Այսօր քննիչներն այցելել են նաև Վազգեն Մանուկյանին. Իշխան Սաղաթելյան
ПолитическиеԱյսօր՝ դեկտեմբերի 23-ին, Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ Քննչական կոմիտեում հրաժարվել է նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալ. «Ես, ըստ էության, քաղաքական հայտարարություն եմ արել և բացատրություն չեմ տվել։ Հարուցված և հարուցվելիք քրեական գործերը չեն կարող կասեցնել մեր պայքարը։ Նույն տեմպով, ավելի վճռական շարունակելու ենք, որովհետև դրված է մեր հայրենիքի փրկության հարցը։ Հետևաբար, որևէ կերպ, որևէ ճնշում չի ազդելու մեր պայքարի վրա»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:
Վերջինս նշեց, որ Նիկոլ Փաշինյանը իշխանությանը մնալու տարբերակ չունի: Ըստ նրա՝ իշխանությունները փորձում են նման մեթոդներով սպառնալ, գործեր հարուցել, բերման ենթարկել, ձերբակալել, հույս ունենալով, թե այդ ճանապարհով կարող են ազդել նրանց գործողությունների վրա. «Չեն կարողանալու, գնալով ավելի ենք ուժեղանալու, մեր շարքերն ավելի են ընդլայնվելու, հեռացնելու ենք այս գերագույն գլխավոր դատաճանին՝ հանուն մեր երկրի։ Այսօր քննիչներն այցելել են նաև Վազգեն Մանուկյանին»,- ասաց նա: