МИД: Армения вскоре передаст Турции свои подходы по восстановлению Анийского моста Число жертв аварии иранского автобуса в Сюнике растет: новые подробности от МВД Глава МИД Армении отправляется в Катар с официальным визитом В Грузии заявили, что не собираются сворачивать с европейского пути Давид Ананян: Реальной площадкой происходящих сейчас политических процессов является Ереван РФ и Украина не смогли подписать соглашение в ходе переговоров в Стамбуле в 2022 году из-за давления Британии: Песков 28 апреля Армянская Апостольская Церковь отметит праздник явления Святого Креста Жители Киранца уже 9-й день подряд проводят акцию протеста Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества США, Великобритания и Канада ввели новые санкции против Ирана 

Փաշինյանն ու թիմը թարմացնում են ՀՀԿ «ռեկորդները»

Аналитический

Հեղափոխությունից հետո շատերն են զուգահեռներ անցկացնում ներկա և նախկին իշխանությունների միջև: Շատերի կարծիքով իրավիճակ է փոխվել, մյուսներն էլ պնդում են, որ ՔՊ նույն ՀՀԿ-ն է` պարզապես քաղաքական տյունինգի ենթարկված: Փորձենք վեր հանել անցյալի և ներկայի քաղաքական իշխանությունների տարբերությունները և նմանությունները: 

Դիցուք՝ նոր իշխանությունը փորձում են բուհերի կառավարման խորհուրդներում ընդգրկված ՀՀԿ-ականներին փոխարինել ՔՊ-ականներով: Եվ սա այն դեպքում, երբ Թավշյա հեղափոխությունից հետո ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը որպես առաջին քայլերից մեկը, հայտարարեց բուհերն ապակուսակցականացնելու մասին: Բայց հիմա ստացվում է` նրանք ևս ընթանում են նախորդների ճանապարհով: Արայիկ Հարությունյանից հետո էլ նոր նախարարը շարունակում է այս գործելաոճը: 

Խնամի-ծանոթ-բարեկամներին պետական համակարգում դասավորելու, գնումների համակարգում նրանց «չալաղաջ պայմանագրերը առաջարկելու պրակտիկայում ՔՊ-ն շուտվանից է խփել ՀՀԿ բոլոր ռեկորդները: Այս առումով հերոսները Արարատի մարզպետն ու Երևանի քաղաքապետն էին՝ համապատասխանաբար դպրոցի ուսմասվար տնօրենով և գնումների մրցույթում հաղթած մտերիմ ընկերներով: 

Ինքնապարգևատրումները, չարած աշխատանքի դիմաց պետական բյուջեի հաշվին ճոխ ինքնահատկացումներ անելու հարցում ՔՊ-ն նույնպես վաղուց հատել է նախկինում՝ ՀՀԿ սահմանած կարմիր գիծը: Ապօրինությունների դեմ անողոք պայքարի դուրս եկած Նիկոլ Փաշինյանի կողմից ՔՊ-ական պաշտոնյաների՝ օրենքի խախտմամբ տրված պարգեւատրումները ոչ միայն ներվեցին, այլեւ քաջալերվեցին: Ներվեցին, քանի որ դրանցով Փաշինյանն իր ղեկավարած կուսակցության ֆինանսական խնդիրներն է լուծում: 

«Իմ քայլը» խմբակցությունը, ՀՀԿ անելով հանգիստ կարող է տապալել ԱԺ նիստը, չապահովելով քվորում օրինակ՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքի փոփոխության քննարկման ժամանակ: Հեղափոխությունից հետո մինչ ընտրությունները նման կերպ վարվում էր հենց ՀՀԿ-ն, ինչն էլ ակտիվորեն քննադատվում էր ՔՊ-ականների կողմից: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով լինելով ընդդիմադիր պատգամավոր մշտապես Սերժ Սարգսյանին մեղադրում էր կոռուպցիայի մեջ՝ վերջին 2.5 տարիների ընթացքում հավաքել է նման մեղադրանքների ավելի մեծ ուղեբեռ, ի դեպ, այդ մեղադրանքներից և ոչ մեկը փաստացի չի հերքվել: 

Նիկոլ Փաշինյանը հաճախ էր քննադատում ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին՝ յուրայիններին պահելու և ջրից չոր դուրս բերելու համար: Ըստ Փաշինյանի՝ դա թայֆայականության դրսևորում էր, որը պետք է արմատախիլ արվեր պետական կառավարման համակարգից: Իրականում՝ Փաշինյանը ճիշտ էր և նման մեղադրանքները, մեծամասամբ, տեղին էին: Ինչ արժեր միայն «Հարսնաքար»-ի դեպքը, երբ Ռուբեն Հայրապետյանի գործը ջրելը, Արագածոտնի նախկին սկանդալային մարզպետ Սարգիս Սահակյանի գլուխը բազմաթիվ դեպքերում ազատելը՝ հաշվի առնելով, որ նա համարվում էր Սերժ Սարգսյանի մտերիմը: ՀՀԿ-ն, իրոք, ուներ նման պրակտիկա, տարակուսելին բնավ էլ դա չէ: Տարակուսելին այն է, որ այդ նույն պրակտիկան ժառանգել է հեղափոխական ՔՊ-ն: 

Դիցուք՝ ՊՎԾ լիազորությունները կասեցված ղեկավար Դավիթ Սանասարյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին մեղադրեց նախկին իշխանությունների հետ փողկապակցված գործարարների շահերը սպասարկելու մեջ։ Իրավապահները դարձյալ լռում են: 

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի հայտարարությունն էր։ Կոմիտեի նախկին նախագահը պաշտոնակությունից հետո հայտարարեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը կոռուպցիոն պատմությունների մեջ է թաթախված, սակայն մինչ օրս իրավապահները քրեական գործ չեն հարուցել՝ հաստատելու կամ հերքելու համար այս պնդումը: 

Վայոց ձորի նախկին փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանն էլ պաշտոնանկությունից հետո տարբեր կոռուպցիոն պատմությունների մասին խոսեց իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում, դրանք կապելով նախկին մարզպետ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Տրդատ Սարգսյանի անվան հետ։ Տոնոյանի պաշտոնանկությունից կարճ ժամանակ անց պաշտոնանկ արվեց նաև մարզպետը, քանի որ ըստ որոշ լուրերի մասնակցել էր ԶՈՒ գնդապետի դաժան ծեծին։ Հարուցվեց քրգործ. որով սակայն նախկին մարզպետը անգամ որպես վկա չի անցնում:

Երևանի քաղաքապետարանում կամազների հայտնի գործարքը ոչ այլ ինչ էր, քան դասական կոռուպցիա, սակայն քաղաքապետ Հայկ Մարությանը , ով նախընտրական շրջանում օգտագործում էր իր ողջ դերասանական տաղանդը և Տարոն Մարգարյանին մեղադրում էր կոռուպցիայի մեջ՝ այդպես էլ չպատժվեց: 

Վերջին ամենաթարմ դեպքն էլ գրանցվեց վերջերս, երբ Գերմանիայից ստացված հումանիտար օգնությունը յուրացնելու մասին տեղեկության ֆոնին հանկարծ որոշեց հրաժարական տալ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Պարզ է, որ այս անգամ էլ վերջինիս պարզապես փորձում են փրկել: 

Նույն Փաշինյանը ՀՀԿ-ին մեղադրում էր վարչական ռեսուրսի գործադրմամբ՝ ընդդիմադիրներին ճնշելու մեջ: Այս առումով էլ սակայն ՔՊ-ն հետ չի մնացել իշխանություններից: Ամենաթարմ դեպքերից մեկը եղել է այս տարվա ամռանը, երբ Լոռու մարզի Ջրային ոռոգումների բաժնի փոխտնօրեն Մասիս Շիրոյանը աշխատանքային ժամին ոչ թե Սպիտակում էր, այլ մասնակցում էր Երևանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ակցիաներին:

Իսկ ընդամենը օրեր առաջ Արարատի արդեն նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի մտերիմը մարզպետարանի դիմաց սադրում և հարձակվում էր խաղաղ ցուցարարների վրա՝ մինչդեռ ընդամենը 2.5 տարի առաջ Նոր Կյանքի գյուղապետ Սարգսյանն ինքն էր վերը նշված գործողություններում մեղադրում ՀՀԿ-ին:

Թերևս, ՔՊ-ի նման «ՀՀԿ-ականացումը» ունի իր բացատրությունը և այդ բացատրությունը իշխանության ղեկին լինելն է, իշխանական ռեսուրսներից օգտվելը, քանի որ գաղտնիք չէ՝ իշխանությունը քաղցր բան է: Սակայն մեկ տարբերություն` այնուամենայնիվ, ՀՀԿ ու ՔՊ միջև կարելի է գտնել, դա ՀՀԿ գաղափարական միասնությունն էր, որը բոլոր հակասությունների ֆոնին, այնուամենայնիվ, առկա էր, ինչը չենք կարող ասել ՔՊ-ի մասին, քանի որ այս քաղաքական ուժը այդպես էլ չձևավորեց գաղափարական հենք և դա, ինչպես տեսնում ենք, ստեղծում է մի իրավիճակ, երբ կուսակցության ներկայացուցիչները առաջին պլանում են դնում սեփական ամբիցիաների բավարարումը… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Генконсул Ирана посетил пассажиров, пострадавших в результате ДТП в СюникеНовые смарт-часы Samsung получат неинвазивный глюкометрМИД: Армения вскоре передаст Турции свои подходы по восстановлению Анийского мостаЧисло жертв аварии иранского автобуса в Сюнике растет: новые подробности от МВДГлава МИД Армении отправляется в Катар с официальным визитом«Чудо-женщина» вышла в свет в облегающем платье через месяц после четвертых родовУченые показали фото весенних «пауков» на поверхности МарсаВ Грузии заявили, что не собираются сворачивать с европейского путиСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человекПодвергнут приводу полковник запаса Григор ГригорянДавид Ананян: Реальной площадкой происходящих сейчас политических процессов является ЕреванРФ и Украина не смогли подписать соглашение в ходе переговоров в Стамбуле в 2022 году из-за давления Британии: ПесковМинобороны РА призывает воздерживаться от распространения лжи и дезинформацииВрач рассказал, к чему приводит густая кровьВ Сан-Франциско взломали автомобиль конгрессмена Адама Шиффа и украли багаж с одеждойМужчина покончил с собой, бросившись с 4 этажаМинобороны Испании подтвердило отправку Украине ракет Patriot и танков LeopardПрезидент Палестины и ряд международных чиновников проведут в Эр-Рияде переговоры по перемирию в ГазеВолочкова о слитых фото: «Меня пытаются скомпрометировать»Погода в АрменииYerevan.Today: Ряд военных подали заявления об отставкеВ Тегеране назвали виновных в терактах в Иране и РоссииThe Wall Street Journal: В американской разведке считают, что Путин, возможно, непричастен к смерти НавальногоПосол Армении: Все экс-лидеры Карабаха были переданы с базы российского миротворческого контингентаАрхиепископ: Есть подозрения, что в автомобиле с тонированными стеклами находились Григорян и Мустафаев«Родина – это государство. Любишь Родину – укрепляй государство». Н.Пашинян выступает с лекцией28 апреля Армянская Апостольская Церковь отметит праздник явления Святого КрестаЖители Киранца уже 9-й день подряд проводят акцию протестаAl Jazeera: Автомобиль израильского министра-радикала попал в ДТП и перевернулся, он госпитализированНа территории РА есть закрытые автодорогиМинистры обороны Ирана и Китая обсудили активизацию военного сотрудничестваПо делу военнослужащих, присоединившихся к акции протеста в Киранце, возбуждено уголовное делоРБК-Украина: В ночь на 27 апреля российские войска нанесли по Украине комбинированный ракетный ударГагик Суренян: Скорость ветра внутри торнадо, обрушившегося на Небраску, достигла 300 км/чСК Армении: По информации о присоединении военных к жителям Киранца начато уголовное производствоОбращение Пашиняна по случаю Дня гражданина: Мы решили стать хозяевами, не думая о последствияхВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 27 АПРЕЛЯ«Грапарак»: Когда оппозиция перейдет к совместной и радикальной борьбеСтолтенберг назвал помощь Украине инвестициями в безопасность НАТОПолицейские применили светошумовую гранату против протестующих в ТавушеHonor представила бюджетный смартфон, спереди напоминающий iPhoneЭксперт посоветовал властям Армении самовольно уйти в отставкуВ Китае нашли самую большую и богатую гробницу правителя древнего царства ЧуОмбудсмен: Депутат парламента Армении может быть лишен свободы лишь в исключительных случаяхФранция безоговорочно поддержит Армению: посол на мероприятии в Монтевидео по случаю годовщины Геноцида армянУкраина вернула тела 140 погибших военнослужащихНа границе Армении и Азербайджана установлено 28 пограничных столбовБузова рассказала, как операция повлияла на ее отношение к людям В Армении с 1 мая вводится обязательная маркировка бутылированной питьевой водыМы решаем вопрос существования Армении в ближайшие десятилетия: Пашинян
Самое популярное