«Բարսելոնան» ծանր ժամանակներ է ապրում, բայց ես պատրաստ եմ պայքարել․ Մեսսի
Спорт«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին ասել է, որ ինքը ամռանը դժվար ժամանակներ է ապրել, բայց այժմ պատրաստ է պայքարել և օգնել թիմին՝ հաղթահարելու ճգնաժամը: Օգոստոսին հաղորդվում էր, որ Մեսսին տեղեկացրել է «Բարսելոնային» պայմանագիրը խզելու իր ցանկության մասին, որն ավարտվում է 2021 թվականին: Ավելի ուշ, 33-ամյա արգենտինացին ասաց, որ ինքը որոշել է շարունակել խաղալ «կապտանռնագույնների» կազմում:
«Ճշմարտությունն այն է, որ հիմա ես լավ եմ: Ամռանը ես իսկապես շատ դժվար ժամանակներ եմ ապրել», - Մեսսիին մեջբերում է As հրատարակությունը։ «Հիմա ամեն ինչ կարգին է: Ես հասկանում եմ, որ «Բարսելոնան» դժվար ժամանակներ է ապրում ինչպես թիմի, այնպես էլ ղեկավարության առումով, բայց ես իսկապես պատրաստ եմ պայքարել», - ավելացրել է հարձակվողը: 13֊րդ տուրից հետո «Բարսելոնան» 21 միավորով 5-րդն է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: