Սոն Հենգ Մինը ցանկանում է կարիերան ավարտել «Տոտենհեմում». Մոուրինյո
SportՀարավկորեացի ֆուտբոլիստ Սոն Հենգ Մինը ցանկանում է կարիերան ավարտել «Տոտենհեմում», ասել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: 28-ամյա հարձակվողը երեքշաբթի օրը Կորեայի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից հինգերորդ անգամ ճանաչվեց Հարավային Կորեայի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ավելի վաղ ՖԻՖԱ-ն հանձնել էր Սոն Հենգ Մինի՝ «Բարնլիի» դարպասը եզրափակչի լավագույն եռյակում Ֆերենց Պուշկասի անվան՝ տարվա ամենագեղեցիկ գոլի մրցանակը: «Ինչպե՞ս կարող ես նոր պայմանագիր կնքել խաղացողի հետ: Դուք չգիտեք, թե ինչ կլինի հաջորդ մրցաշրջանում: Դուք չգիտեք, թե կարո՞ղ եք արդյոք խաղացողին առաջարկել ավելի լավ գործարք: Դա շատ տարօրինակ է: Ես պարզապես վստահում եմ Սոնիին և «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լեվիին։ Հասկանալի է, որ խաղացողը ցանկանում է հնարավորության դեպքում մնալ մինչ կարիերայի ավարտը, և Լևին համաձայն է դրան», - Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Reuters-ը: «Ենթադրում եմ, որ Սոնին այստեղ նոր պայմանագիր կստորագրի, բայց չեմ պնդում, որ դա հիմա տեղի ունենա: Ես գումարի մասին չգիտեմ, բայց չէի ցանկանա լինել ֆուտբոլային ակումբներից մեկի սեփականատերը կամ գործադիր տնօրենը անկայուն միջավայրում», - ավելացրել է Մոուրինյոն: