Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin Suren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in Yerevan France PM: Armenia has endured, it is writing the future of itself and its people Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says Border residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridge Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex US President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statement The threat of genocide is still present in the world – MFA of Armenia Armenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas Mavrides Armenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEP 

Ինչպես պատերազմի օրերին Փաշինյանը հանրությանը կերակրեց հաղթական ստերով, այնպես էլ այսօր փորձում է խաբել սուտ պատմվածքներով. Գագիկ Ծառուկյան

Political

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ուղերձը.

«Հարգելի՛ ու սիրելի՛ հայրենակիցներ, իմ հայ ժողովուրդ, Արցախից եկած քույրեր ու եղբայրներ,

Ազատության հրապարակում այսօր ես պետք է լինեի ձեր կողքին, պետք խոսեի ձեզ հետ մեր երկրին պատուհասած իրավիճակի ու դրանից ելքեր փնտրելու հնարավոր եղանակների մասին: Բայց ինչպես գիտեք, հերթական անգամ վախկոտ իշխանությունների ձեռքով ես այս պահին ԱԱԾ-ում եմ, ինձ նորից կանչել են հարցաքննության: Իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ սարսափում են ինձանից, ամեն ինչ անում են, որպեսզի ես չկարողանամ հանդիպել իմ ժողովրդի հետ: Ես նախկինում ասել եմ ու նորից եմ կրկնում՝ Նիկոլ Փաշինյանը պետք է վախենա ոչ թե ինձանից, այլ իր վարած խայտառակ քաղաքականության հետևանքներից, իր պահած ժողովրդի բարկությունիցանտուն ու անհայրենիք մնացած մեր շուրջ 100 հազար արցախցիների զայրույթից, զավակ կորցրած ծնողների ցասումից: Մեր ժողովրդի ու հայրենիքի առաջ ծառացած օրհասական խնդիրները լուծելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը նախընտրում է շարունակել իմ հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման գործելաոճը:

Իր աթոռը պահելու համար նա պատրաստ է ամենաստոր քայլերին անգամ:

Որքան էլ, որ իմ համար ցավալի է այդ մասին խոսելը ես դեռևս ամիսներ առաջ կանխատեսում էի, որ մեր երկրի իշխանությունների վարած խայտառակ քաղաքականության պատճառով մոտալուտ վտանգ է հասունանում: Ես դեռևս 6 ամիս առաջ եմ հայտարարել, որ օր առաջ իշխանությունները պետք է հեռանան: Դա իմ անձնական ցանկությունն ու ամբիցիան չէր: Դա մոտալուտ վտանգը կանխելուն ուղղված իմ քայլն էր: Այդ ժամանակ իմ առաջին մտահոգությունը հենց Արցախի անվտանգությունն էր: Ես դեռևս հունիսի 5-ին հայտարարել էի, որ բացառիկ տաղանդ է պետք ունենալ ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները այդ աստիճան վատացնելու համար: Այն ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ, որը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դարերով ամրապնդված բարեկամությամբ դժվարին այս օրերին կրկին օգնության ձեռք մեկնեց ու կանգնեց հայ ժողովրդի կողքին:

Հունիսի 16-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էի, որ իշխանությունները պետք է բաց ու թափանցիկ հայտարարեն, թե ինչի շուրջ են բանակցում Փաշինյանն ու Ալիևը: Իհարկե՛ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հիմքում ընկած էր նաև տնտեսության ողնաշարի կոտրումը, կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողումը, արտաքին աշխարհի գործընկերների հետ հարաբերությունների վատթարացումը և բազմաթիվ այլ գործոններ: Բայց իմ թիվ 1 մտահոգությունն Արցախն էր ու Արցախի անվտանգությունը:

Իսկ հիմա արդեն Արցախի խայտառակ կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականն այլևս այլընտրանք չունի: Որևէ երկրում չի եղել նման բան, որ պարտված, թշնամու առաջ ծնկի իջած, թշնամու կողմից ամենավերջին ձևով ստորացված ղեկավարն ու իր քաղաքական թիմը շարունակեն պաշտոնավարել: Պետք է ձևավորվի նոր իշխանություն, որը հնարավորություն կունենա վարել նոր բանակցություններ: Իհարկե այս փուլում, որևէ մեկը չի կարող Արցախը ետ բերել, դժբախտաբար:

Բայց գոնե նոր իշխանությունը հնարավորություն կունենա բանակցությունների արդյունքում մինիմումի հասցնել ստորագրված խայտառակ փաստաթղթովնախատեսված հետևանքները, հնարավորություն կունենա արժանապատվորեն շարունակել բանակցային գործընթացը, հնարավորություն կունենա արտաքին աշխարհի հետ մեր ազգային շահերը պաշտպանող բանակցություններ վարելու: Բայց ի՞նչ ենք տեսնում մենք այս օրերին:

Փոխանակ Նիկոլ Փաշինյանը ընդունելով իր ու իր թիմի խայտառակ պարտությունը ներողություն խնդրի ու լուռ հեռանա՝ նա ամեն օր փորձում է արդարանալ, ավելին փորձում է իր խայտառակ պարտության մեղքը բարդել բոլորի վրա: Իր համար մեղավոր են բոլորը՝ բանակը, հրամանատարները, ՀՀ ու Արցախի նախկին նախագահները, ռազմավարական գործընկերները, խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը, բայց ոչ երբեք ինքը: Դա ևս թուլամորթության դասական դրսևորում է: Որովհետև անգամ սեփական պարտությունը ընդունելու համար մարդ պետք է արժանապատվություն ու թասիբ ունենա:

Բայց ինչպես պատերազմի 44 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանրությանը կերակրում էր հաղթական ստերով, այնպես էլ այսօր փորձում է ամեն օր հանրությանը սուտ պատմվածքներով խաբել ու շեղել նրանց ուշադրությունը: Հայ ժողովրդի պատմության մեջ Ցեղասպանությունից հետո ես չեմ հիշում նման ծանր եւ ողբերգական էջ։ Մենք կորցրեցինք Արցախի 73 տոկոսը, մենք կորցրեցինք մեր լավագույն տղաներին, որոնցից ամեն մեկը մի տան ճրագ էր։

Մայր կա, որ իր երկու որդիներին է միանգամից կորցրել եւ հիմա էլ դռնեդուռ ընկած ամուսնու դիակն է փնտրում։ Հիշո՞ւմ եք,  երբ հունիսի 16-ին ես ԱԺ-ի ամբիոնից հարց ուղղեցի Փաշինյանին՝ ասելով՝ կոֆե խմելով, խաբելով մարդկանց չի կարելի մոլորեցնել, իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում էին, թե Արցախի հարցում չի լինելու հակահայ լուծում։ Հիշո՞ւմ եք, որ Փաշինյանն ասում էր՝ Արցախի հարցի լուծումը պիտի բավարարի երեք կողմերին՝ հայ ժողովրդին, Արցախի ժողովրդին եւ Ադրբեջանի ժողովրդին։ Արդյունքում՝ ժողովրդի թիկունքում ստորագրված խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթից հետո մենք տեսանք, որ հարցի լուծումը բավարարեց միմիայն Ադրբեջանի ժողովրդին։

Սիրելի՛ հայրենակիցներ, իմ սիրտն այսօր անասելի ցավում է, երբ տեսնումեմ, թե ինչպես է արցախցին իր տունը, իր օջախը այրում, որ թուրքին չմնա, թե ինչպես է իր ծնողների գերեզմանները քանդում, որ թուրքը չպղծի։ Հավատացե՛ք,  իմ համար աննկարագրելի ցավ է տեսնել պետական բոլոր դռները թակող որդեկորույս մայրերին, ովքեր խնդրում են գոնե իրենց որդիների դիակները հետ ստանան, որպեսզի կարողանան քրիստոնյային վայել հողին հանձնել։

Սիրելի՛ հայրենակիցներ, հավատացե՛ք, ինձ Նիկոլ Փաշինյանի անձը չի հետաքրքրում։  Մարդ, ով չունեցավ տղամարդկային արժանապատվություն՝ ընդունելու իր սխալը, իր մեղավորությունը Արցախը հանձնելու, հազարավոր զոհեր տալու մեջ եւ չունեցավ պետական մտածողություն՝ ներողություն խնդրելու եւ հեռանալու համար,  ինձ համար նման մարդը, նման հայը գոյություն չունի։ Փաշինյանն այլեւս անցյալ է: Նա հեռանալու է եւ թե՛ ինքը, թե՛ այս խայտառակ պարտության բոլոր մեղավորները օրենքի առաջ իրենց պատիժը ստանալու են։ Նոյեմբերի 10-ը հայ ժողովրդի պատմության մեջ մնալու է որպես դավաճանության ու հայրենիք հանձնելու օր, որպես մեր արժանապատվությունը թուրքի առաջ ծնկի բերելու օր։ Իր աթոռից կառչած այս մարդը, ով իրեն իշխանության բերած ժողովրդից այսօր պաշտպանվում է ճաղավանդակներով պատված շենքերում ու առանձնատերում, շարունակում է մեղադրել բոլորին և անգամ Ռուսաստանի նախագահին, ով հազար անգամ շատ ավելի լավ է տիրապետում Ղարաբաղի բանակցային գործընթացին, քան Նիկոլը, ով մե՛կ հայտարարեց, որ Արցախը Հայաստան է  ու վերջ, հետո Ալիեւին համարեց կիրթ մարդ ու վերջում՝ այդ կիրթ մարդու հետ ստորագրեց Արցախը ծնկի բերելու փաստաթուղթը, այսօր եւս շարունակում է ստել ու մոլորեցնել հանրությանը։ Այդուհանդերձ, ես այսօր ուզում եմ խոսել մեր առաջիկա ծրագերի ու անելիքների մասին։ Երկիրը կործանման եզրին է, Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնում է ոչ միայն այն, ինչ թղթով ժողովրդի թիկունքում պարտավորվել էր, այլ նաեւ մենք տեսնում ենք, թե ինչպես է թուրքը մտնում Սոթք ու ասում՝ մի քանի կիլոմետր էլ առաջ պիտի գամ։  Վտանգված է Սյունիքի ու Ադրբեջանի հետ սահմանակից մյուս մարզերի ու դրանց բնակիչների ճակատագիրը:

Երկիրը լուրջ վտանգի տակ է, եւ միայն համախմբելով բոլոր առողջ ուժերը, մենք կկարողանանք կանգենցել այս արհավիրքը, որն իր հետ բերեց Նիկոլը: Դուք արդեն գիտեք, որ 16 կուսակցությունների և հանրության մեջ մեծ հարգանք վայելող մտավորականների կողմից ձևավորված Հայաստանի փրկության շարժման թեկնածուն Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանն է: Մարդ, ով մեր հայրենիքի համար ամենադժվարին պահերին ղեկավարել է կառավարությունը, իր ճգնաժամային կառավարման հարուստ փորձով կարողացել է մեր երկիրը դուրս բերել դժվարին իրավիճակից, վստահ եմ այսօր էլ իր քաղաքական փորձառությամբ և մեր բոլորի օգնությամբ կարողանալու է հաղթահարել մեր երկրի առջև ծառացած խնդիրները: Նրա գլխավորությամբ անհրաժեշտ է օր առաջ ստեղծել անցումային ժամանակավոր կառավարություն եւ Հայաստանի դարավոր բարեկամ, միակ ռազմավարական գործընկեր և տարածաշրջանում միակ անվտանգության երաշխավոր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության հետ միասին, որի հետ հարաբերություններն ի դեպ այս իշխանությունը ինչքան կարողացավ՝ փչացրեց, փորձենք կազմելով հստակ ճանապարհային քարտեզ՝ փրկել  այն, ինչ հնարավոր է դեռ փրկել։

Սիրելի՛ հայրենակիցներ, այս իշխանության հետ որեւէ երկիր այլևս չի բանակցելու, որովհետև վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը խաբել ու ստել է բոլորին, այս իշխանությանը որեւէ երկիր գումար չի տալու, որևէ ներդրում չի լինելու, որովհետեւ այս իշխանությանը որեւէ մեկն այլեւս լուրջ չի ընդունում։ Մենք պիտի ստեղծենք ազգային փրկության կառավարություն, որտեղ պետք է ներգրավված լինեն բացառապես պրոֆեսիոնալները, որովհետեւ այս իրավիճակում մեզ համար չպիտի լինեն սևեր և սպիտակներ, այլ պիտի լինեն մարդիկ, ովքեր ունակ են կանգնեցնելու Նիկոլի թողած արհավիրքը։ Ազգային փրկության կառավարության ծրագիրը պետք է լինի, ինչպես արդեն ասացի՝ փրկել այն, ինչ դեռ հնարավոր է փրկել Արցախից ու թույլ չտալ Հայաստանի տարածքային կորուստ, րոպե առաջ զբաղվել ռազմագերիների, անհայտ կորածների եւ դիակների փոխանակման հարցերով, րոպե առաջ լուծել արցախցի մեր հայրենակիցիների կենսական խնդիրները, որովհետեւ մենք ունենք մեծ պատասխանատվություն իր տունն ու հայրենիքը կորցրած արցախցիների առաջ։

Այս առաջնահերթ քայլերը լուծելուց հետո արդեն պետք է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որպեսզի ձեւավորվի  այնպիսի իշխանություն, որն այլեւս երբեք կազմված չպիտի լինի ոչ մի կենսագրություն, պատասխանատվություն ու փորձառություն չունեցող մարդկանցից, ովքեր իրենց սնափառության, մեծամտության ու դավաճանությանարդյունքում հանձնեցին մեր հայրենիքը ու գրեցին հայ ժողովրդի պատմության ամենաամոթալի էջը: Այսօր որևէ քաղաքական ուժ միանձնյա չի կարող երկիրը դուրս բերել այն ավերակներից, որոնց մեր երկիրը վերածել է Նիկոլ Փաշինյանը: Պետք է թիմային մոտեցում ու թիմային աշխատանք: Այն քաղաքական ուժը, ով կասի, թե միայնակ ինքը կարող է այս ողբերգությունից երկիրը հանել, ուրեմն դա կլինի ավանտյուրիստ քաղաքական ուժ։ Բոլոր կարող ուժերիցև անհատներից, անկախ կուսակցական պատկանելության, պետք է ստեղծվի ժամանակավոր կառավարություն, անունն էստեղ կապ չունի՝ կլինի դա ազգային  համաձայնության, կամ ազգային փրկության կառավարություն, օր առաջ փոխվի բանակցողը, որպեսզի Ռուսաստանի հետ համատեղ մենք կարողանանք չեզոքանցել  այն վտանգները, որոնք կան այդ համաձայնագրի տակ:  

Սա է միակ ռեալ ճանապարհը: Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը կարող է շտկել մեջքը, գտնել իր մեջ բավարար ուժ ու հավատ՝ առաջ շարժվելու և մեր երկիրը շենացնելու համար: Անկախ բոլոր տեսակի դժվարություններից՝ մեր աշխատասեր ու ստեղծարար ազգը դա միշտ կարողացել է անել, ուղղակի պետք է շտապել, քանզի կորցրած ամեն վայրկյանի համար մենք չափազանց շատ թանկ գին ենք վճարում: Աստված պահապա՛ն Հայաստանի ու Արցախի ժողովորդներին

Աստծո կամոք մենք այս ողբերգությունն էլ միասնաբար կհաղթահարենք…»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Grand Indian Wedding at Seven Visions, The DvinChile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha PowerArmenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complexToday we commemorate victims of one of Armenian GenocideWe encourage Armenia and Azerbaijan to take further steps to strengthen trust: Egyptian Foreign MinistryUK Ambassador to Armenia paid tribute to memory of victims of Armenian GenocideThe victims of the Armenian Genocide must never be forgotten – President of GreeceRuben Vardanyan’s friends, colleagues hold march in YerevanUS President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statementPeople’s flow to Armenian Genocide Memorial in Yerevan continues since morningNever Again: Ambassador of Belgium to Armenia Eric De MuynckSuren Papikyan visited 'Tsitsernakaberd' Armenian Genocide MemorialWe mourn together with Armenian people: Embassy of Russia to ArmeniaArmenian Genocide is the most heinous crime committed in human history - Fabio Massimo CastaldoEverything necessary should be done to prevent recurrence of genocide: Costas MavridesThe threat of genocide is still present in the world – MFA of ArmeniaFrench and Armenians are forever connected: MacronArmenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas MavridesToday we commemorate victims of Armenian Genocide: Ambassador of FranceStatement of MFA of Armenia on the occasion of the 109th anniversary of the Armenian GenocidePrime Minister Nikol Pashinyan paid tribute to memory of victims of Armenian Genocide in Tsitsernakaberd
Most Popular