Նառան ժամանակ էր գտնում գալ Մատենադարան ու համոզել, որ թողնեմ հացադուլը. Հովհաննես Գալստյան
BlogosphereԿինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«18+
Փափկասուն «իր քայլը» կասեցրել է իմ սիրելի ընկեր Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնում, որովհետև Նաիրան ֆեյսբուքյան գրառումներում «մարդու անօտարելի արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող և վիրավորանք պարունակող հայտարարություններ» է արել։ Գրել է՝ ժեխ:
Նաիրա Զոհրաբյանին միշտ համարել եմ անկեղծ, բովանդակ սիրո արժանի կին, սկզբունքային գործիչ ու անդավաճան ընկեր։ Դրանում համոզվել եմ նաև իմ հացադուլի օրերին: Գորիսից Սևան, Արմավիրից Աբովյան, Քրեակատարողական հիմնարկներ այցելությունների արանքում Նառան ժամանակ էր գտնում գալ Մատենադարան ու համոզել, որ թողնեմ հացադուլը, որովհետև «սրանք մարդ չէն ու սրանց համար մարդը արժեք չի»։ Էդ նույն օրերին էր, որ սրանց վարչապետը եկավ Մատենադարան «մեծ ասուլիսի»։ Եկավ շենքի հետևի կողմով ու նույն կողմով էլ փախավ, որ հացադուլավորի հետ ճամփան չխաչվի։
Չէ, ես դեմ չեմ ասում, նորմալ մարդը էս աժ-ում չի կարող հանձնաժողով ղեկավարել։ Ուղղակի մի ողջ ազգ, 24/7 ռեժիմով գրական հայերենով, փողոցային ժարգոնով, գրաբարով փաստում է իր նողկանքը «իր քայլը» սեկտանտների խմբակի հանդեպ, իսկ փափկասուն տղաներն ու աղջիկները նեղացել են Ժեխ բառից։ Անեկդոտի պես․ մեկին ասում են՝ «արա, այ յիբիոմատ, բ-ի տղա», ասում է՝ «արայով հետս մի խոսեք»։
Նառա ջան, իմ լավ ընկեր, ջերմ սիրո և հարգանքներիս հավաստիքը»։