Սինգապուրում կորոնավիրուսի դեմ կայուն իմունիտետով երեխա է ծնվել․ Straits Times
Всемирная прессаՍինգապուրցի մի կին, որը հղիության ընթացքում ունեցել է կորոնավիրուսի վարակ, տղա է ունեցել, ում մոտ հայտնաբերվել են COVID-19-ի հակամարմիններ, հայտնում է Straits Times թերթը: 31-ամյա Սելին Նգ-Չենի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել մարտին, երբ նա տասը շաբաթական հղի էր: Պարբերականի տվյալներով՝ նրա հիվանդությունը թեթև է ընթացել: Նոյեմբերին Նգ-Չենը լույս աշխարհ բերեց Ալդրին անունով մի տղայի, ում մոտ բժիշկները կորոնավիրուս չեն հայտնաբերել: «Սա շատ հետաքրքիր է: Նրա մանկաբույժն ասաց, որ COVID-19- ի ախտանիշներ չկան, բայց Ալդրինը իմունիտետ ունի հիվանդության հանդեպ: Իմ բժիշկը ենթադրում է, որ ես իմ հակամարմինները փոխանցել եմ նրան հղիության ընթացքում», - ասել է կինը: Ինչպես նշում է թերթը, Սինգապուրում սա առաջին նման դեպքը չէ: Այնտեղ այսպիսի դեպքեր բազմիցս եղել են։