67-ամյա քաղաքացուն վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել է. նա խոստովանել է
Чрезвычайный случайԴեկտեմբերի 25-ին, ժամը 10.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդը՝ իր վարած «Օպել» ավտոմեքենայով։ Դեկտեմբերի 26-ին, ժամը 11.30-ին, նա ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն։