաբանական մարտահրավերների հաղթահարման և վերացման գործին։ Այս նպատակներին հասնելու համար անխուսափելի անհրաժեշտություն է քայլերի որոշակի գրագետ հաջորդականությունը, որի մասին առաջարկներս ներկայացնում եմ ստորև։

Հովհաննես Մանուկյան
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

ա/ ՀՀ վարչապետն իր վրա է վերցնում պատերազմի ընթացքի և հետպատերազմական հետևանքների ողջ քաղաքական և բարոյական պատասխանատվությունը և հրաժարական է տալիս՝հետագայում վարչապետի պաշտոնում չառաջադրվելու պայմանով,

բ/ քաղաքական մեծամասնությունը նշանակում է վարչապետ հանրության բացառիկ վստահությունը վայելող անձի, ով ձևավորում է ժամանակավոր /անցումային, հակաճգնաժամային/ կառավարություն՝ երկրի կայունացման և արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպելու ծրագրով։ Նոր վարչապետը կառավարությունը ձևավորում է ոչ քաղաքական սկզբունքով, մասնագիտական և կառավարչական հմտությունների չափորոշիչներից ելնելով,

գ/ Կառավարության կազմում ամենասկզբունքային նշանակությունն են ունենալու արտաքին գործերի նախարարի, պաշտպանության նախարարի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները։ Այս նշանակումները պետք է կատարվեն, հաշվի առնելով թեկնածուների բացառիկ անձնական հատկանիշները, նրանց աֆիլացված չլինելու փաստը քաղաքական կամ տնտեսական որոշակի խմբերի և ազդեցիկ անհատների հետ, ինչպես նաև, և հատկապես՝այդ անձանց մասնագիտական և անձնական կարողությունները բնականոն և սերտ գործընկերային հարաբերություններ հաստատելու օտարերկրյա գործընկերների, մասնավորապես, և հատկապես ՌԴ համապատասխան ծառայությունների ղեկավարների հետ,

դ/ Կառավարությունը որոշում է ՀՀ անունից Արցախի հարցով և Հայաստանի վարչապետի ստորագրած եռակողմ հայտարարության շուրջ ծավալվելիք բանակցություններում Հայաստանի կողմից բանակցող անձին։ Սա ամենասկզբունքային հարցերից մեկն է լինելու անցումային կառավարության օրակարգում։ Ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այս առաքելությունը ճիշտ է իրականացնել ոչ թե ՀՀ ԱԳ նախարարի, այլ այդ հարցերով ՀՀ հատուկ բանագնացի, Հատուկ հանձնարարություններով դեսպանի միջոցով։ Այս թեկնածուն պետք է լինի հակամարտության նախապատմությանը լավագույնս տիրապետող անձ, ճանաչված և ազդեցիկ դեմք։ Չի կարելի բացառել նաև նախկինում այս ուղղությամբ գործունեություն ծավալած որևէ դիվանագետի, պետական կամ քաղաքական գործչի թեկնածությունը,
ե/ Հայտարարվում է 2021 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին,

զ/ անհապաղ բարեփոխվում է ՀՀ ընտրական օրենսգիրքը, փոխվում է ընտրակարգը, փոփոխվում է ԿԸՀ կազմն ամբողջությամբ։ Նշանակումները կատարվում են քաղաքական ներկայացուցչության սկզբունքի բացառմամբ, կազմը համալրվում է հիմնականում քաղաքացիական ծառայողներով և անկախ արհեստավարժներով, որոնք գտնվելու են ընտրական օրենքով սահմանված իրավական և հանրային խիստ վերահսկողության ներքո,

է/ Անհապաղ փոխվում է ԱԱԽ քարտուղարը, նշանակումը կատարվում է լայնախոհ և ռազմավարական մտածելակերպ ունեցող, դիվանագիտական հմտությունների տիրապետող, ինչպես նաև ՀՀ ռազմավարական դաշնակցի և հիմնական արտաքին-քաղաքական գործընկերների հետ սերտ համագործակցության հիմքեր դնելու կարողություն ունեցող անձանց թվից,

ը/ ՀՀ գլխավոր դատախազը նախաձեռնում է քրեական հետապնդման հարուցման գործընթաց՝նպատակ ունենալով բացահայտել սեպտեմբերի 27–ին սկսված պատերազմի ընթացքում և պատերազմի դադարեցման ու համապատասխան փաստաթաթի ստորագրման ժամանակ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների օրինականությունն ու օրինաչափությունը,

թ/ Իրականացվում է կադրային փոփոխություններ մարզպետների շրջանում, նոր նշանակումները կատարվում են բացառապես կառավարչական կարողությունները հաշվի առնելով, առաջնահերթությունը տալով ճգնաժամային կառավարման հմտություններ ունեցող անձանց,

ժ/ Կառավարության նիստերը դառնում են դռնփակ,
ի/ Նախաձեռնվում է Սահմանադրական փոփոխություների նոր գործընթացի մեկնարկ, փոխվում է սահմանադրական հանձնաժողովի կազմը և վերաշարադրվում են այդ հանձաժողովի խնդիրները։ Որպես հիմնական խնդիր է արձանագրվում ՀՀ սահմանադրական կարգի և կառավարման մոդելի վերանայումը,

լ/ Զուգահեռ այս ողջ գործընթացին իշխանությունն անհապաղ սկսում է պայքարը Հայաստանի հասարակությունում օր-օրի խորացող անհանդուրժողականության մթնոլորտի դեմ, հայ հանրության մեջ ատելության խոսքի և բռնության քարոզի հաղթարշավի կործանարար հետևանքները վերացնելու և հանրային համերաշխության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀԻՄԱ․ Կիրանցի ճանապարհը ոստիկանների կողմից դեռ փակված է մնում Կարո՞ղ է բավարար քաջ խոսք չունեք, որ քաղբանտարկյալ չեք. ՔՊ-ականը՝ ընդդիմադիր պատգամավորին (տեսանյութ) Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարԱպօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք. թիվը կարող է աճել. դատախազԼոս Անջելեսում հանրահավաք է ի աջակցություն Տավուշի, ՀՀ գլխավոր հյուպստոսարանի դիմաց (տեսանյութ)Դե Կիրանց տեղափոխեք Տավուշի մարզկենտրոնը, թող գյուղացիները տեսնեն՝ ինչքան անվտանգ է. պատգամավոր (տեսանյութ)Արդեն ՀՀ-ում դիմակավոր բանդաներն են հարցեր լուծում ու անում են իրավապահների թողտվությամբ. Վարդանյան (տեսանյութ)Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակՌուս զինվորականները մտել են Նիգերում գտնվող ամերիկյան ռազմաբազաՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունըՄայիսի 3-ի աստղագուշակՄարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա ՎարդապետյանԿիրանցի մուտքերը շարունակում են փակ մնալ Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՄանասյանՀնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցներըՀրդեհ Զովունի գյուղում Դուք ՔՊ-ի օմբուդսմենն եք. ձերբակալված տղային ստորացնում են, սեռական բռնության ենթարկում, լռում եք (տեսանյութ) Օրվա խորհուրդ. Մայիսի 3 Թանկարժեք մետաղների գներՀայաստանում անցումային դիկտատուրա է. Խաչատրյանը` ՄԻՊ Մանասյանին (տեսանյութ) Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)Նավթի գներԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժածԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը Ոստիկաններն անպատիվ օպերացիայի մասնակից են, բայց գիտակցում են քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը. Աբրահամյան«Հրապարակ». Անկախ նրանից, որ Երևանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարանԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբԿիրանցի կառուցվող դպրոցի շենքի հեռավորությունը. «սահմանազատումից» հետո կանգնելու է թշնամինՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի«Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարումԿիրանցի միակ դպրոցը բարդիների փոխարեն բորդյուրներով է «զինվում» թշնամու գալուն ընդառաջ․ «Նորոգում ենք, որ Ալիևայի համար վազքուղի դառնա». բնակիչ (տեսանյութ) Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Երևանում Hyundai Elantra-ն հայտնվել է փոսում«Սիրտս էնքան նեղ է, Հայաստանի պես կծկվում ենք անվերադարձ». Նազենի ՀովհաննիսյանԲա եթե ծառերը պաշտպանում են թշնամուց, Երևանի հաստաբուն ծառերն ինչո՞ւ կտրեցիք․ Արթուր ԽաչատրյանՀունգարիան վտանգավոր է համարում Մակրոնի գաղափարըՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ BloombergՈվ է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել (տեսանյութ) Փաշինյանը կուսակիցների հետ քննարկել է կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունիցՊայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանՀԿ–ները մտահոգություն են հայտնել Տավուշի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների կապակցությամբԶինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ամենադիտված