Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը չի հասկանում իր հեղինակած աղետի ողջ մասշտաբը. Սամվել Ֆարմանյան
BlogosphereԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը չի հասկանում իր հեղինակած աղետի ողջ մասշտաբը: Չի հասկանում, որ մեր հազարամյակների պատմության ընթացքում իրենից ընդամենը մի քանիսն են եղել, ու դրանց բոլորի անունները մինչ օրս գիտի յուրաքանչյուր հայ դպրոցական:
Նիկոլ Փաշինյանը, եթե չի հասկանում իր ասած «ժողովրդի» լռությունը, մեծ հավանականությամբ արդեն չի հասցնի լսել ժողովրդի ձայնը, երբ վրա հասնի այն հնչելու պահը»: