ՀՀ կառավարության որոշմամբ՝ Ռազմիկ Թևոնյանը կնշանակվի Արարատի մարզպետ: Որոշումը ներառված է գործադիրի վաղվա նիստի օրակարգում:
Հիշեցնենք, որ այսօր` դեկտեմբերի 9-ին, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: