Փաստորեն այսօր Երևանում տեղի է ունեցել «Եռաբլուրի բարձունքի գրավում» գործողությունը. Թեւան Պողոսյան
PoliticalՓաստորեն այսօր Երևանում տեղի է ունեցել «Եռաբլուրի բարձունքի գրավում» գործողությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:
«Տուն հասա, օրվա զարգացումները դիտեցի. փաստորեն այսօր Երևանում տեղի է ունեցել «Եռաբլուրի բարձունքի գրավում» գործողությունը։ Վստահ եմ, որ եթե այդքան «նվիրում» լիներ հայրենական պատերազմի ժամանակ, ապա Շուշին հետ կգրավերին։
Ցավում եմ տղեք, ներեք տղեք։ Եթե կարող եք»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ մեծ թվով ազատամարտիկներ եւ զոհվածների հարազատներ էին հավաքվել Եռաբլուրում, որոնք հայտարարում էին, որ թույլ չեն տալու Փաշինյանին մտնել Եռաբլուր:
Փաշինյանին նրանք դիմավորել էին «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով, նրանց եւ Փաշինյանի աջակիցների միջեւ բախումներ են տեղի ունեցել:
Ոստիկանները Փաշինյանի ճանապարհը բացելու համար հրմշտելով հեռացրել են ազատամարտիկներին, զոհվածների հարազատներին եւ Փաշինյանի դեմ բողոքող մյուս քաղաքացիներին: