Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Արտաքին ՔաղաքականՌուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեվլութ Չավուշօղլուն երեքշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը:
«Մեր նախարարը բանակցություններ է վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում և երեկ NTV֊ի լրագրողների հետ կատարվածը», - ասել է աղբյուրը: