London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

«Մերօրյա հերոսները». Արեգ Հարոյան

Blogosphere
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
«Սիրում էր կյանքը, շատ լեցուն էր, ամեն րոպեն ապրել է լիարժեք: Անհամբեր էր, ամեն ինչ անում էր ինքնուրույն ու շատ արագ: Շտապում էր ապրել…», - Հերոսի մայրը՝ Շուշան Մխիթարյանը, լուսավոր որդու մասին…
Արեգ Հարոյան… Լուսավոր, բարի և հումորասեր կրտսեր սերժանտ Արեգը...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Արեգ Հարոյանը դեկտեմբերի 10-ին կդառնար 20 տարեկան: Ժամկետային զինվորական ծառայությունն անցնում էր Արցախում՝ Մարտունիում: Հինգ ամիս էր մնացել զորացրվելուն: Արեգի եղբայրները՝ Վարդգեսն ու Ռուբենը, նույնպես պատերազմի ընթացքում առաջնագծում անառիկ էին պահում հայրենիքի սահմանները: Եղբայրները վիրավորվեցին, նրանց կյանքը հաջողվեց փրկել, բայց Արեգն անմահացավ…
Կուրսընկերուհին՝ Մերի Համբարձումյանը, ով Արեգին ճանաչել է դեռևս 2015 թվականից, երբ միասին ընդունվել էին «Հերացի» ավագ դպրոց, պատմում է. «Արեգն իմ ճանաչած ամենակենսուրախ, բայց, միևնույն ժամանակ, ամենազուսպ մարդն է, ով ուղղակի մի հայացքով կարող էր իր մեջ եղած ամբողջ դրական էներգիան փոխանցել: Իր անվան պես լուսավոր էր, երբեք չէր ասի, որ տխուր է կամ իրեն վատ է զգում: Ընդհակառակը, միշտ բոլորին փորձում էր օգնել ու դուրս բերել վատ վիճակից, և, իրոք, իր մոտ դա ստացվում էր»:
 
Մերիի խոսքով՝ Արեգն ուզում էր լավ բժիշկ դառնալ: «Սիրում էր գրքեր կարդալ, շատ լավ կիթառ էր նվագում, ժամանակ առ ժամանակ բերում էր կիթառն ու նվագում մեզ համար: Արեգը շատ խելացի էր, ճկուն միտք ուներ: Դեռ չէր որոշել, թե ինչ ուղղվածություն է ընտրելու բժշկության մեջ, բայց համոզված կարող եմ ասել՝ մենք հրաշալի ապագա բժիշկ ենք կորցրել», - ցավով նշում է Մերին:
 
Արեգը չէր հասցրել ավարտել քննությունները, երբ արդեն մեկնեց՝ հայրենիքը պաշտպանելու: Իսկ դասագրքերը տարել էր իր հետ, որ ազատ ժամանակ քննություններին պատրաստվի: «Խոսքերով անհնար է նկարագրել, թե ինչ նշանակություն ունի Արեգն ինձ համար: Նա ինձ համար այն եղբայրն է, որ ես միշտ երազել եմ ունենալ, մի մարդ, ում հետ ուղղակի կարող էի խոսել անդադար ու չնկատել, թե ժամերն ինչպես անցան: Երբ բանակում էր, ու լինում էին պահեր, որ չէր կարողանում զանգել, ասում էի՝ նայիր երկնքում փայլող աստղերին ու պատկերացրու՝ ես էլ եմ նույն կետին նայում, այդպես կզրուցենք իրար հետ: Հիմա ես նայում եմ երկնքին ու հասկանում, որ այդ փայլող աստղերից մեկը հենց ինքն է», - ասում է Մերին:
Արեգը սիրած աղջիկ ուներ հենց իր դասարանից: «Շատ նուրբ ու բարի աղջիկ: Խոսում էինք ու որոշում, թե զորացրվելուց հետո ինչպես պետք է սիրտը շահեր», - հիշում է կուրսընկերուհին:
 
Միշտ ճիշտ խորհուրդներ տալով՝ Արեգն ասում էր, որ պետք է հաճախ ժպտալ, ու ամեն ինչ լավ կլինի: «Մենք էլ իրեն միշտ հիշելու ու ժպտալու ենք, որովհետև Արեգ ասելով՝ միայն ջերմություն ու հանգստություն ենք զգում, զգում ենք այն դրականը, որն իր մեջ անվերջ էր: Հրաշալի մարդ, հրաշալի ընկեր, ում մասին միայն ու միայն լավը կարելի է խոսել: Ցավն ու կարոտը խեղդում են, բայց, միևնույն ժամանակ, անսահման հպարտ ենք, որ Արեգի պես հերոս ունենք», - ավելացնում է Մերին:
 
Հերոսի մայրը՝ Շուշան Մխիթարյանը, լուսավոր որդու մասին խոսելիս չի կարողանում զսպել արցունքները… «Արեգի հումորն անսպառ էր: Բնորոշ հատկանիշը բարությունն էր, բոլորին օգնող ու հասնող էր, երբևէ որևէ մեկին չի մերժել: Երբեք իր խոսքից չէր հրաժարվում. պատվի մարդ էր: Բացի ընկերասեր ու ընտանիքի արժանի զավակ լինելուց, Արեգը շատ պատվախնդիր էր դեռ մանկուց», - ասում է տիկին Շուշանը: Արեգի մտածելակերպը, ըստ նրա, շատ էր տարբերվում: «Նույնն էին ասում նաև նրա ուսուցիչները. խնդիրներին միշտ տարբերվող լուծումներ էր առաջարկում: Դեռ փոքրուց ավագ եղբոր կենսաբանության ու բուսաբանության դասագրքերն էր թերթում: Սիրում էր նաև տիեզերքի մասին նյութերը, ոգևորվում էր ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) հաջողություններով: Մարզվում էր սպորտդահլիճում: Սիրում էր կյանքը, շատ լեցուն էր, ամեն րոպեն ապրել է լիարժեք: Անհամբեր էր, ամեն ինչ անում էր ինքնուրույն ու շատ արագ: Շտապում էր ապրել…», - հիշում է տիկին Շուշանը:
Արեգը շատ էր սիրում բնությունը, կենդանիներին: «Անգամ ծառայության ընթացքում դիրքերում շների, կատուների մասին հոգ էր տանում. կերակրում ու խնամում էր: Ծառայությունից Արեգը չէր պատմում, ասում են՝ իր հետ ընկերություն էին անում կոչումով բարձր հետախույզները. լավ տրամաբանություն ուներ, իրեն շատ էին սիրում: Հրամանատարներն Արեգի մասին ասում էին. «Այդքան փոքրամարմին տղային ո՞րտեղից այդքան մեծ հոգի»: Պատերազմի օրերին զանգում էր, ձայնը զրնգում էր, այնքան ուրախ էր խոսում, կմտածեիր՝ լավ տեղից է զանգում», - պատմում է տիկին Շուշանը: Միշտ ամեն ինչում լավն էր տեսնում, շարունակում է հերոսի մայրը, երբևէ չէր բողոքում, շատ լավատես էր: «Ինձ ասում էր. «Ամեն ինչ լավ է»: Հետո իմացանք, որ իրենց հետախուզական խմբով գնացել էին թշնամու դիվերսիոն խմբի կողմից շրջափակման մեջ հայտնված զինվորներին փրկելու: Արեգն, ինչպես միշտ, առաջիններից էր պատրաստակամություն հայտնել՝ օգնության հասնելու ծառայակիցներին», - ասում է տիկին Շուշանը: Սակայն թշնամու հրետանու հարվածը չի շրջանցում Արեգի խրամատը, ընկերները՝ Վազգենը, Սևադան, անտեսելով սեփական կյանքին սպառնացող վտանգը, մեկը մյուսի ետևից նետվում են՝ Արեգին փրկելու, բայց վիրավորվում են: Դրանից հետո արդեն հրամանատարն է գնում՝ իր զինվորներին փրկելու: Կապ է տալիս՝ «1 զոհ, 2 վիրավոր». զոհը Արեգն էր…
Արեգ Հարոյան… Խոնարհվում ենք…
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular