Министры ИД РА и Катара уделили особое внимание вопросам региональной взаимосвязанности Начался официальный визит министра иностранных дел РА Арарата Мирзояна в Катар Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами МИД: Армения вскоре передаст Турции свои подходы по восстановлению Анийского моста Число жертв аварии иранского автобуса в Сюнике растет: новые подробности от МВД Глава МИД Армении отправляется в Катар с официальным визитом В Грузии заявили, что не собираются сворачивать с европейского пути Давид Ананян: Реальной площадкой происходящих сейчас политических процессов является Ереван РФ и Украина не смогли подписать соглашение в ходе переговоров в Стамбуле в 2022 году из-за давления Британии: Песков 28 апреля Армянская Апостольская Церковь отметит праздник явления Святого Креста 

«Հիմա ի՞նչ սրտով երգեմ, երբ մայրերը սգում են, երբ հայրենիքս վտանգված է, երբ ձեր խիղճը լռում է». Սոֆի Մխեյան

Блогосфера
Երգչուհի Սոֆի Մխեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Ընկերներ, հետևորդներ, բարեկամներ, կեղծ կամ իրական օգտատերեր, սրտացավ մարդիկ, ես չարաբաստիկ նոյեմբերի 10-ից հետո իմ էջում դրված տարբեր նյութերի տակ ստանում եմ հարյուրավոր, երբեմն հազարավոր տարբեր մեկնաբանություններ, նաև այսպիսի` «թե բա Սոֆի ջան, դու ինչո՞ւ սկսեցիր զբաղվել քաղաքականությամբ, երգդ երգիր, քեզ պաշտո՞ն են խոստացել, քաղաքականություն, քաղաքականություն....» ու նման մեկնաբանություններ:

Ես՝ Սոֆի Գագիկի Մխեյանս, ՀՀ խոնարհ քաղաքացի, բոլորիդ նման սեպտեմբերի 27-ից շատ ակտիվ կիսվել եմ իմ էջում յուրաքանչյուր գրառմամբ, նյութով, հավատացել եմ բանակին ու վստահել, ամեն օր ոգևորել եմ, չեմ վհատվել, օգնել եմ, աղոթել եմ, հավատացել, որ ամեն բան լավ կլինի, բայց արդյունքը տեսանք ու մինչև հիմա մեր մաշկի վրա զգում ենք բոլորս:

Սիրելի հայրենակիցներ, ես երգչուհի լինելուց զատ առաջին հերթին հայ եմ, հայ մարդ, որը գործի բերումով հայտնի լինելուց բացի, նախ վերլուծում է, լսում է, տեսնում է ու զգում է: Մինչև նոյեմբերի 10-ը իմ ներսում կատարվածը երբեք չեմ բարձրաձայնել, չեմ խոսել՝ փորձելով մնալ կոռեկտ, չեմ գրել շատ բաներ՝ մտածելով, որ գուցե չեմ հասկանում, երգել եմ իմ երգն ու բեմից դուրս միշտ օգնել, ինչով կարողացել եմ, լռությամբ եմ գործել: Իսկ ի՞նչ փոխվեց, կհարցնեք դուք: Իսկ մի՞թե ձեր կյանքում ոչինչ չի փոխվել, ձեզ կհարցնեմ ես: Ողբերգական ու ճակատագրական փոփոխություններ են եղել, որոնք ցնցեցին բոլորիս: Ես հիմա իմ կյանքի այն միջօրեականում եմ, երբ քիչ թե շատ սկսել եմ տարբերակել՝ վատը լավից, սուտը՝ ճշտից, և հստակ գիտակցում եմ, որ եթե ես ու ինձ պես շատ-շատերը, որոնք գոնե մի քիչ հասկանում են, թե ինչ է կատարվում հայրենիքիս հետ, շարունակեն լռել, հետո մեղադրելու ենք ինքներս մեզ:

Ընդամենը մի 10 տարի առաջ, ցավոք, ես չունեի այն գիտակցական հասունությունն ու վտանգները տեսնելու, վերլուծելու կարողությունները, որոնք բարձրաձայնելով գուցե օգնեի շատերին զերծ մնալ սխալներից: Երիտասարդները երջանիկ են իրենց անգիտության մեջ, ես էլ եմ եղել այդպիսին, ու հիմա տեսնում եմ շատ լուսավոր ու հետաքրքիր երիտասարդների, պատանիների, որոնք, ցավոք, չեն հասկանում վտանգի ու հայրենիքի ողբերգական վիճակում լինելու աստիճանը: Ժամանակներն են տարբեր: Այո՛, մեր երիտասարդ պետությունը ուներ շատ խնդիրներ, բազում դժվարություններ, բայց ինչ-որ հրաշքով ապրում էր ու զարգանում: Երկուսուկես տարի առաջ շատերը որոշում կայացրին փոխել քաղաքական ընթացքը, ու ես ռեալ հասկանում եմ, որ մարդիկ ուզում էին ինչ-որ փոփոխություն, որքան էլ համաձայն չէի, բայց լռեցի՝ հարգելով շատերի քաղաքական ընտրությունը: Անցավ 2,5 տարի, եկավ սեպտեմբերի 27-ը, անցավ 44 օր, հասանք չարաբաստիկ նոյեմբերի 10-ին:

Ընկերներ, այ իսկական ու ոչ քաղաքականը հիմա է, իսկական ցավն ու ռեալ կորուստը հիմա է: Ապշելու բան է, երբ շատերը հանգիստ խղճով «անջատում» են լրահոսն ու չեն տեսնում հարյուրավոր նոր գերիներին, չեն տեսնում վաղուց արդեն ՀՀ ներսում գծվող սահմանները, չեն տեսնում որդեկորույս ծնողների միայնակ ցավը, 10.000-ից ավելի վիրավորներին, որոնք կարող էին մնալ առողջ, անհետ կորածներին, հինգ հազարից ավելի զոհերին, որոնց անունները նույնիսկ դեռ չեն ասում... ո՞ր մեկը նշեմ:

Առաջին պլանում է նույն ատելությունը, որով շարունակում են պառակտել բոլորիս՝ ինչպես 2.5 տարի առաջ, այնպես էլ հիմա: Գուցե իմ կոլեգաներից ոմանց ավելի «հարմար» է լռել, անցնել գործի, դնել պուպուշ նկարներ Ինստագրամում, գովազդով փող աշխատել, սպասել մինչև «տեսնեն ինչ կլինի նոր» ու հետո «անցնենք մեր գործին»: Ձեզ միայն թվում է, թե լռեք ու «կանցնի», չի անցնի, ո՞նց լռեմ: Տագնապի մեջ եմ, մենք կորցրինք Արցախի 75%-ը մի ստորագրությամբ ու հիմա էլ գյուղ առ գյուղ կորցնում ենք, որովհետև կոտրեցին մեր ոգին ու ողնաշարը, ոչ թե մենք պարտվեցինք թշնամու բանակին: Մղձավանջը շարունակվում է ընկերներ, որովհետև էդ անտեր ստորագրությունը ոչ թե վերջն էր, այլ սկիզբն էր ավելի մեծ արհավիրքի:

Լռենք: Ո՞նց: Մեզնից յուրաքանչյուրն է սխալվում՝ թե՛ իր ընտրության մեջ, թե՛ իր քայլերի, բայց սխալը թող ձեզ չկաշկանդի, մարդ եք, ի վերջո: Երբ թշնամին դուռը բաց ու անտեր վիճակում երկիրը քրքրում է, պետք է ոտքի կանգնել ու շտկել ձեր իսկ արած սխալը: Մեզնից ոչ ոք անսխալական չէ, բայց Հայաստանը մեկն է ու անտերության չի կարող մատնվել:

Իմ Հայրենիքը ես ճանաչել եմ ամբողջապես: Սիրելով ճամփորդել եմ՝ հաճախ առանց պատճառի, ուղղակի որովհետև իմ հողն էր: Շուշի, Մարտունի, Հադրութ, Ասկերան, Մարտակերտ, Քարվաճառ, Ստեփանակերտ. եղել եմ բոլոր տեղերում: Արցախում գոնե մի անգամ եղած մարդը չի համակերպվի էս ամենի հետ: Բանակցությունների ընթացքից տեղյակ մարդը չի կարող համակերպվել էսքան երիտասարդների կորստի հետ, որովհետև շատ ավելի շուտ կարող էր կանխվել կամ դադարեցվել թե՛ պատերազմը, թե՛ այսօրինակ խայտառակ սահմանագծումը: Հիմա ամբողջ Հայաստանն է վտանգի մեջ: Չպարտվեցինք, այլ նվիրեց թուրքին մեր հողը, մեր երեխեքի կյանքերը, մեր հայրենիքի ապահովությունը, մեզ՝ ամբողջովին: Դավաճանվեցինք, բայց ես հավատում եմ թե՛ խելացի ու կարող հային, թե՛ մեր կամքին, որով ոտքի կկանգնենք: Բոլորի պես երազում եմ, պայքարում եմ ու աղոթում, անվերջ աղոթում:

Տեր, փրկեա զմեզ ի չարէ...

հ.գ. Ու մեկ էլ, հիմա ի՞նչ սրտով երգեմ, երբ մայրերը սգում են, երբ հայրենիքս վտանգված է, երբ ձեր խիղճը լռում է: Այսօր՝ ժամը 18:30-ից, կմիանամ երթին դեպի Եռաբլուր։ Խոնարհում և հավերժ փառք մեր սուրբ նահատակների հիշատակին»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Анастасия Волочкова снялась обнаженнойМинистры ИД РА и Катара уделили особое внимание вопросам региональной взаимосвязанностиВ РА ожидаются дожди, гроза, град, температура повысится на 2-4 градуса затем понизится на 7-9 градусовНачался официальный визит министра иностранных дел РА Арарата Мирзояна в КатарФонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатамиГенконсул Ирана посетил пассажиров, пострадавших в результате ДТП в СюникеНовые смарт-часы Samsung получат неинвазивный глюкометрМИД: Армения вскоре передаст Турции свои подходы по восстановлению Анийского мостаЧисло жертв аварии иранского автобуса в Сюнике растет: новые подробности от МВДГлава МИД Армении отправляется в Катар с официальным визитом«Чудо-женщина» вышла в свет в облегающем платье через месяц после четвертых родовУченые показали фото весенних «пауков» на поверхности МарсаВ Грузии заявили, что не собираются сворачивать с европейского путиСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человекПодвергнут приводу полковник запаса Григор ГригорянДавид Ананян: Реальной площадкой происходящих сейчас политических процессов является ЕреванРФ и Украина не смогли подписать соглашение в ходе переговоров в Стамбуле в 2022 году из-за давления Британии: ПесковМинобороны РА призывает воздерживаться от распространения лжи и дезинформацииВрач рассказал, к чему приводит густая кровьВ Сан-Франциско взломали автомобиль конгрессмена Адама Шиффа и украли багаж с одеждойМужчина покончил с собой, бросившись с 4 этажаМинобороны Испании подтвердило отправку Украине ракет Patriot и танков LeopardПрезидент Палестины и ряд международных чиновников проведут в Эр-Рияде переговоры по перемирию в ГазеВолочкова о слитых фото: «Меня пытаются скомпрометировать»Погода в АрменииYerevan.Today: Ряд военных подали заявления об отставкеВ Тегеране назвали виновных в терактах в Иране и РоссииThe Wall Street Journal: В американской разведке считают, что Путин, возможно, непричастен к смерти НавальногоПосол Армении: Все экс-лидеры Карабаха были переданы с базы российского миротворческого контингентаАрхиепископ: Есть подозрения, что в автомобиле с тонированными стеклами находились Григорян и Мустафаев«Родина – это государство. Любишь Родину – укрепляй государство». Н.Пашинян выступает с лекцией28 апреля Армянская Апостольская Церковь отметит праздник явления Святого КрестаЖители Киранца уже 9-й день подряд проводят акцию протестаAl Jazeera: Автомобиль израильского министра-радикала попал в ДТП и перевернулся, он госпитализированНа территории РА есть закрытые автодорогиМинистры обороны Ирана и Китая обсудили активизацию военного сотрудничестваПо делу военнослужащих, присоединившихся к акции протеста в Киранце, возбуждено уголовное делоРБК-Украина: В ночь на 27 апреля российские войска нанесли по Украине комбинированный ракетный ударГагик Суренян: Скорость ветра внутри торнадо, обрушившегося на Небраску, достигла 300 км/чСК Армении: По информации о присоединении военных к жителям Киранца начато уголовное производствоОбращение Пашиняна по случаю Дня гражданина: Мы решили стать хозяевами, не думая о последствияхВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 27 АПРЕЛЯ«Грапарак»: Когда оппозиция перейдет к совместной и радикальной борьбеСтолтенберг назвал помощь Украине инвестициями в безопасность НАТОПолицейские применили светошумовую гранату против протестующих в ТавушеHonor представила бюджетный смартфон, спереди напоминающий iPhoneЭксперт посоветовал властям Армении самовольно уйти в отставкуВ Китае нашли самую большую и богатую гробницу правителя древнего царства ЧуОмбудсмен: Депутат парламента Армении может быть лишен свободы лишь в исключительных случаяхФранция безоговорочно поддержит Армению: посол на мероприятии в Монтевидео по случаю годовщины Геноцида армян
Самое популярное