Բացե՛ք ճանապարհը՝ գնանք Գորիս, տեսնենք, ինչ են խոսում մարդիկ. Նիկոլ Փաշինյան
ОбществоԻնչպես հայտնել էինք քիչ առաջ սյունեցիները փակել էին Երևան–Գորիս ճանապարհը՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի մուտքը եւ միաժամանակ պահանջելով համայնքի ղեկավարի՝ Առուշ Առուշանյանի ազատ արձակումը:
Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ այսօր չի այցելելու Գորիս, քանի որ չի ուզում սադրանքների տրվել: Եվ նա այն կարծիքին է, որ ճանապարհը փակողները գնացել են այդ քայլին, որ ինքը չկարողանա հանդիպել իր աջակիցների հետ. «Սադրանքներին պետք է չտրվենք, ես այդ կարծիքին եմ: Մարդիկ կան ուզում են բախումներ հրահրել, ոստիկանների հետ բախումներ ունենալ: Բայց ես գործարք եմ առաջարկում Գորիսի ճանապարհը փակողներին. երբ ես գնացի Գորիս, նույն այսպիսի չկազմակերպված հավաք ենք ունենանու Կապանում և Մեղրիում, և մարդիկ գալու են՝ իրենց աջակցությունը հայտնելու: Նրան դրա համար են փակել ճանապարհը, որ մարդիկ չկարողանան իրենց աջակցությունը ցույց տալ ինձ: Բացե՛ք ճնապարհը, գնանք Գորիս տեսնենք, ինչ են խոսում մարդիկ, հիմա դուք էլ եք հարցեր տալիս, դրանք կոշտ ու կոպիտ հարցեր են, և ես այո՛, ընդունում եմ իմ պատասխանատվությունը, որ մենք այդ հարցերին պետք է պատասխանենք և ընդունում եմ նաև, որ հարցեր կան, որոնց պատասխանը այս պահին չունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: