Արագածի ոստիկանության բաժնի պետը աշխատանքից ազատման դիմում է գրել. Mediaport
ОбществоԱրագածոտն մարզի Արագածի ոստիկանության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ջանիկ Մարությանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Արագածի ոստիկանության բաժնի պետը աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին հայտնում է Տելեգրամի «Mediaport» ալիքը:
Արցախյան առաջին և երրորդ պատերազմներին մասնակցած գնդապետը նշել է. «Սպայի արժանապատվությունից ցածր է հայ ժողովրդի ողնաշարը կոտրած, թշնամու առաջ ծնկի եկած, ապաշնորհ վարչապետ ունենալը»։
Նշենք, որ 20-ից ավելի ոստիկաններ հրապարակային հայտարարել են աշխատաքից ազատման մասին՝ չցանկանալով ծառայել այս իշխանություններին: