Ռոբերտ Քոչարյանը պարզաբանեց, թե ինչու չի մեկնել Մոսկվա
ПолитическиеՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում պարզաբանեց, թե ինչու չի մեկնել Մոսկվա՝ Արցախի հարցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու համար:
«Բայց ի՞նչ կա հետաքրքիր, ուղղակի կորոնավիրուսի թեստը դրական էր, ես կասկածներ ունեմ՝ ինչու էր այդ թեստը դրական: Բայց քանի որ փաստեր չունեմ, չեմ կարող ասել»,- նշեց Քոչարյանը:
Հարցին, թե կորոնավիրուսի ախտանիշներ չունե՞ր` Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Որևէ սիմպտոմ չեմ ունեցել: Ենթադրվում էր, որ կարող է երկուշաբթի կամ երեքշաբթի օրը ես մեկնեի, երկու թե երեք օր առաջ թեստ հանձնեցի և անսպասելիորեն դրական էր արդյունքը, և պարզ էր, որ ուղղակի չեմ կարող մեկնել»: