Պարզվել է, որ բերման է ենթարկվել ոչ թե 28, այլ 34 քաղաքացի․ Հայրենիքի փրկության շարժում
SocietyՀայրենիքի փրկության շարժումը հայտնում է․
«Հայրենիքի փրկության շարժման ակտիվիստներն այսօր երեկոյան փակել էին Երևանի մի շարք փողոցներ՝ պահանջելով Փաշինյանի անհապաղ հրաժարականը:
Ոստիկանությունը, կիրառելով բիրտ ուժ, բերման է ենթարկել բազմաթիվ քաղաքացիների:
Ոստիկանության՝ լրատվամիջոցներին փոխանցված պաշտոնական տվյալների համաձայն՝ բերման է ենթարկվել 28 քաղաքացի:
Շարժման տեղեկատվական կենտրոնի կողմից տվյալների համադրմամբ պարզվել է, որ բերման է ենթարկվել ոչ թե 28, այլ 34 քաղաքացի»: